Բանյոյի գերեզմանատուն
Բանյոյի գերեզմանատուն | |
---|---|
Տեսակ | Փարիզի գերեզմանատուն |
Երկիր | Ֆրանսիա[1] |
Վարչատարածք | Բանյո[1] |
Ձևավորում | 1886[2] |
Առաջին հիշատակում | 1886 |
Բանյոյի գերեզմանատուն (ֆր.՝ Cimetière parisien de Bagneux), գերեզմանոց, գտնվում է Փարիզից հարավ՝ Բանյո քաղաքի Օ-դը-Սեն դեպարտամենտի Մարքս Դորմուա պողոտայում։ Փարիզի երեք գերեզմանատներից մեկը (Պանտենի և Տյեի հետ միասին), որը գտնվում է քաղաքային տարածքից դուրս, մակերեսով դրանցից ամենափոքրը։ Բանյոյի գերեզմանատունը բաց է նոր գերեզմանների համար։ Ներկայումս այնտեղ ավելի քան 83 հազար գերեզման կա, ընդ որում՝ թաղված մարդկանց թիվը ամսական միջինը 300-ով ավելանում է։
Պատմություն
Գերեզմանատունը բացվել է 1886 թվականի նոյեմբերի 15-ին Պանտենի գերեզմանատան հետ միաժամանակ։ Սկզբում այստեղ թաղվել Է Օսկար Ուայլդը, մինչև նրա աճյունը տեղափոխվել է Պեր Լաշեզ գերեզմանատուն։ Ի սկզբանե այստեղ թաղվել է նաև Ամեդեո Մոդիլիանիի սիրուհի, նրա միակ երեխայի մայր, մոդել և դերասանուհի Ժաննա Էբյութերնը (1898-1920)։ Քանի որ Ժաննա Էբյութերնն ինքնասպանություն է գործել, նրա ընտանիքը չի կարողացել անմիջապես թույլտվություն ստանալ նրա մարմինը Պեր-Լաշեզ գերեզմանատանը թաղելու համար, և նման թույլտվություն է ստացել միայն 1930 թվականին՝ աճյունը տեղափոխելով նշված գերեզմանատուն, որտեղ ներկա պահին հանգչում է Մոդիլիանիի կողքին։
Այժմ գերեզմանոցում ամփոփված այլ հայտնիների թվում են ինքնուս նկարիչ Անրի Ռուսոն, բանաստեղծ և գրող Ֆրանսիս Կարկոն, դրամատուրգ Ալֆրեդ Ժարրին, դերասան Մարսել Դալիոն, կինոռեժիսորներ Ժան Վիգոն և Կլոդ Բերրին, ՖԻՖԱ-ի բազմամյա նախագահ Ժյուլ Ռիմեն, ինչպես նաև մի շարք ռուս գաղթականներ, այդ թվում նկարիչներ Պյոտր Նիլուսը և Յուրի Աննենկովը, կոմպոզիտոր Իվան Վիշնեգրադսկին։
Գերեզմանոցի երկու հատված առանձնացվել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների տարիներին Ֆրանսիայում զոհված բրիտանացի զինվորների թաղման համար։
Հուշարձաններ և տեսարժան վայրեր
- Գլխավոր մուտքի մոտ (45, Բանյոյի Մարքս-Դորմոյա պողոտա) գտնվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի համար զոհված հրեա զինվորների հուշարձանը, որտեղ անցկացվում են հիշատակի ամենամյա արարողություններ։
- Վարշավայի գետտոյի հուշարձանները
- Համակենտրոնացման ճամբարների հուշարձանները
- Դե Մոնրուժ ավենյուում կանգնեցվել է պատ՝ նվիրված Հոլոքոստի զոհերին, որոնք գերեզման չունեն։
- Հիմնական ծառուղու վերջում կանգնած է հրաշալի մայրի (դասակարգված ծառ)։
Պատկերասրահ
Բանյոյի գերեզմանատուն
-
Բանյոյի գերեզմանատուն
-
Գերեզմանատան կենտրոնական ծառուղին
-
Մայրի (դասակարգված ծառ)
-
Ռազմական գերեզմաններ
-
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի համար զոհված հրեա զինվորների հուշարձան
-
Հրեական գերեզմաններ
-
Ժյուլ Լաֆորգի շիրիմը (1860-1887)
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Кладбище Баньё на ресурсе Find a Grave
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանյոյի գերեզմանատուն» հոդվածին։ |
|