Բնակչությունը կազմում է 31271 մարդ (2008 թվական) և 31134 (2009 թվական), բնակչության խտությունը՝ 209 մարդ/կմ2։ Զբաղեցնում է 150 կմ2 տարածք։ Փոստային ինդեքս՝ 70053։ Հեռախոսային կոդ՝ 0883։
Բնակավայրի հովանավորն է համարվում սուրբ Սավինը։
Աշխարհագրություն
Տեղակայված է Օֆանտո գետի հովտում՝ Կաննի ճակատամարտի վայրից ոչ հեռու։ Կանոզա դի Պուլիան համարվում է Ապուլիայի հնագիտական վայրերից մեկը։ Բազմաթիվ հնագիտական նմուշներ են ցուցադրվում աշխարհի բոլոր խոշոր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում։ Սակայն մինչ օրս էլ այդ տարածքներում հանդիպում են հանգիտական նշանակություն ունեցող իրեր։
Կանոզա դի Պուլիան գտնվում է Օֆանտո գետից մի քանի կիլոմետր դեպի արևելք և Ադրիատիկ ծովից մոտ 20 կմ հեռավորության վրա՝ ծովի մակարդակից 105-140 մ բարձրության վրա։