Գենուտ (գյուղ)
Գենուտ [ 2] (ադրբ. ՝ Günnüt ), ավերակ գյուղ Ադրբեջանական Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանում ։ 1974 թվականին գյուղը ուներ 24 տուն՝ 150 բնակչով[ 3] ։ 1992 թվականից գյուղը գտնվում էր հայ-ադրբեջանական շփման գծի չեզոք գոտում։ 2018 թվականի մայիսին՝ հայ-ադրբեջանական բախումների (Գյուննուտի բախումներ ) ժամանակ ադրբեջանական կողմը գրավեց գյուղը՝ ամրապնդելով իր մարտական դիրքերը[ 4] [ 5] ։
Անվանում
Գյուղի բնօրինակ անվանումը եղել է Գենուտ։ Այն գտնվում է Գենուտի լեռների ստորոտին։ Գյուննուտը հայակական Գենուտի աղավաղված տարբերակն է։ Խորհրդային տարիներին կոչվել է նաև Գյուննուտ-Ջաֆարլու։
Պատմություն
Գյուղը եղել է Հայաստանի առաջին հանրապետության կազմում։ Այն կրել է Գենուտ հայկական անվանումը։ Խորհրդային առաջին տարիներին այն պատկանել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը [ 6] ։ Ավելի ուշ ԽՍՀՄ ներքին որոշմամբ գյուղը փոխանցվել Ադրբեջանի Հանրապետության կազմում ներառված Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանին ։ 1991 թվականից մինչև 2018 թվականի մայիսը գյուղը գտնվել է Հայաստանի զինված ուժերի վերահսկողության տակ։
Տես նաև
Գրականություն
Արգամ Այվազյան , Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։, Երևան, ««Հուշարձան» և ՀՀ ԳԱԱ «գիտություն»», 1995 — 367, էջեր 367 — 367 էջ։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
The article is a derivative under the Creative Commons Attribution-ShareAlike License .
A link to the original article can be found here and attribution parties here
By using this site, you agree to the Terms of Use . Gpedia ® is a registered trademark of the Cyberajah Pty Ltd