Հունայկա Չորրորդ
Հունայկա Չորրորդ (ռուսերեն ՝ Гунайка Четвертая), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում , Հունայկա գետի հովտում։ Գտնվում է Տուապսեից 63 կմ հեռավորության և ծովի մակարդակից 303 մ բարձրության վրա։
Բնակչությունը
Գյուղում հիմնականում բնակվում են հայեր ։ 1972 թվականին գյուղում ապրում էր 128 ընտանիք։
Հաշվառման տարեթիվը
Բնակիչների թվաքանակը
1987
188
1999
245
2010
169
Բնակիչներն զբաղվում են թեյի մշակությամբ, այգեգործությամբ , բանջարաբուծությամբ և անասնապահությամբ ։ Գյուղում կար միջնակարգ դպրոց , գրադարան , ակումբ և բուժկայան։
Պատմությունը
Հիմնադրվել է 1861 թվականին՝ հույների կողմից։ 1921 թվականին, հույների հեռանալուց հետո, գյուղում բնակություն են հաստատել հայերը։
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 645 )։
Տուապսեի շրջանի հայաբնակ գյուղեր
Տուապսեի շրջանի հայաբնակ գյուղեր Լքված (անհայտ) Կոտլովինսկոյե • Մելքոնով • Մերգելով • Նաթանսուրան • Չաթանլուղ • Պոյրոզյան • Սարգիսովո
The article is a derivative under the Creative Commons Attribution-ShareAlike License .
A link to the original article can be found here and attribution parties here
By using this site, you agree to the Terms of Use . Gpedia ® is a registered trademark of the Cyberajah Pty Ltd