Գելզենկիրխեն
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Գելզենկիրխեն | |||||
գերմ.՝ Gelsenkirchen | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Համայնք | Մյունստեր | ||||
Մակերես | 104,94 կմ² | ||||
ԲԾՄ | 48 մետր | ||||
Բնակչություն | ▲265 885 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0209 | ||||
Փոստային դասիչ | 45801–45899 | ||||
Ավտոմոբիլային կոդ | GE | ||||
Պաշտոնական կայք | gelsenkirchen.de | ||||
| |||||
Գելզենկիրշեն (գերմ.՝ Gelsenkirchen), քաղաք է Գերմանիայի Հյուսիսային Ռեյն Վեսթֆալիա հողում, գտնվում է Ռուրի հյուսիսային հատվածում։ Քաղաքի բնակչությունը մոտ 258 հազար է։
Գելզենկիրխենն առաջին անգամ հիշատակվել է 1150 թվականին։ Այն մինչև 19-րդ դարը փոքր գյուղ էր։ Արդյունաբերական հեղափոխության շրջանում քաղաքը սկսեց աճել։ 1840 թվականին, երբ քաղաքում սկսեց ածխի արդյունահանումը, Գելզենկիրխենում 6000 մարդ էր բնակվում։ 1900 թ. քաղաքի բնակչության թիվը հասավ 138 հազարի։
20-րդ դարում Գելզենկիրխենը Եվրոպայի ածուխ արդյունահանող ամենակարևոր քաղաքներից մեկն էր։ 1928 թվականին քաղաքին են ձուլվել մոտակա Բյուեր և Հորստ քաղաքները։
Նացիստական իշխանության տարիներին Գելզենկիրխենն ածխի արդյունաբերության և նավթի վերամշակման կենտրոն էր, այդ պատճառով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ռմբակոծության է ենթարկվել դաշնակից ուժերի կողմից։
Աշխարհագրություն
Պատմություն
Հին և միջին դարեր
Գելզենկիրխենի տարածքում մ.թա. ավելի քան 1000 տարի առաջ՝ Բրոնզե դարում, Էմշեր գետից հյուսիս ընկած բլրի վրա բնակվել են մի շարք գերմանական ցեղեր։ Ավելի ուշ այդ հողեր են մտել հռոմեացիները։ Մ.թ. 8-րդ դարի սկզբին տարածքը բնակեցրել են սաքսերը։
Գելզենկիրխենի մեջ մտնող Buer շրջանն առաջին անգամ հիշատակվում է 1003 թվականին Puira ձևով Հերիբերտ ֆոն Քյոլնի փաստաթղթերում։
Ինդուստրիալացում
Մինչև 19-րդ դարի վերջը Գելզենկիրխենի տարածքն ու շրջակայքը հիմնականում ագրարային արտադրությամբ էին զբաղված։ 1815 թվականին Գելզենկիրխենը մտավ Պրուսիայի կազմ և միացավ Վեսթֆալիա շրջանին։
Ռուրում քարածխի հանքեր հայտնաբերվեցին 1840 թվականին։ 1847 թ. կառուցվեց Քյոլն-Մինդեն երկաթգիծը, և Գելզենկիրխենում բացվեց առաջին երկաթուղային կայարանը։ 1868 թվականին քաղաքը դարձավ Բոխումի շրջանի կենտրոնը։ 1870-ականներին քաղաքը դառնում է ծանր արդյունաբերության կարևորագույն կենտրոն։ 1875 թվականին Գելզենկիրխենը քաղաքի կարգավիճակ է ստանում։
Բնակչություն
Գելզենկիրխենի բնակչությունը վերջին մի քանի տարիներին մոտ 260 հազար է։ 2000 թվականին քաղաքում բնակվում էր 278 596 մարդ, 1970 թվականին՝ մոտ 350 հազար։
2009 թվականի դրությամբ Գելզենկիրխենի բնակչության թիվը կազմել է 259 700, որից 27%-ը կամ 71 000 հոգի գերմանական ծագում չունեն։ Քաղաքի թուրքական համայնքը կազմում է բնակչության 15% կամ 40 հազար հոգի։ Նախկին Հարավսլավիայից ժամանածների թիվը 9000 է, Լեհաստանից՝ 4000։
Ժողովրդագրական զարգացում
Սպորտ
Գելզենկիրխենը Բունդեսլիգայում ներկայացնում է Շալկե 04 ֆուտբոլային ակումբը։ Ակումբն իր տնային խաղերն անց է կացնում Վելտինս Արենա մարզադաշտում։ Այն ընդունել է 2006 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության մի շարք հանդիպումներ։
Ֆուտբոլիստներ Իլքայ Գյունդողանը, Մեզութ Օզիլը և Մանուել Նոյերը Գելզենկիրխենում են ծնվել։
Քույր քաղաքներ
Գելզենկիրխենի քույր քաղաքներն են.
Ծանոթագրություններ
- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2023 (գերմ.) — DESTATIS, 2024.
- ↑ https://www.gelsenkirchen.de/de/stadtprofil/stadtfakten/partnerstaedte/Partnerstadt_Newcastle_upon_Tyne.aspx
- ↑ https://www.newcastle.gov.uk/our-city/newcastles-international-relationships
- ↑ https://www.olsztyn.eu/pl/o-olsztynie/tozsamosc-miasta/miasta-blizniacze/gelsenkirchen.html
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գելզենկիրխեն» հոդվածին։ |
|
|