Գուավա

Գուավա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մրտենածաղկավորներ (Myrtales)
Ընտանիք Մրտենազգիներ (Myrtaceae)
Ենթաընտանիք Մրտենայիններ (Myrtoideae)
Տրիբա Myrteae
Ցեղ Գուավա (Psidium)
L., 1753

Գուավա կամ Պսիդիում (լատին․՝ Psídium)՝ մրտենազգիների ընտանիքի ցեղ, որն ընդգրկում է 100 տեսակ։ Գյուղատնտեսական նշանակություն ունեն բարձրորակ և յուրահատուկ համով պտուղների համար։

Արեալ

Գուավան հանդիպում է հասարակածային և մերձհասարակածային կլիմայական գոտիներում։ Հայրենիքը համարվում է Ամերիկան՝ Մեքսիկայի արևադարձային գոտիներից մինչև Հարավային Ամերիկայի հյուսիսային հատվածը։ Որոշ տեսակներ հաջողությամբ աճեցվում են Աֆրիկայում, Հնդկաստանում, Հարավարևելյան Ասիայում և Օվկիանիայում։

Նկարագրություն

Ոչ բարձր՝ սովորաբար 3-4 մ բարձրությամբ մշտադալար կամ կիսատերևաթափ ծառեր կամ թփուտներ են։ Որոշ տեսակներ կարող են ունենալ մինչև 10 մ բարձրություն։

Պտուղներ

Գուավայի պտուղներ

Պտուղները ունեն 4-12 սմ երկարություն, կլոր են կամ օվալաձև։ Ունեն արտահայտված բուրմունք, որը հիշեցնում է լիմոնի հոտը, սակայն ոչ այդքան սուր։ Պտղամաշկը լինում է հաստ և դառը, հանդիպում է նաև բարակ և քաղցր պտղամաշկով տեսակներ։ Պտղամիսը քաղցր է կամ փոքր-ինչ թթվաշ։ Սերմերը շատ ամուր են[1]։


Կիրառություն

Գուավայի պտուղները օգտագործվում են հում վիճակում և նրանցից պատրաստում են մարմելադներ, ջեմեր, հյութեր և ալկոհոլային խմիչքներ[1]։ Այն Պակիստանում հայտնի է որպես ազգային պտուղ։

Արտադրություն

Գուավայի արտադրությունը 2016 թ
Երկիր մլն տոննա
{2} Հնդկաստան
18.8
{2} Չինաստան
4.7
 Թաիլանդ
3.4
{2} Մեքսիկա
2.2
 Ինդոնեզիա
2.2
 Պակիստան
1.6
{2} Բրազիլիա
1.4
Աշխարհ
46.5
Աղբյուր։ Tridge Global Trade Platform[2]

2016 թվականի տվյալներով գուավայի ընդհանուր արտադրությունը կազմել է 46,5 մլն տոննա, առաջատարն է Հնդկաստանը, որտեղ աճեցվել է գուավայի բերքի մոտ 41%-ը։ Առաջատար դիրք են գրավում նաև Չինաստանը և Թայլանդը[3]։


Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուավա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուավա» հոդվածին։