«Գրեմմի» մրցանակ տարվա ալբոմի համար (անգլ.՝ Grammy Award for Album of the Year), շնորհվում է Ձայնագրման ակադեմիայի կողմից «գեղարվեստական նվաճումների, տեխնիկական վարպետության և ձայնագրման ոլորտում նշանակալից ներդրման համար՝ բացառությամբ վաճառքները և դիրքերը չարթերում», որը տրվում է ամեն տարի 1959 թվականից[1]։ Ժամանակակից երաժշտական արդյունաբերության ամենահեղինակավոր մրցանակներից մեկը, որը կարելի է համեմատել կինեմատոգրաֆիայի «Օսկար» մրցանակի հետ։ «Տարվա ալբոմ» (անգլ.՝ Album of the Year) անվանակարգը հանդիսանում է մրցանակաբաշխության մոտավորապես 100 այլ անվանակարգերի հիմնական չորս (Մեծ քառյակ, The Big Four) անվանակարգերից մեկը[2][3][4][5][6]։
1965-1980 թվականներին «Տարվա ալբոմ» անվանակարգում առաջադրված արտիստն, ով նաև իր սեփական ալբոմի պրոդյուսերն էր, ստանում էր մեկ Գրեմմի, որպես արտիստ և լրացուցիչ Գրեմմի, որպես պրոդյուսեր[7]։
Ռեկորդներ
Ֆրենկ Սինատրան (1960, 1966, 1967) և Սթիվի Ուանդերն (1974, 1975, 1977) այս կատեգորիայում առավելագույն հաղթանակները ունեն՝ յուրաքանչյուրը, որպես արտիստ, երեքական մրցանակ։ Նաև երեքական մրցանակներ ունեն Դանիել Լանուան (Կանադա), Ռայան Թեդերը (առավելագույն թվով հաղթանակներ որպես պրոդյուսեր), Բոբ Լյուդվիգը, Թոմ Քոյնը (որպես մասթերինգի ձայնային ինժեներ)։ Բոբ Լյուդվիգը նաև միակ մարդն է, ով կարողացել է երեք տարի շարունակ հաղթել (2013-2015)։
Փոլ ՄաքՔարթնին գլխավորում է առաջադրումների քանակով, որոնք 9-ն են՝ հինգը The Beatles-ի կազմում, երեքը սոլո ալբոմների համար, իսկ մեկը՝ Wings խմբի կազմում։ Ֆրենկ Սինատրան և Սթիվի Ուանդերը միակ արտիստներն են, ովքեր երկու տարի անընդմեջ հաղթել են այս կատեգորիայում. Ֆրենկը՝ 1999 և 1967 թվականներին, իսկ Սթիվին՝ 1974 և 1975 թվականներին։ Երկու անգամ, սակայն դադարներով, հաղթել են Փոլ Սայմոնը (1976, 1987) և U2 խումբը, ինչպես նաև Թեյլոր Սվիֆթը և Ադելը՝ միակ կանայք, ովքեր կարողացել են իրենց սոլո ալբոմներով այս անվանակարգում հաղթել. Սվիֆթը՝ 2010 և 2016 թվականներին[8][9], իսկ Ադելը՝ 2012 և 2017 թվականներին[3]։
Supernatural (2000, Կառլոս Սանտանա) և How to Dismantle an Atomic Bomb (2006, U2) ալբոմները ստացել են ամենից շատ Գրեմմի արձանիկներ, յուրաքանչյուրը 9-ական, ներառյալ «Տարվա ալբոմ» և այլ տարբեր անվանակարգերում[10].
↑«Overview» (անգլերեն). National Academy of Recording Arts and Sciences. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին. {cite web}: More than one of |lang= and |language= specified (օգնություն)
↑Helen A. S. Popkin. «Alternative to what?» (անգլերեն). msnbc.msn.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
↑Arar, Yardena (1980 թ․ հունվարի 9). «Grammy awards field a definite mixed bag». The Spokesman-Review (անգլերեն). Cowles Publishing Company. Վերցված է 2010 թ․ ապրիլի 23-ին.
↑«Newcomer Is Top Grammy Nominee». Sarasota Herald-Tribune (անգլերեն). The New York Times Company. 1981 թ․ հունվարի 20. Վերցված է 2010 թ․ ապրիլի 23-ին.
↑«Veterans top Grammy nominations». The Herald (անգլերեն). The McClatchy Company. 1987 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
↑McShane, Larry (1988 թ․ հունվարի 15). «Irish rockers among Grammy nominees». The Telegraph (անգլերեն). Telegraph Publishing Company. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
↑«The line forms for Grammys». St. Petersburg Times. Times Publishing Company. 1995 թ․ հունվարի 6. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.(չաշխատող հղում)
↑Strauss, Neil (1996 թ․ հունվարի 5). «New Faces in Grammy Nominations». The New York Times. The New York Times Company. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
↑«The Full List Of 60th GRAMMY Winners». Grammy.com (անգլերեն). National Academy of Recording Arts and Sciences. 2017 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.