Բաքըրքյոյ (թուրքերեն՝ Bakırköy), շրջան Ստամբուլի մարզի եվրոպական մասում։ Համարվում է Ստամբուլի քաղաքի բաղկացուցիչ մաս։
Պատմություն
Հռոմեական և Բյուզանդական կայսրությունների ժամանակ այստեղ եղել է Եվդոմ բնակավայր (հուն․՝ Ἕβδομον, որը իր հեռավորությամբ յոթերորդն է եղել Կոստանդնուպոլսից։ Վաղես կայսրը այստեղ կառուցել է Մագնավրա կայսերական պալատը, իսկ կայսր Հուստինիանոս I-ը կառուցել է Յուկունդինայե պալատը։ Այստեղ կառուցվել են երկու եկեղեցիներ, որոնք նվիրված են եղել Հովհաննես Մկրտչին։ Դրանցից մեկում թաղված է բյուզանդական Բարսեղ Բ Բուլղարասպանի գլուխը և մնացորդները։
Ավելի ուշ այստեղ է գտնվել Մաքրոհորի բնակավայրը (հուն․՝ Μακροχώρι), որը թուրքերը վերանվանել են Մաքրըքյոյ։ 1878 թվականին հարևան Այաստեֆանոսում կնքվել է Սան Ստեֆանոյի պայմանագիրը՝ Ռուսական կայսրության և Օսմանյան կայսրության միջև։ 1909 թվականին այստեղ տապալվել է օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ II-ը։ 1925 թվականին Մաքըրքյոյը վերանվանվել է Բաքըրքյոյ։