Բաաս կուսակցություն
Բաաս կուսակցություն արաբ․՝ حزب البعث العربي الاشتراكي[1] | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Բահրեյն, Հորդանան, Սուդան, Եմեն և Լիբանան |
Առաջնորդ | Բաշշար ալ-Ասադ (Սիրիա) Իզզատ Իբրահիմ ադ-Դուրի (Իրաք) |
Հիմնադիր | Միշել Աֆլյաք, Սալահ ադ-Դին ալ-Բիթար և Զաքի ալ-Արսուզի |
Հիմնադրված | ապրիլի 7, 1947 |
Լուծարված | փետրվարի 23, 1966 |
Գաղափարախոսություն | բաասիզմ, պանարաբիզմ, արաբական սոցիալիզմ, ազգայնականություն |
Քաղաքական հայացք | ծայրահեղ ձախ |
Պաշտոնական գույն(եր) | սև, կարմիր, կանաչ և սպիտակ |
Շտաբ | Դամասկոս, Սիրիա Բաղդադ, Իրաք |
Թերթ | Ալ-Թաուրա, Ալ-Բաաս |
Սիրիայի խորհրդարան | 134 / 245 |
Հաջորդ | Բաաս կուսակցություն (Իրաք) և Բաաս կուսակցություն (Սիրիա) |
Կայք | www.baath-party.org |
Արաբական Սոցիալիստական Բաաս Կուսակցություն (ԱՍԲԿ, արաբ․՝ حزب البعث العربي الاشتراكي, Hizb Al-Ba'ath Al-'Arabi Al-Ishtiraki, Բաաս նշանակում է «վերածնունդ», «վերականգնում», Արաբական Սոցիալիստական Վերածննդի Կուսակցություն), կուսակցություն Իրաքում և Սիրիայում։ Հիմնադրվել է 1947 թվականի ապրիլի 7-ին, Դամասկոսում, Միշել Աֆլակի և Սալահ ալ-Դին ալ-Բիտարի կողմից և սկզբում կոչվել է Արաբական վերածննդի կուսակցություն։ 1954 թվականից, Աքրամ Հաուրանիի Արաբական սոցիալիստական կուսակցության հետ միանալուց հետո, կրում է ներկա անվանումը։
Հիմնական գաղափարախոսությունն է բաասիզմը՝ պանարաբիզմի, արաբական ազգայնականության, արաբական սոցիալիզմի և հակաիմպերիալիզմի տարրերով։ Հիմնական նպատակը սոցիալիզմի և արաբների միասնության ստեղծումն է։ Կարգախոսը՝ «Միասնություն, Ազատություն, Սոցիալիզմ»։
1966 թվականին կուսակցությունը կիսվել է երկու ճյուղերի՝ սիրիական և իրաքյան։ Ներկայումս սիրիական ճյուղը Սիրիայում կանգնած է իշխանության գլխին՝ Բաշշար ալ-Ասադի գլխավորությամբ։ 1968-2003 թվականներին իրաքյան ճյուղը Սադդամ Հուսեյնի գլխավորությամբ կառավարել է Իրաքում, սակայն 2003 թվականի մայիսի 1-ին, Իրաքի պատերազմից հետո պաշտոնապես լուծարվել է, բայց շարունակում է ընդհատակյա գործունեություն ծավալել Իզզատ Իբրահիմ ադ-Դուրիի ղեկավարությամբ։
Կուսակցության երկու ճյուղերը գործում են նաև արաբական այլ երկրներում՝ Յեմեն, Լիբանան, Պաղեստին և այլն, սակայն քաղաքական իշխանություն չեն ներկայացնում։
Ծանոթագրություններ
- ↑ Agwani M. S. The Baʻth: A Study in Contemporary Arab Politics // International Studies — SAGE Publishing, 1961. — Vol. 3, Iss. 1. — P. 6. — ISSN 0020-8817; 0973-0702 — doi:10.1177/002088176100300102
Արտաքին հղումներ
- Բաաս կուսակցության Ազգային ղեկավարության կայք (Ս. Հուսեյն)(արաբ.)
- Բաաս կուսակցության կայք (Բ. ալ-Ասադ) Արխիվացված 2014-05-27 Wayback Machine(արաբ.)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 184)։ |