Գեոդեզիա
Գեոդեզիա, գիտություն երկրի ձևը, չափերը և գրավիտացիոն դաշտը որոշելու, ինչպես նաև պլանների ու քարտեզների վրա պատկերելու և գիտա-պրակտիկ նպատակներով երկրի մակերևույթի վրա կատարվող չափումների մեթոդների մասին։
Երկրի ձևը և չափերը
Երկրի ձևը և չափերը որոշելիս Գեոդեզիայում ելնում է երկրի մակարդակային մակերևույթների հասկացությունից։ Որպես երկրի հիմնական մակարդակային մակերևույթ, Գեոդեզիայում ընդունում են օվկիանոսների ու նրանց հետ կապված ծովերի ջրի մակերևույթը հանգիստ ու հավասարակշռության վիճակում, մտքով շարունակած ցամաքների տակով, այնպես որ այն ուղղահայաց գծերը ամևն տեղ հատի ուղիղ անկյան տակ։ Այդ մակարդակային մակերևույթի ձևը Գեոդեզիայում ընդունում են որպես երկրի հարթված ձև և կոչում գեոիդ։ Գեոիդի ձևը մաթեմատիկորեն որոշելի չէ։
Աստղաբաշխական և գեոդեզիական չափումների արդյունքները
Աստղաբաշխական և գեոդեզիական չափումների արդյունքները և երկրի ձևի տեսությունը ցույց են տալիս, որ գևոիդի ձևը շատ մոտիկ է պտտման էլիպսոիդին։ Այն էլիպսոիդը, որը իր չափերով և երկրի մարմնի մեջ իր դրությամբ ամենից ավելի ճիշտ է ներկայացնում գեոիդի ձևը, կոչվում է երկրային ընդհանուր էլիպսոիդ։ Երկրի ձևի ուսումնասիրությունը կատարվում է գեոիդին մոտ երկրի էլիպսոիդի չափերը, երկրի մարմնի մեջ նրա դրությունը, ինչպես նաև այդ էլիպսոիդից գեոիդի շեղումը որոշելու միջոցով։ Եթե այնուհետև որոշվի երկրի մակերևույթի կետերի փոխադարձ դրությունը և նրանց բարձրությունը գեոիդի մակերևույթի նկատմամբ, ապա այսպիսով ուսումնասիրված կլինի երկրի ֆիզիկական մակերևույթի ձևը։
Երկրային էլիպսոիդի ձևը
Երկրային էլիպսոիդի ձևը և մեծությունը որոշվում են աստղաբաշխական դիտողությունների (Երկրի մակերևույթի որոշակի կետերում ուղղահայաց գծերի ուղղության որոշում) և գեոդևզիական չափումների (հիշյալ կետերի գեոդեզիական լայնության և երկայնության որոշում) հիման վրա։ Աստղաբաշխական և գեոդեզիական չափումների ամբողջությունը, որի նպատակն է որոշել երկրի ձևը և չափերը, կոչում են աստիճանային չափումներ։ Վերջիններս համարվում են այդ պրոբլեմի լուծման երկրաչափական մեթոդներ։ Երկրի ձևի և գրավիտացիոն դաշտի ուսումնասիրությունը ներկայումս կատարվում է նաև ֆիզիկական և դինամիկ մեթոդներով, որոնք հենվում ևն ծանրության ուժի արագացման չափումների (որի մեթոդները մշակում է գրավիմետրիան) և երկրի արհեստական արբանյակների ու տիեզերական թռչող ապարատների դիտողությունների վրա։ Գեոդեզիական գիտելիքների բնագավառը բաժանվում է բարձրագույն գեոդեզիայի և Գեռիդի։
Գեռիդիի հիմնական խնդիրները
Բարձրագույն Գեռիդիի հիմնական խնդիրն է երկրի ձևի, չափերի ու գրավիտացիոն դաշտի որոշումը և երկրի մակերևույթի ուսումնասիրության համար գեոդեզիական հիմքի ստեղծումը, այդ նպատակով ճշգրիտ չափումներ կատարելու մեթոդների մշակումը։ Գեոդեզիական հենման կետերը ստեղծվում են մեծ մասամբ տրիանգուլացիայի մեթոդով։ Այդ մեթոդի էությունը տեղանքում եռանկյունիների ցանցի ստեղծման մեջ է, որտեղ մեծ ճշտությամբ չափված ներքին անկյունների և կողմերից մեկի միջոցով, եռանկյունաչափական սկզբունքով որոշում են մնացած եռանկյունիների կողմերի երկարությունները և եռանկյան գագաթների կոորդինատները։ Պլաններ և քարտեզներ կազմելու համար կետերի բարձրությունները որոշում են գլխավորապես երկրաչափական նիվելիրացման միջոցով։ Գեոդեզիական հենման կետերը տեղանքում ամրացվում են հատուկ նշաններով։ Պլաններ և քարտեզներ կազմելու նպատակով, Գեռիդի ուսումնասիրում է տեղանքում չափումներ կատարելու մեթոդներն ու տեխնիկան, որոնց ամբողջությունը կոչվում է տեղագրական հանույթ, իսկ Գեռիդի համապատասխան բաժինը՝ տեղագրություն (տոպոգրաֆիա)։ Ներկայումս տերիտորիայի օգտագործման հետ կապված ոչ մի ինժեներատեխնիկական միջոցառում չի կարող կատարվել առանց տեղագրական քարտեզի։ Գեոդեզիական չափումները լայնորեն կիրառվում են նաև օգտակար հանածոների հետախուզման, բնակավայրերի պլանավորման, հողաշինարարության և այլ բնագավառներում։
Գեռիդի ծագումը
Գեռիդիը ծագել է հեռավոր անցյալում, երբ պահանջ է առաջացել ուսումնասիրել երկրի մակերևույթը հողաչափության և տնտեսական նպատակներով։( Մ. թ․ա․ 7-րդ դար․) Բաբելոնում և Ասորեստտնում կավե տախտակների վրա աշխարհագրական քարտեզներ էին կազմվում։ (Մ․թ․ա․ 6-րդ․ դար) երևան են գալիս ենթադրություններ երկրի գնդաձևության վերաբերյալ, իսկ (մ․թ․ա․ 4րդ դար) հայտնի են դառնում դրա մի շարք ապացույցներ։ Այդ ժամանակվանից Գեռիդի ստացել է ներկայիս իր անունը և առանձնացվել որպես ինքնուրույն գիտություն։ Երկրի չափերի մասին տեղեկություններ իմանալը անհրաժեշտ էր աշխարհագրական քարտեզներ կազմելու համար (առևտուր, ծովագնացություն, ռազմ, գործ)։
Ժամանակակից Գեռիդի զարգացումը
Ժամանակակից Գեռիդի զարգացումը սկսվում է (17-րդ դար), երբ ստեղծվեցին դիտախողովակը և անկյունաչափական գործիք թևոդոլիտը, ապա՝ տրիանգուլյացիան։
Աստղաբաշխական գեոդեզիական և գրավիմետրական աշխատանքների հիման վրա որոշված են երկրի էլիպսոիդի նոր՝ կրասովսկու ու էլիպսոիդի, չափերը։ Գեռիդի բնագավառում գիտական հարցերը մշակվում են գեոդեզիայի, քարտեզագրության և աերոֆոտոհանույթի կենտրոնական Գիտահետազոտական ինստիտուտում և այլ գիտական հիմնարկներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 12)։ |