Բիշելեի տարածքը բնակեցված է եղել վաղ ժամանակներից, որն ապացուցվում է բազմաթիվ դոլմենների առկայությամբ, որոնցից ամենահայտնին է Կյանկան (իտալ.՝ Chianca)։ Քաղաքը հիմնադրվել է ХI դարում նորմանների կողմից, իսկ 1042 թվականին Ռոբերտ Գվիսկարը փոխանցել է այն Պյետրոյին՝ Տրանիի կոմսին։ Քաղաքը ծաղկում է ապրել Անժույական տոհմի կառավարման ժամանակ, երբ ուներ մեծ առևտրական նավատորմ և վարում էր մեծածավալ առևտուր ստորին Ադրիատիկի և խոշոր հավահանգիստներ Դալմաթիայի և Տրիեստի հետ։
1512 թվականին քաղաքը վերադարձվել է իսպանական կառավարությանը, որի ժամանակ կառուցվել է պատնեշների նոր համակարգ։ Մեծ անցյալի ապացույցն են Սանտա Մարգերիտա եկեղեցին՝ կառուցված XII դարում ռոմանական ոճով, նորմանական ամրոցը, Սուրբ Ադոնիայի աբբայությունը՝ կառուցված XI դարում, և վերջերս վերականգված մայր տաճարը՝ հիմնված 1295 թվականին։