Բերիո թեմ

Բերիո թեմ
պատկեր
Տեսակարևելյան կաթոլիկ արքեպիսկոպոսություն
Մասն էՀայ Կաթողիկէ Եկեղեցի
ԿրոնՀայ Կաթողիկէ Եկեղեցի
Հիմնադրման թվական1710
Երկիր Սիրիա
Լեզուարաբերեն
ՂեկավարությունՀալեպի հայոց արքեպիսկոպոս
ՂեկավարԲուտրոս Մարայաթի
Անդամների քանակ5000
ՏաճարՄայր ամենայն գթությանց
ԳլխամասՀալեպ
 Armenian Catholic Archeparchy of Aleppo Վիքիպահեստում

Բերիո թեմ[1] (լատին․՝ Archieparchia Berytensis Armenorum), հայ կաթողիկե եկեղեցու՝ Մերձավոր Արևելքի տարածքում գտնվող, Տանն Կիլիկիո կաթողիկոսության պատկանող թեմերից մեկը, որը ներկայացնում է Սիրիայի խոշորագույն՝ Հալեպ քաղաքի կաթողիկե հայության և երկրի հյուսիսարևմտյան մարզերի հոգևոր կյանքը։ Առաջնորդանիստը՝ Հալեպի Մայր ամենայն գթությանց տաճարն է։ Թեմի առաջնորդն է Բուտրոս Մարայաթին։

Պատմություն

Թեմի պատմությունն անմիջականորեն կապված է Աբրահամ Արծիվյանի հետ, որը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ղուկաս Ա Աջապահյանի կողմից ձեռնադրվել է Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոս։ Աբրահամ Արծիվյանի ձեռնադրությունը տեղի է ունեցել Հալեպի Քառասուն մանկանց եկեղեցում։ Նա հետագայում հաղորդության մեջ է մտել Սուրբ Աթոռի հետ և 1740 թվականին դարձել Հայ Կաթողիկե եկեղեցու առաջին պատրիարքը։

1840 թվականին Հալեպում կառուցվել է Մայր ամենայն գթությանց եկեղեցին (հայտնի է նաև որպես Սուրբ Ռիտա եկեղեցի)։ 19-րդ դարի վերջում այն դարձել է արքեպիսկոպոսության տաճար։ 1710 թվականին Կղեմես XI պապը այս քաղաքում բնակվող հայ հավատացյալների համար հիմնել է Հալեպի թեմը։ 1899 թվականի փետրվարի 3-ին Լեո XIII պապը հիմնել է Հալեպի արքեպիսկոպոսությունը։ 1992 թվականից Հալեպի արքեպիսկոպոսը նաև Կամիշլիի թեմի կառավարիչն է։ Ներկայումս Հալեպի արքեպիսկոպոսությունը գտնվում է Կիլիկիո Հայոց պատրիարքի անմիջական հսկողության ներքո և մտնում է Հայոց Կիլիկիո Պատրիարքարանի եկեղեցական նահանգի մեջ։

2015 թվականի հունվարի 9-ին, քաղաքացիական պատերազմի ժամանակ, Սուրբ Աստվածածնի տաճարը վնասվել է ահաբեկչությունից [2]։

Արքեպիսկոպոսությունը ֆրանսերեն ամսագիր է հրատարակում l'Evêché Arménien Catholique վերնագրով։ Այն 1953 թվականից ի վեր լույս է տեսնում տարին երեք անգամ։ Այս ամսագրի 2000 օրինակ հրատարակվում է արաբերենով։

Հալեպում կա Մխիթարյան մեկ վանք (Աշրաֆիե թաղամաս), Սուրբ Կույս Մարիամի Անարատ Հղության քույրերի երկու վանական տուն (Ջեբել էլ-Նահր և Մեյդան շրջաններում) և Անարատ Հղության հայ քույրերի մեկ վանական տուն։ Մարիամ Աստվածածնի (Ազիզիե շրջանում): Արքեպիսկոպոսությունը Հալեպում՝ Մեյդան թաղամասում, ունի իր սեփական առաջնային ճեմարանը՝ Զմմառի Աստվածածնի անունով[3]։

Եկեղեցիներ և վանքեր

Թեմի իրավասության տարածքում 21-րդ դարի սկզբին գործում էր 6 ծխական համայնք (հինգ ծխական համայնք Հալեպում, մեկը ՝ Ալ-Ռակկա քաղաքում)։ Ըստ Վատիկանի Annuario Pontificio 2013 թվականի տեղեկատուի արքեպիսկոպոսության թիվը 1959 թվականին կազմել է 12.900 մարդ, իսկ 2012 թվականի վերջին՝ 18․000։ 2012 թվականին արքեպիսկոպոսությունում ծառայել են տասը թեմական քահանաներ, երկու վանական քահանաներ, երկու վանական և յոթ միանձնուհի։ 2012 թվականին մեկ քահանայի հաշվով եղել է 1500 ծխական[4]:

  1. Հալեպում գտնվող Մայր ամենայն գթությանց տաճար։ Կառուցվել է 1840 թվականին։
  2. Սուրբ Փրկիչ կամ Սուրբ Բարբարա եկեղեցի Հալեպի Սուլմանիա թաղամասում: Կառուցվել է 1925 թվականին։ Սկզբում այն եղել է ճիզվիտական եկեղեցի, սակայն 1937 թվականին անցել է թեմական հսկողության տակ։
  3. Սուրբ Երրորդություն եկեղեցի Հալեպ քաղաքում, Մեյդան թաղամասում։ Օծվել է 1965 թվականի հունիսի 13-ին։
  4. Սուրբ Խաչ եկեղեցի Հալեպ քաղաքում, Ուրուբա թաղամասում: Օծվել է 1993 թվականի ապրիլի 24-ին։
  5. Ավետման եկեղեցի Հալեպ քաղաքի Շեյխ Մահսուդ թաղամասում։ Կառուցվել է 1942 թվականին։ Այն ի սկզբանե օծվել է Սուրբ Մարիամ Աստվածածնի անարատ Հղության անունով: 2000 թվականին օծվել է Տիրոջ Ավետման անունով։
  6. Տիրոջ Հարության մատուռը Շեյխ Մահսուդ գերեզմանատանը: Կառուցվել է 1934 թվականին։
  7. Քեսաբ քաղաքի Սուրբ Միքայել եկեղեցի։ Կառուցվել է Ֆրանցիսկների կողմից 1890 թվականին։
  8. Ռաքքա քաղաքի սրբոց Նահատակաց եկեղեցի։ Կառուցվել է 1978 թվական։
  1. Մարիամ Աստվածածնի Անարատ Հղության հայ քույրերի երկու միաբանություն Հալեպ քաղաքում։
  2. Սուրբ Վարդանանց Մխիթարյան վանքը, որը կառուցվել է 1935 թվականին ճիզվիտների կողմից։

Արքեպիսկոպոսներ

  • Աբրահամ Արծիվյանը (1701-1740), նշանակվել է Կիլիկիո պատրիարք,
  • Յակոբ Յովսէփեան (1740-1749), նշանակվել է Կիլիկիո Պատրիարք,
  • Միքայել Գասպարյանը (- 1753), նշանակվել է Կիլիկիո Պատրիարք,
  • Կապրիել Գադրուլ-Ավդիկյան (1870 - 17.11.1810),
  • Կապրիել Հուդեյդ (01/10/1823 - 1823),
  • Աբրահամ Կուպելյան (20.07.1823 - 15.07.1832),
  • Բարսեղ Այվազյան (02/04/1838 - 01/2/1860),
  • Գրիգոր Բալիտյան (02.02.1861 - 26.12.1897),
  • Ավետիս Թուրքյան (03/02/1899 - 08/20/1900),
  • Ավգուստին Սայեջյան (07/06/1902 - 10/1/1926),
  • Գեորգի Կորտիկյան (31.01.1928 - 01.08.1933),
  • Գրիգոր Խինդիյե (08/10/1933 - 05/10/1952),
  • Լյուդովիկ Բաթանյան (12/6/1952 - 25/04/1959),
  • Գեորգի Լայեկ (08/13/1959 - 04/15/1983),
  • Հովսեփ Բասմադյան (07/04/1984 - 12/11/1988),
  • Բուտրոս Մարայաթի (21 օգոստոսի 1989 թ. մինչ օրս)։

Ծանոթագրություններ

  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. «Armenian Catholic Cathedral in Aleppo Bombed Hours Before Mass». Արխիվացված է օրիգինալից 2015-01-15-ին. Վերցված է 2015-11-03-ին.
  3. Des Couvents et des Séminaire Արխիվացված 2013-09-27 Wayback Machine
  4. «Статистика». Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է 2015-11-03-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերիո թեմ» հոդվածին։