Բուրգաս (բուլղար․՝ Бургас, հուն․՝ Πύργος՝ Պիրգոս), քաղաք Բուլղարիայում, նրա սևծովյան ափի մեծությամբ երկրորդ քաղաքը և բնակչությամբ չորրորդը երկրում։ Բուրգասի մարզի և Բուրգաս համայնքի վարչական կենտրոն։ Քաղաքը բուլղարական մերձծովյան տարածաշրջանի կարևոր մշակութային և տնտեսական կենտրոն է։
Ըստ 2009 թվականի սեպտեմբերի 15-ի պաշտոնական տվյալների՝ Բուրգասի բնակչությունը կազմում է 208 402մարդ[3]։
Անվանում
Անվանումն առաջացել է թուրքերեն բուրգաս՝ «ամրոց» բառից (հունարեն «պիրգոս» բառի աղավաղված ձևը)[4]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 618)։