Սկյուտար (թուրքերեն՝ Üsküdar), թաղամաս Ստամբուլում, Թուրքիայում` Ստամբուլի ասիական հատվածում։ 2009 թվականի տվյալներով թաղամասի բնակչությունը կազմել է 534 379 մարդ, իսկ տարածքը` 36 կմ²։
Հյուսիսում սահմանակից է Բեյքոզ թաղամասի, հյուսիս-արևելքում՝ Աթաշեհիր, իսկ հարավում՝ Կադըկոյ թաղամասերի հետ։ Թաղամասի արևմտյան ափերը ողողվում են Բոսֆորի ջրերով։Սկյուտարի դեմ հանդիման՝ Բոսֆորի այն ափին գտնվում են Բեշիկթաշ, Բեյօղլու և Էմինյոնյու թաղամասերը, որոնք տեղակայված են Ստամբուլի եվրոպական հատվածում։
Պատմություն
Յուսքյուդարը գտնվում է հին հունական Խրիսուպոլիս քաղաքի տեղում (հուն․՝ Χρυσουπολης), որն էլ իր հերթին կառուցվել է Քաղկեդոնի մոտակայքում։ Քաղկեդոնի տեղում ներկայումս Քադըքյոյ թաղամասն է։
1912 թվականին թաղամասում բնակվել է 81 117 թուրքեր, 50 360 հայեր, 34 640 հույներ և 5670 հրեաներ[1]։