Գլազուր, քաղցր տորթի խառնուրդ։ Այն ավելացնում են տարբեր քաղցրավենիքների վրա. օրինակ՝ կոնֆետ, տորթ, թխվածքաբլիթ և այլն։
Գլազուրը պատրաստում են շաքարից, յուղից, կակաոյից[1]։
Տեսակները
Շոկոլադե գլազուր - գլազուր, որի կազմի մեջ մտնում է 25% -ից ոչ քիչ կակաո, այդ թվում 12% յուղ։
Կաթով շոկոլադե գլլազուր - գլազուր, որի կազմի մեջ մտնում են 15% - ից ոչ քիչ կակաո, 5% ից ոչ քիչ յուղ, 12% ից ոչ քիչ կաթ, 2,5% ից կաթի յուղ։
Սպիտակ շոկոլադե գլազուր - գլազուր, որի կազմի մեջ մտնում են 10% - ից ոչ քիչ կակաո, 14% - ից ոչ քիչ կաթ, 2,5% - ից ոչ քիչ կաթի յուղ։
Խմորեղենի գլազուր - գլազուր, որի կազմի մեջ մտնում են շաքար, կակաո, յուղ և կաթ։
Շաքարով գլազուր - գլազուր, որի կազմի մեջ մտնում են շաքար, ջուր։
Ծանոթագրություններ
↑ГОСТ Р 53041-2008. Изделия кондитерские и полуфабрикаты кондитерского производства.
Աղբյուրներ
ГОСТ Р 53041-2008. Изделия кондитерские и полуфабрикаты кондитерского производства.
Технология кондитерского производства, ред. А. Л. Соколовский, М., 1959.