Վուպերտալ (անգլ.՝ Wuppertal), քաղաք Գերմանիայում, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրում, Վուպեր գետի ափին։ 395 հազար բնակչությամբ (1980)։ Ռուրի արդյունաբերական և առևտրական կենտրոնն է։ Զարգացած է տեքստիլ մեքենաշինությունը, տեքստիլ, քիմիական դեղագործական արդյունաբերությունը։ Կա գլոցվածքի, էլեկտրոնային սարքավորումների արտադրություն։ Ունի վարչական, տնտեսագիտական, մանկավարժական, տեխնոլոգիական ակադեմիաներ, կոնսերվատորիա, օպերայինթատրոն։
Անվանում
Առաջացել է 1929 թվականին՝ Բարմեն (Է․ Էնգելսի ծննդավայրը) և Էլբերֆելդ քաղաքների միաձուլումից։ Կոչվել է Վուպեր գետի անունով (գերմ.՝ Tal — «հովիտ»)[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 535)։