Գարեթ Բեյլ
Գարեթ Բեյլ անգլ.՝ Gareth Bale | |||
---|---|---|---|
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Gareth Frank Bale | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 16, 1989[1][2][3] (35 տարեկան) | ||
Ծննդավայր |
Կարդիֆֆ, ![]() | ||
Հասակ | 186 սանտիմետր | ||
Քաշ | 82 կիլոգրամ[4] | ||
Դիրք | Կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 9 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2005 - 2007 2007 - 2013 2013 - 2020 2020 - այժմ |
![]() ![]() ![]() → ![]() |
40 (5) 146 (42) 171 (80) 2 (0) | |
Ազգային հավաքական | |||
2007 - այժմ |
![]() | 85 (33) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Գարեթ Ֆրենկ Բեյլ (անգլ.՝ Gareth Frank Bale, հուլիսի 16, 1989[1][2][3], Քարդիֆ, Ուելս, Միացյալ Թագավորություն), ուելսցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, աջ եզրային կիսապաշտպան։ Հանդես է գալիս վարձավճարով անգլիական «Տոտենհեմ» ակումբում և Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականում։
Կենսագրություն
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/3/35/Gareth_Bale.jpg)
Բեյլը ծնվել է 1989 թվականի հուլիսի 16-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում։
![]() |
Ֆուտբոլը ես սիրեցի բառացիորեն 3 տարեկանից։ Անընդհատ խնդրում էի հայրիկին ինձ տանել մարզումների դաշտ։ Ֆուտբոլը իմ կյանքում եղել է միշտ։ | ![]() |
Փոքրիկ Գարեթը միշտ դիտում էր մեծ ֆուտբոլիստների խաղերը։ Նա իրեն պատկերացնում էր այդպիսին և ցանկանում էր նույնպես դառնալ մեծ ֆուտբոլիստ։
![]() |
Աշխարհի առաջին առաջնությունը, որը ես հստակորեն հիշում եմ, 1998 թվականին էր՝ Ֆրանսիայում։ Ես այդ ժամանակ 9 տարեկան էի։ Ես հիացած էի Բրազիլիայի հավաքականի խաղով։ Նրանք խաղում էին գեղեցիկ ոճով։ | ![]() |
Գարեթը՝ դեռ ինը տարեկանում Սաութհեմփթոնի սկաուտներին զարմացնում էր, այդ պատճառով էլ նա սկսեց մարզվել ակումբի ակադեմիայում։ Մարզումները երիտասարդ ուելսցուն բերեցին վստահություն, նա սկսեց բոլորին վստահեցնել, որ ֆուտբոլում մեծ հաջողությունների է հասնելու։ 16 տարեկանում Բեյլը խաղաց մինչև 18 տարեկանների հավաքականում և օգնեց թիմին նվաճելու Քարդիֆֆ գավաթը։ Այդ տարի նա մրցանակ ստացավ Ուելսի սպորտի դեպարտամենտից։
Ակումբային կարիերա
Բեյլը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Սաութհեմփթոն»-ում։ 2007 թվականին Բեյլը տեղափոխվեց «Տոտենհեմ» 7 միլիոն եվրոյի դիմաց։ Սկզբում նա լավ էր հանդես գալիս և առաջին չորս խաղում դարձավ չորս գոլի հեղինակ, սակայն ծանր վնասվածքի պատճառով դուրս մնաց մինչև մրցաշրջանի վերջը։ 2009-2010 մրցաշրջանից Բեյլը դարձավ Տոտենհեմի առանցքային խաղացողներից մեկը։ 2010-ի ապրիլին Բեյլը հիանալի խաղ ցուցադրեց և դարձավ Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
2007-2008 մրցաշրջան
Բեյլի առաջին խաղը ընկերական էր՝ Սեյնթ Պատրիկս Աթլետիկի դեմ (2007 թվական, հուլիսի 12) և փոխարինվեց 80-րդ րոպեին վնասվածքի պատճառով։ Իսկ նրա պաշտոնական առաջին խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ էր (օգոստոսի 26)։ Արդեն երկրորդ՝ Ֆուլհեմի դեմ խաղում, դարձավ գոլի հեղինակ։ Խաղն ավարտվեց 3-3 հաշվով։ Դեկտեմբերի 7-ին՝ Բիրմինգհեմի դեմ խաղում, Բեյլը վնասվածք ստացավ և բաց թողեց մրցաշրջանը։
2008-2009 մրցաշրջան
Բեյլը վերակնքեց չորսամյա պայմանագիր 2008 թվականին։ Մի քանի միջակ ելույթներից հետո Բեյլը կարողացավ ամբողջ մրցաշրջանի ընթացքում ցույց տալ կայուն և լավ խաղ՝ ապահովելով տեղը թիմի հիմնական կազմում։
2009-2010 մրցաշրջան
2009 թվականի հունիսին Բեյլը ծնկի վնասվածք ստացավ և բաց թողեց 2 ամիս։ Սեպտեմբերի 26-ին նա նշեց իր վերադարձը «Բերնլիի» հետ խաղում, որտեղ «Տոտենհեմը» 5-0 հաշվով կոտրեց մրցակցի դիմակայությունը։ Երբ Ասու-Էկոտոն վնասվածք ստացավ, Հարի Ռեդկնապը որոշեց շանս տալ Բեյլին խաղալ մեկնարկային կազմում գավաթային հանդիպումների շրջանակներում (4-0)։ Բեյլը առաջին անգամ առաջնության խաղում հայտնվեց մեկնարկային կազմում «Ֆուլհեմի» դեմ խաղում, որում իր թիմը հաղթեց 2-0 հաշվով։
2010/11 մրցաշրջան
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b0/Gareth_Bale_Tottenham.jpg/262px-Gareth_Bale_Tottenham.jpg)
Այս մրցաշրջանը Գարեթ Բեյլի համար անցած 2 մրցաշրջաններից ավելի լավ սկսվեց։ Հետո հայտնվեց հիմնական կազմում, նա սկսեց գոլեր խփել մինչմրցաշրջանային ընկերական խաղերում և այդպես շարունակեց Անգլիայի առաջնության պաշտոնական խաղերում։ 2010 թվականի օգոստոսի 21-ին, Անգլիայի առաջնությունում՝ Ստոկ Սիթիի դեմ Բեյլը ձևակերպեց իր առաջին դուբլը, որը Տոտենհեմին բերեց հաղթանակ և մրցաշարային աղյուսակում բարձրացան առաջին հորիզոնական։ Այդ տարվա սեպտեմբերի 29-ին գրավելով հոլանդական «Տվենտեի» դարպասը՝ ուելսցին իր առաջին գոլը խփեց Չեմպիոնների Լիգայում։
Այդ սեզոնի ընթացքում եվրոպական թոփ ակումբներից մի քանիսը՝ Ինտերը, Չելսին, Ռեալ Մադրիդը և Միլանը հետաքրքրվեցին նրանով։
Հոկտեմբերի 20-ին Բեյլը Չեմպիոնների լիագում իր առաջին հեթ-տրիկը ձևակերպեց Միլանի Ինտերի դարպասը, բայց դա նրանց չօգնեց հաղթել Ինտերին (խաղը ավարտվեց 4:3 հաշվով հօգուտ իտալական ակումբին)։ Բեյլը դարձավ առաջին ուելսցին, ով կարողացավ Չեմպիոնների լիգայում հեթ-տրիկ ձևակերպել։ Այդ խաղից հետո Տոտենհեմի մարզիչ Գարրի Ռեդնապը ջանք չէր թափում, որպեսզի նա մնա իր ակումբում։ Ինտերի դեմ հաջորդ խաղում՝ նոյեմբերի 2-ին, Բեյլը դարձավ խաղի հերոսը, նա կատարեց 2 արդյունավետ փոխանցում։ Խաղը ավարտվեց Տոտենհեմի հաղթանակով՝ 3:1 հաշվով[5]։
Նոյեմբերի 13-ին, Անգլիայի առաջնությունում Գարեթ Բեյլը Բլեկբերնի դարպասը խփեց 2 գոլ, և Տոտենհեմը հաղթեց 4:2 հաշվով։ Առաջին գոլը նա խփեց եզրային տուգանայինից հետո, փոխանցումը նրան չէր ուղղված, բայց նա գլխի հարվածով կարողացավ գոլ խփել[6]։
2011 թվականի հունվարի 1-ին Ֆուլհեմի դեմ խաղում՝ Բեյլը նվազագույն հաշվով հաղթանակ բերեց թիմին։
Փետրվարին Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան որոշեց, որ տարվա լավագույն Անգլիացի ֆուտբոլիստը Բեյլն է։
Երկրորդ մասը ուելսցին գրեթե վնասվածքներով անցկացրեց։ Առանց նրա ակումբը անվստահ էր խաղում, այդ իսկ պատճառով էլ լոնդոնցիները դուրս մնացին Չեմպիոնների Լիգայից, իսկ Անգլիայի առաջնությունում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։ Իսկ նա երբ դուրս էր գալիս խաղադաշտ հաջող խաղ չէր ցուցադրում։
2012/13 մրցաշրջան
Գարեթ Բեյլը իր 3 համարը փոխեց 11-ով։ Նոր մրցաշրջանում նա դարձավ Տոտենհեմի լիդերը։ 6-րդ տուրում հիմնականում Գեյլի շնորհիվ «Տոտենհեմին» հաջողվեց արտագնա խաղում հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին» 2:3 հաշվով։ Տոտենհեմը 1989 թվականից Օլդ Տրաֆորդում չի կարողանում հաղթանակն տոնել։ 14-րդ տուրում՝ «Լիվերպուլի» եմ խաղում Գարեթ Բեյլը գոլ խփեց, կատարեց գոլային փոխանցում, ստացավ դեղին քարտ և ինքնագոլ խփեց։ 19-րդ տուրում՝ Անգլիայի առաջնությունում «Ասթոն Վիլլայի» դեմ խաղում Բեյլը ԱՊԼ-ի շրջանակներում 2-րդ հեթ-տրիկը ձևակերպեց։
2013 թվականի փետրվարին Բեյլը լավ խաղ ցուցադրեց։ Նա Անգլիայի առաջնությունում անցկացրեց 5 խաղ, 5 խաղում խփեց 7 գոլ։ Ընդ որում, բոլոր դեպքերում նրա գոլերը հաղթանակ բերեցին։ Բեյլի գոլերի շնորհիվ Տոտենհեմը կարողացավ Եվրոպայի Լիգայում անցնել հաջորդ փուլ։ Լոնդոնի Արսենալի դեմ «մենամարտում» ուելսցուն հաջողվեց կրկին գոլ խփել, նա բացեց խաղի հաշիվը։
Իր լավ խաղի համար Բեյլը կարիերայի ընթացքում 2-րդ անգամ ստացավ լավագույն ֆուտբոլիստ կոչումը։ Նաև Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան որոշեց, որ մրցաշրջանի «Լավագույն ամենաերիտասարդ ֆուտբոլիստը» Բեյլն է։ Նա դարձավ 3-րդ ֆուտբոլիստը (Էնդի Գրեյից 1997 թվականին, և Կրիշտիանու Ռոնալդուից 2007/08 թթ հետո), ում հաջողվեց այդ 2 մրցանակը նույն տարում ստանալ։ Նաև Ուելսում նա ստացավ «Տարվա ամենաերիտասարդ լավագույն ֆուտբոլիստ» կոչումը։
«Ռեալ Մադրիդ»
2013/14
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4e/Gareth_Bale_-_CdR_-_RM_v_ATL.jpg/220px-Gareth_Bale_-_CdR_-_RM_v_ATL.jpg)
«Տոտենհեմում անցկացրած հաջող մրցաշրջանից հետո Բեյլին իր շարքերում տեսնելու ցանկություն է հայտնում «Ռեալ Մադրիդը»։ Անգլիական ու իսպանական ակումբների միջև բանակցությունները շարունակվում են ողջ ամառ, այդ պատճառով էլ ֆուտբոլիստը բաց է թողնում նախամրցաշրջանային հավաքներն ու մրցաշրջանի սկիզբը։ 2013 թվականի սեպտեմբերի 1-ին «Ռեալ Մադրիդը» պաշտոնապես հաստատել է Բեյլի տեղափոխությունը[7][8]. տրանսֆերի համար վճարվել է €100 միլիոն, ինչի շնորհիվ Բեյլը դարձել է այդ ժամանակի ամենաթանկարժեք խաղացողը ֆուտբոլի պատմության մեջ[9][10]։ «Թագավորական ակումբի» կազմում անցկացրած առաջին իսկ խաղում Գարեթ Բեյլն աչքի է ընկել գոլով՝ գրավելով «Վիլյառեալի» դարպասը[11]։ Սակայն դրանից կարճ ժամանակ անց ֆուտբոլիստն ստացել է ոչ ծանր վնասվածք և ստիպված է եղել բաց թողնել մի քանի հանդիպում։ Սեպտեմբերի 30-ին նա դուբլ է ձևակերպել, ինչպես նաև կատարել է երկու գոլային փոխանցում «Սևիլյայի» դեմ խաղում։ Նոյեմբերի 30-ին Գարեթ Բեյլը ձևակերպեց իր առաջին հեթ տրիկը հօգուտ «Ռեալի»՝ երեք գոլ խփելով «Վալյադոլիդ» ակումբի դարպասը։ Մրցաշրջանի ավարտին մոտ Բեյլը կարողացել է լավ մարզավիճակ ձեռք բերել և Կրիշտիանու Ռոնալդուի ու Կարիմ Բենզեմայի հետ կազմել «Ռեալի» հարձակվողական գիծը[12]։ 2014 թվականի ապրիլի 16-ին Գարեթը խփել է «Բարսելոնայի» դեմ խաղի հաղթական գոլը Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում[13][14]։ Ֆուտբոլիստն ինքը դա համարում է իր կարիերայի ամենակարևոր գոլը[15][16]։ Մայիսի 24-ին Գարեթը խփել է հաղթական գոլը Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ գրավելով «Ատլետիկո Մադրիդ» ակումբի դարպասը[17]։
2014/15
Նոր մրցաշրջանը Բեյլը սկսեց մարզչի լիրավության տակ։ 2014 թվականի օգոստոսի 12-ին Ռեալը կարողացավ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում հաղթանակ տանել Սևիլյայի դեմ խաղում, Բեյլը մասնակցեց ամբողջ խաղին և կատարեց 2 գոլային փոխանցում։ 2014 թվականի դեկտեմբերի 20-ին «Ռեալը» հերթական մրցանակը նվաճեց՝ հաղթելով Աշխարհի ակումբային առաջնությունում. Գարեթը «Սան-Լորենսոյի» դեմ եզրափակչում գոլ հեղինակեց։
Ակումբային վիճակագրություն
2014 թվականի փետրվարի 26-ի տվյալներ
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոգավաթ | Ընդամենը | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Սաութհեմփթոն | 2005/2006 | 2 | 0 | 0 | 0 | — | — | 2 | 0 |
2006/2007 | 38 | 5 | 4 | 0 | — | — | 42 | 5 | |
Ընդամենը | 40 | 5 | 4 | 0 | 0 | 0 | 44 | 5 | |
Տոտենհեմ | 2007/2008 | 8 | 2 | 1 | 0 | 4 | 1 | 13 | 3 |
2008/2009 | 16 | 0 | 2 | 0 | 12 | 0 | 30 | 0 | |
2009/2010 | 23 | 3 | 11 | 0 | — | — | 34 | 3 | |
2010/2011 | 30 | 7 | 0 | 0 | 9 | 4 | 39 | 11 | |
2011/2012 | 36 | 9 | 4 | 2 | 2 | 1 | 42 | 12 | |
2012/2013 | 33 | 21 | 3 | 2 | 8 | 3 | 44 | 26 | |
Ընդամենը | 146 | 42 | 21 | 4 | 35 | 9 | 202 | 55 | |
Ռեալ Մադրիդ | 2013/2014 | 17 | 10 | 4 | 0 | 6 | 4 | 27 | 14 |
Ընդամենը | 17 | 10 | 4 | 0 | 6 | 4 | 27 | 14 | |
Ընդամենը կարիերայում | 203 | 57 | 29 | 4 | 41 | 13 | 273 | 74 |
Հավաքական
Հավաքականի կազմում Բեյլը իր առաջին խաղին մասնակցել է 16 տարեկանում՝ դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղացել է Ուելսի հավաքականում։
Գոլերը հավաքականում
Ամսաթիվ | Տնային | Հաշիվ | Հյուր | Բեյլի խփած գոլերը | Տուրնիր |
---|---|---|---|---|---|
27 մայիսի, 2006 | Տրինիդադ և Տոբագո ![]() |
1 : 2 | ![]() |
- | Ընկերական խաղ |
5 սեպտեմբերի, 2006 | Բրազիլիա ![]() |
2 : 0 | ![]() |
- | Ընկերական հանդիպում |
7 հոկտեմբերի, 2006 | Ուելս ![]() |
1 : 5 | ![]() |
1 | Եվրո 2008-ի ընտրական փուլ |
11 հոկտեմբերի, 2006 | Ուելս ![]() |
3 : 1 | ![]() |
- | Եվրո 2008-ի ընտրական փուլ |
24 մարտի, 2007 | Իռլանդիա ![]() |
1 : 0 | ![]() |
- | Եվրո 2008-ի ընտրական փուլ |
28 մարտի, 2007 | Ուելս ![]() |
3 : 0 | ![]() |
1 | Եվրո 2008-ի ընտրական փուլ |
27 օգոստոսի, 2007 | Բուլղարիա ![]() |
0 : 1 | ![]() |
- | Ընկերական հանդիպում |
8 սեպտեմբերի, 2007 | Ուելս ![]() |
0 : 2 | ![]() |
- | Եվրո 2008-ի ընտրական փուլ |
12 սեպտեմբերի, 2007 | Սլովակիա ![]() |
2 : 5 | ![]() |
- | Եվրո 2008-ի ընտրական փուլ |
13 հոկտեմբերի, 2007 | Կիպրոս ![]() |
3 : 1 | ![]() |
- | Եվրո 2008-ի ընտրական փուլ |
17 հոկտեմբերի, 2007 | Սան Մարինո ![]() |
1 : 2 | ![]() |
- | Եվրո 2008-ի ընտրական փուլ |
6 սեպտեմբերի, 2008 | Ուելս ![]() |
1 : 0 | ![]() |
- | Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ |
10 սեպտեմբերի, 2008 | Ռուսաստան ![]() |
2 : 1 | ![]() |
- | Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ |
11 հոկտեմբերի, 2008 | Ուելս ![]() |
2 : 0 | ![]() |
- | Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ |
15 հոկտեմբերի, 2008 | Գերմանիա ![]() |
1 : 0 | ![]() |
- | Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ |
19 նոյեմբերի, 2008 | Դանիա ![]() |
0 : 1 | ![]() |
- | Ընկերական հանդիպում |
11 փետրվարի, 2009 | Լեհաստան ![]() |
1 : 0 | ![]() |
- | Ընկերական հանդիպում |
28 մարտի, 2009 | Ուելս ![]() |
0 : 2 | ![]() |
- | Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ |
1 ապրիլի, 2009 | Ուելս ![]() |
0 : 2 | ![]() |
- | Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ |
29 մայիսի, 2009 | Ուելս ![]() |
1 : 0 | ![]() |
- | Ընկերական հանդիպում |
10 հոկտեմբերի, 2009 | Ֆինլանդիա ![]() |
2 : 1 | ![]() |
- | Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ |
14 հոկտեմբերի, 2009 | Լիխտենշտայն ![]() |
0 : 2 | ![]() |
- | Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ |
14 նոյեմբերի, 2009 | Ուելս ![]() |
3 : 0 | ![]() |
- | Ընկերական հանդիպում |
3 մարտի, 2010 | Ուելս ![]() |
0 : 1 | ![]() |
- | Ընկերական հանդիպում |
3 սեպտեմբերի, 2010 | Չեռնոգորիա ![]() |
1 : 0 | ![]() |
- | Եվրո 2012-ի ընտրական փուլ |
8 հոկտեմբերի, 2010 | Ուելս ![]() |
0 : 1 | ![]() |
- | Եվրո 2012-ի ընտրական փուլ |
12 հոկտեմբերի, 2010 | Շվեյցարիա ![]() |
4 : 1 | ![]() |
1 | Եվրո 2012-ի ընտրական փուլ |
10 օգոստոսի, 2011 | Ուելս ![]() |
1 : 2 | ![]() |
- | Ընկերական հանդիպում |
2 սեպտեմբերի, 2011 | Ուելս ![]() |
2 : 1 | ![]() |
- | Եվրո 2012-ի ընտրական փուլ |
6 սեպտեմբերի, 2011 | Անգլիա ![]() |
1 : 0 | ![]() |
- | Եվրո 2012-ի ընտրական փուլ |
7 հոկտեմբերի, 2011 | Ուելս ![]() |
2 : 0 | ![]() |
1 | Եվրո 2012-ի ընտրական փուլ |
11 հոկտեմբերի, 2011 | Բուլղարիա ![]() |
0 : 1 | ![]() |
1 | Եվրո 2012-ի ընտրական փուլ |
12 նոյեմբերի, 2011 | Ուելս ![]() |
4 : 1 | ![]() |
1 | Ընկերական հանդիպում |
15 օգոստոսի, 2012 | Ուելս ![]() |
0 : 2 | ![]() |
- | Ընկերական հանդիպում |
7 սեպտեմբերի, 2012 | Ուելս ![]() |
0 : 2 | ![]() |
- | Աշխարհի առաջնության 2014-ի ընտրական փուլ |
11 սեպտեմբերի, 2012 | Սերբիա ![]() |
6 : 1 | ![]() |
1 | Աշխարհի առաջնության 2014-ի ընտրական փուլ |
12 հոկտեմբերի, 2012 | Ուելս ![]() |
2 : 1 | ![]() |
2 | Աշխարհի առաջնության 2014-ի ընտրական փուլ |
16 հոկտեմբերի, 2012 | Խորվաթիա ![]() |
2 : 0 | ![]() |
- | Աշխարհի առաջնության 2014-ի ընտրական փուլ |
6 փետրվարի, 2013 | Ուելս ![]() |
2 : 1 | ![]() |
1 | Ընկերական հանդիպում |
22 մարտի, 2013 | Շոտլանդիա ![]() |
1 : 2 | ![]() |
- | Աշխարհի առաջնության 2014-ի ընտրական փուլ |
26 մարտի, 2013 | Ուելս ![]() |
1 : 2 | ![]() |
1 | Աշխարհի առաջնության 2014-ի ընտրական փուլ |
10 սեպտեմբերի, 2013 | Ուելս ![]() |
0 : 3 | ![]() |
- | Աշխարհի առաջնության 2014-ի ընտրական փուլ |
16 նոյեմբերի, 2013 | Ուելս ![]() |
1 : 1 | ![]() |
- | Ընկերական հանդիպում |
5 մարտի, 2014 | Ուելս ![]() |
3 : 1 | ![]() |
1 | Ընկերական հանդիպում |
9 սեպտեմբերի, 2014 | Անդորա ![]() |
1 : 2 | ![]() |
2 | Եվրո 2016-ի ընտրական փուլ |
10 հոկտեմբերի, 2014 | Ուելս ![]() |
0 : 0 | ![]() |
- | Եվրո 2016-ի ընտրական փուլ |
13 հոկտեմբերի, 2014 | Ուելս ![]() |
2 : 1 | ![]() |
- | Եվրո 2016-ի ընտրական փուլ |
16 նոյեմբերի, 2014 | Բելգիա ![]() |
0 : 0 | ![]() |
- | Եվրո 2016-ի ընտրական փուլ |
28 մարտի, 2015 | Իսրայել ![]() |
0 : 3 | ![]() |
2 | Եվրո 2016-ի ընտրական փուլ |
12 հունիսի, 2015 | Ուելս ![]() |
1 : 0 | ![]() |
1 | Եվրո 2016-ի ընտրական փուլ |
3 սեպտեմբերի, 2015 | Կիպրոս ![]() |
0 : 1 | ![]() |
1 | Եվրո 2016-ի ընտրական փուլ |
3 սեպտեմբերի, 2015 | Ուելս ![]() |
0 : 0 | ![]() |
- | Եվրո 2016-ի ընտրական փուլ |
10 հոկտեմբերի, 2015 | Բոսնիա և Հերցեգովինա ![]() |
2 : 0 | ![]() |
- | Եվրո 2016-ի ընտրական փուլ |
13 հոկտեմբերի, 2015 | Ուելս ![]() |
2 : 0 | ![]() |
1 | Եվրո 2016-ի ընտրական փուլ |
5 հունիսի, 2016 | Շվեդիա ![]() |
3 : 0 | ![]() |
- | Ընկերական խաղ |
11 հունիսի, 2016 | Ուելս ![]() |
2 : 1 | ![]() |
1 | Եվրո 2016 |
16 հունիսի, 2016 | Անգլիա ![]() |
2 : 1 | ![]() |
1 | Եվրո 2016 |
20 հունիսի, 2016 | Ռուսաստան ![]() |
0 : 3 | ![]() |
1 | Եվրո 2016 |
25 հունիսի, 2016 | Ուելս ![]() |
1 : 0 | ![]() |
- | Եվրո 2016 |
1 հուլիսի, 2016 | Ուելս ![]() |
3 : 1 | ![]() |
- | Եվրո 2016 |
6 հուլիսի, 2016 | Պորտուգալիա ![]() |
2 : 0 | ![]() |
- | Եվրո 2016 |
2016 թվականի հուլիսի 6-ի տվյալներով[18]
Անձնական կյանք
Բեյլը ծնվել է Ուելսի Քարդիֆ քաղաքում։ Հայրը՝ Ֆրենկը, աշխատում էր դպրոցում որպես պահակ, իսկ մայրը՝ Դեբին, օպերացիոն կառավարիչ էր։ Բեյլը հաճախել է Եգլվիս Նևիդ հիմնական դպրոցը։ Նա Քարդիֆ Սիթի ակումբի ֆուտբոլիստ՝ Քրիս Փայքի եղբորորդին էր։ Նա դեռ սովորում էր, երբ առաջին անգամ հայտնվեց Սաութհեմփթոն ի ուշադրության կենտրոնում, երբ նա խաղում էր իր առաջին ակումբի՝ Քարդիֆի ֆուտբոլային ակումբի կազմում։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ https://www.realmadrid.com/en/football/squad/gareth-bale
- ↑ «UEFA.com — Тоттенхэм-Интер». ru.uefa.com. 2 ноября 2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Tottenham 4-2 Blackburn — Gareth Bale brace helps Spurs to win — News — MirrorFootball.co.uk». mirrorfootball.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Bale, nuevo jugador del Real Madrid» (իսպաներեն). Real Madrid C.F. 2013 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Гарет Бэйл: «С детства мечтал играть за «Реал»». dynamo.kiev.ua. 02.09.2013.
- ↑ ««Реал» заплатил рекордные 100 млн евро за трансфер Бэйла». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «10 САМЫХ ДОРОГИХ ТРАНСФЕРОВ В ИСТОРИИ ФУТБОЛА. ОТ БЭЙЛА ДО КАВАНИ». Спорт Экспресс. 1 МАЯ 2015.
- ↑ «Бэйл забиват первый гол за Реал Мадрид. (RUS)». YouTube. 15.09.2013.
- ↑ «Роналду, Бензема и Бэйл с 2013 года забили 200 голов в чемпионате Испании».
- ↑ «Чтобы забить гол "Барселоне", Гарет Бэйл развил скорость 9,64 м/с». Сегодня.ua. 17 Апреля 2014.
- ↑ «Gareth Bale goal vs FC Barcelona Copa Del Rey Final 2014». YouTube.
- ↑ «Бэйл: гол в ворота "Барселоны" был самым важным в моей жизни». 18 апреля 2014.
- ↑ «Бэйл: Гол "Барсе" - самый важный в моей карьере. ВИДЕО». 18 апреля 2014.
- ↑ «Юбилейный титул «Реала»». Газета.ru. 23.05.2014.
- ↑ Համաձայն տվյալների transfermarkt.co.uk
Արտաքին հղումներ
- Բեյլի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Բեյլի պաշտոնական Տվիտերի էջը
- Բեյլի պաշտոնական Ինստագրամի էջը
- Բեյլը transfermarkt-ում
- Բեյլը soccerbase.com-ում
- Բեյլը WhoScored.com կայքում
- Բեյլը Ռեալ Մադրիդի պաշտոնական կայքում
- Բեյլը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Բեյլը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Բեյլը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-06-01 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեթ Բեյլ» հոդվածին։ |
|
|
|