Բենեդիկտոս XV
Բենեդիկտոս XV Benedictus PP. XV | |||
| |||
---|---|---|---|
1914 — 1922 | |||
Ընտրություն՝ | 1914 թ. սեպտեմբերի 3 | ||
Գահակալեցում | 1914 թ. սեպտեմբերի 6 | ||
Եկեղեցի՝ | Կաթոլիկ եկեղեցի | ||
Կրթություն | Պապական Եկեղեցական ակադեմիա, Պապական Գրիգորյան համալսարան և Ջենովայի համալսարան | ||
Մասնագիտություն | Լատինական կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս | ||
Ծննդյան անուն | մարկիզ Ջակոմո դելա Կյեզա | ||
Բնօրինակ անուն ծննդյան պահին: |
Giacomo della Chiesa | ||
Ծնունդ | նոյեմբերի 21, 1854[1][2][3][…] Pegli, Ջենովա, Kingdom of Sardinia | ||
Մահ | հունվարի 22, 1922[4][1][2][…] (67 տարեկան) Վատիկանի առաքելական պալատ, Հռոմ, Իտալիայի թագավորություն | ||
Թաղված է | Vatican Grotto | ||
Ստորագրություն | |||
| | |||
Պարգևներ |
Pope Benedict XV (լատիներեն։ Benedictus PP. XV, իտալ.՝ Benedetto XV; նոյեմբերի 21, 1854[1][2][3][…], Pegli, Ջենովա, Kingdom of Sardinia - հունվարի 22, 1922[4][1][2][…], Վատիկանի առաքելական պալատ, Հռոմ, Իտալիայի թագավորություն), ծնունդով՝ Giacomo Paolo Giovanni Battista della Chiesa, որպես պապ եղել է 1914 թ. սեպտեմբերի 3-ից մինչ 1922 թ. հունվարի 22-ը։ Նրա ժամանակաշրջանը մեծապես ստվերեց Առաջին համաշխարհային պատերազմը և նրա քաղաքական, հասարակական և հումանիտար հետևանքները Եվրոպայում։
1915 թ. Օսմանյան Թուրքիայի հայերին բնաջնջելու քաղաքականության դեմն առնելու համար, Բենեդիկտոս XV–ը փորձում է Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի միջամտությամբ ազդել նրանց դաշնակից Թուրքիայի վրա։ Պապը նաև նամակ է ուղարկում Սուլթանին, որը նաև մուսուլմանների Խալիֆն էր։ Սակայն նրա ջանքերը արդյունք չունեցան, և մեկ ու կես միլիոն անմեղ մարդիկ ցեղասպանության զոհ դարձան։
Արժանահիշատակ է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի՝ Բենեդիկտոս XV-ին 1918 թվականի դեկտեմբերի 24-ին (Սուրբ Ծննդյան նախօրեին) գրված նամակը, որում Վիլսոնը նշում է հայերին թուրքական լծից ազատագրված տեսնելու իր ձգտումը. «Վստահեցնում եմ Ձեզ, որ խոսում եմ ոչ միայն իմ, այլև ողջ ամերիկյան ժողովրդի անունից, երբ ասում եմ, որ ոչ մի այլ ժողովրդի տառապանք այդքան խորապես չի խռովել ամերիկացիներին, որքան հայերինը։ Վստահաբար, իմ ամենանվիրական ձգտումներից է լինելու կարողությանս չափով մասնակցություն ունենալ, ապահովելու համար այդ անիրավված և տարաբախտ ժողովրդի օրինավոր և ամբողջական ազատագրումը անարդար լծից»[5]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 Бенедикт XV // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Quoted in: Somakian M.J. Empires in Conflict: Armenia and the Great Powers, 1895-1920. London, 1995, p. 256
|