Բադրա Գունբա

Բադրա Գունբա
աբխ.՝ Бадра Гәынба
Դրոշ
Դրոշ
Աբխազիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Դրոշ
Դրոշ
 նոյեմբերի 19, 2024
Վարչապետ Վալերի Բգանբա
Նախորդող Ասլան Բժանիա
Դրոշ
Դրոշ
Աբխազիայի փոխնախագահ
Դրոշ
Դրոշ
ապրիլի 23, 2020 - նոյեմբերի 19, 2024
Նախագահ Ասլան Բժանիա
Նախորդող Ասլան Բարցից
Դրոշ
Դրոշ
Աբխազիայի մշակույթի նախարար
Դրոշ
Դրոշ
հոկտեմբերի 13, 2011 - հոկտեմբերի 15, 2014
Նախագահ Ռաուլ Հաջիմբա
Վարչապետ Լեոնիդ Լակերբայա (մինչև՝ հունիսի 2, 2014)
Վլադիմիր Դելբա (ժպ՝ հունիսի 2 - սեպտեմբերի 29, 2014)
Բեսլան Բուտբա (սկսած՝ սեպտեմբեր 29, 2014-ից)
Նախորդող Նուգզար Լոգուա
Հաջորդող Էլվիրա Արսալիա
 
Կրթություն՝ Սարատովի պետական ագրարային համալսարան (2003)
Մասնագիտություն՝ պետական ծառայող
Ծննդյան օր օգոստոսի 14, 1981(1981-08-14) (43 տարեկան)
Ծննդավայր Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Աբխազիայի Հանրապետություն

Բադրա Զուրաբ-իպա Գունբա (աբխ.՝ Бадра Зураб-иԥа Гәынба, օգոստոսի 14, 1981(1981-08-14), Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), աբխազ քաղաքական գործիչ, Աբխազիայի փոխնախագահ (2020 թվականի մարտի 23-ից), Աբխազիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար (2024 թվականի նոյեմբերի 19-ից), Աբխազիայի մշակույթի և պատմամշակութային ժառանգության պահպանման նախարար (2011-2014), տնտեսական գիտությունների թեկնածու[1][2]։

Կենսագրություն

Ծնվել է 1981 թվականի օգոստոսի 14-ին Աբխազական ԻԽՍՀ-ի մայրաքաղաք Սուխումի (այժմ՝ Սուխում) քաղաքում, որտեղ 1998 թվականին ավարտել է թիվ 20 միջնակարգ դպրոցը։ 2003 թվականին ավարտել է Սարատովի պետական ագրարային համալսարանը՝ մասնագիտանալով հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտում։ 2003 թվականի դեկտեմբերին աշխատանքի է ընդունվել Սարատովի քաղաքային վարչակազմի ֆինանսական կոմիտեում որպես սոցիալական ոլորտի ֆինանսավորման և կառավարման ապարատի առաջատար մասնագետ։ 2004 թվականի օգոստոսից մինչև 2006 թվականի փետրվարը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Սարատովի քաղաքային վարչակազմի Օկտյաբրսկի շրջանի ֆինանսական բաժնում։ 2005 թվականին շնորհվել է կրտսեր քաղաքային խորհրդականի 3-րդ դասի որակավորման աստիճան։

2007 թվականի փետրվարին Սարատովում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ժողովրդական տնտեսության էկոնոմիկա և կառավարում» մասնագիտությամբ՝ «Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության և սպառման համաչափության կարգավորումը տարածաշրջանային պարենային շուկայում՝ Սարատովի մարզի օրինակով»[3]։

2007 թվականի ապրիլից մինչև հունիս, Սարատովի քաղաքային վարչակազմի ֆինանսական կոմիտեի համախմբված վերլուծական բաժնի համախմբված պլանավորման ոլորտի առաջատար մասնագետ: 2007 թվականի սեպտեմբերից մինչև 2009 թվականի հունվարի 30-ը աշխատել է Աբխազիայի նախարարների կաբինետում որպես իրավախորհրդատու։ 2009 թվականի հունվարի 30-ին նշանակվել է Աբխազիայի մշակույթի նախարարի տեղակալ։

2011 թվականի հոկտեմբերի 13-ին, նորընտիր նախագահ Ալեքսանդր Անկվաբի կողմից նշանակվել է Աբխազիայի մշակույթի նախարար[4][5]։ 2014 թվականի մայիսյան քաղաքական ճգնաժամից և Ռաուլ Հաջիմբայի նախագահ ընտրվելուց հետո, հոկտեմբերի 15-ին Գունբային նախարարի պաշտոնում փոխարինեց Էլվիրա Արսալիան[6]։

2020 թվականի նախագահական ընտրություններում, որպես Ասլան Բժանիայի թեկնածու՝ ընտրվել է Աբխազիայի փոխնախագահ՝[7]։ 2020 թվականի մարտի 23-ից զբաղեցնում է Աբխազիայի փոխնախագահի պաշտոնը։

2024 թվականի նոյեմբերի 19-ին Գունբան դարձավ Աբխազիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը, երբ Ասլան Բժանիան հրաժարական տվեց ընդդիմադիր ցուցարարների կողմից խորհրդարան ներխուժելուց հետո[8]:

Անձնական կյանք

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Աշխատություններ

  • Экономическое регулирование соразмерности производства и потребления сельскохозяйственной продукции на региональном продовольственном рынке: на примере Саратовской области. Саратов, 2007[3]

Ծանոթագրություններ

  1. «Гәынба Бадра Зураб-иԥа». presidentofabkhazia.org. Վերցված է 2025 թ․ հունվարի 13-ին.
  2. «Бадра Гунба» (ռուսերեն). Apsnypress. Վերցված է 2025 թ․ հունվարի 13-ին.
  3. 3,0 3,1 «Библиотечный каталог российских и украинских диссертаций». Արխիվացված է օրիգինալից 2014 ապրիլի 13-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 13-ին. {cite web}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Бадра Гунба назначен министром культуры». Apsnypress. 2011 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 13-ին.
  5. Бадра Гунба назначен министром культуры 2011 թ․ հոկտեմբերի 13 Արխիվացված է Հոկտեմբեր 20, 2011 Wayback Machine-ի միջոցով:
  6. «Указы о назначении министров». Apsnypress. 2011 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմեբերի 10-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 13-ին.
  7. «Aslan Bzhania Becomes New Abkhaz Leader». 2020 թ․ մարտի 23.
  8. «President Aslan Bzhania Agrees to Resign After Eight Hour Negotiations». 2024 թ․ նոյեմբերի 19.

Արտաքին հղումներ