Բոինգ 737 |
---|
![](//upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d9/Aviogenex_b737-200_yu-anp_arp.jpg/300px-Aviogenex_b737-200_yu-anp_arp.jpg) |
Տեսակ | թռչող ապարատների ընտանիք |
---|
Ենթատեսակ | narrow-body jet airliner with 2 engines?, ցամաքային բազավորման թռչող ապարատ և նեղիրան օդանավ |
---|
Օգտագործվում է ինչպես | առևտրային ավիացիա |
---|
Շարժիչ | Pratt & Whitney JT8D և CFM International CFM56 |
---|
Ստեղծող | Բոինգ |
---|
Արտադրող | Boeing Commercial Airplanes և Բոինգ |
---|
Առաջին թռիչք | 1967 թ. փետրվարի 17 |
---|
Շահագործման սկիզբ | փետրվարի 10, 1968 |
---|
Շահագործողներ | Southwest Airlines, Ryanair, United Airlines, American Airlines, Բրիտանական Ավիաուղիներ, Alaska Airlines, Qantas, Air Florida?, China Southern Airlines և Gol Transportes Aéreos? |
---|
Արտադրման թվականներ | 1967 - |
---|
Միավոր արտադրված | 10 510[1] |
---|
Boeing 737 Վիքիպահեստում |
Boeing 737, ռեակտիվ նեղիրան օդանավ, համարվում է իր տեսակի մեջ ամենատարածվածը և ուղևորային ավիաշինության ամենաշատ արտադրված օդանավը, 2014 թ. ապրիլի 16-ին մատակարարվել է ութհազարերորդը, ցանկացած պահի օդում գտնվում է միջինը 1200 հատ Boeing 737 օդանավ։ Արտադրվում է 1967 թվականից[2]։.
Ստեղծման պատմությունը
Boeing 737-ը մշակվել է համեմատաբար փոքր տարողության և կարճ տարածությունների օդանավերի շուկայի համար։ Մշակելու ժամանակ փոխառնվել են Բոինգ 707-ի և 727-ի վրա օգտագործված տեղնոլոգիաներ, առավելապես նկատելի է Boeing 737-ի իրանի նմանությունն այս երկու օդանավերի իրաններին։ Դրա հետ միասին, Boeing 737-ի թևերն ավելի կատարելագործված են, որոնք թույլ են տալիս այս օդանավերը կարճ վազքուղիներում օգտագործելու։ Սրահում բազկաթոռները դասավորված են շարքերում վեցական հատով, որով մրցակիցների համեմատ ստացվել է ավելի մեծ տարողություն։ Մշակման պրոցեսի արդյունքում օդանավն սկզբնական 60 տեղանոցից դարձել է 103 տեղանոց։ 1965 թ. փետրվարի 19-ին Լյուֆթհանզա ընկերությունը պատվիրեց 22 հատ Boeing 737, իսկ փետրվարի 22-ին հայտարարվեց այս օդանավի սերիական արտադրությունն սկսելու մասին։ Առաջին օդանավի հավաքման ավարտի հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 1967 թ. հունվարի 17-ին[3]։
Boeing 737 օդանավերի ընտանիքը
Բոլոր Boeing 737-ները բաժանվում են երեք ընտանիքների՝ 737 Original (Օրիգինալ), 737 Classic (Դասական) և 737 Next Generation (Հաջորդ սերունդ, NG).
- Օրիգինալ՝ 737-100, -200, արտադրվել է 1983-2000 թթ.
- Դասական՝ 737-300, -400, -500, արտադրվել է 1983-2000 թթ.
- Հաջորդ սերունդ՝ 737-600, -700, -700ER, -800, -900, -900ER, BBJ, BBJ2, արտադրվում են 1997 թվականից։
Boeing 737 օդանավերի ճնշող մեծամասնությունը Classic և Next Generation ընտանիքների կոմերցիոն օդանավեր են։
Ավիաուղիներում օդանավերը նշանակվում են հետևյալ կերպ՝
- Boeing 737-200` B732
- Boeing 737-600` B736
- Boeing 737-700` B73G
- Boeing 737-800` B73H
Պատվերները և առաքումները
2014 թ. նոյեմբերի 30-ի դրությամբ, ընդհանուր առմամբ Boeing 737-ի արտադրության և առաքման ծավալը կազմել է 8 305 միավոր, պատվերների քանակը՝ 12523[4]։
1967
|
1968
|
1969
|
1970
|
1971
|
1972
|
1973
|
1974
|
1975
|
1976
|
1977
|
1978
|
1979
|
1980
|
1981
|
1982
|
1983
|
1984
|
1985
|
1986
|
1987
|
1988
|
1989
|
1990
|
4
|
105
|
114
|
37
|
29
|
22
|
23
|
55
|
51
|
41
|
25
|
40
|
77
|
92
|
108
|
95
|
82
|
67
|
115
|
141
|
161
|
165
|
146
|
174
|
1991
|
1992
|
1993
|
1994
|
1995
|
1996
|
1997
|
1998
|
1999
|
2000
|
2001
|
2002
|
2003
|
2004
|
2005
|
2006
|
2007
|
2008
|
2009
|
2010
|
2011
|
2012
|
2013
|
2014
|
215
|
218
|
152
|
121
|
89
|
76
|
135
|
282
|
320
|
282
|
299
|
223
|
173
|
202
|
212
|
302
|
330
|
290
|
372
|
376
|
372
|
415
|
440
|
440
|
Ծանոթագրություններ
Բոինգ ընկերության առևտրային ինքնաթիռներ |
---|
| Պտուտակավոր | |
---|
| Ռեակտիվ | |
---|
| Նախագծվող | |
---|
| Նախատեսվող |
- Y1
- Y3
- New Midsize Airplane
|
---|
| Չեղարկված |
- 2707
- 7J7
- New Large Airplane
- Sonic Cruiser
|
---|
|