Գյուղի բնակիչներն զբաղվում են թեյի մշակությամբ և այգեգործությամբ։ Գյուղում կար ակումբ և բուժկայան։ 1989 թվականին գյուղում ապրում էր 84 մարդ, որից 39 հայեր, 36 ռուսներ և 9 ուկրաինացիներ։ 1999 թվականին գյուղն ուներ 67 բնակիչ, իսկ 2010 թվականին՝ 50 բնակիչ։
Պատմությունը
Գյուղը հիմնադրել են Արևմտյան Հայաստանից գաղթած հայերը` 1865 թվականին։ Այն իր անունն ստացել է պահակակետի պետ, ուրյադնիկ Աֆանասևի անունից։
1925-1953 թվականներին գյուղն ընդգրկված է եղել Տուապսեի Հայկական ազգային շրջանի կազմում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 169)։