Գրիգորի Պերելման

Գրիգորի Պերելման
ռուս.՝ Григорий Яковлевич Перельман
Ծնվել էհունիսի 13, 1966(1966-06-13)[1][2][3][…] (58 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]
Բնակության վայր(եր)Kupchino?
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)ՌԴ գիտությունների ակադեմիայի Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտի Սանկտ Պետերբուրգի բաժին[5][6], Courant Institute of Mathematical Sciences, NYU?, Սթոնի Բրուքի համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Գործունեության ոլորտդիֆերենցիալ երկրաչափություն, տեղաբանություն, մաթեմատիկա, Ռիմանյան երկրաչափություն և geometric topology?
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի մաթեմատիկամեխանիկական ֆակուլտետ (1987)[7][8] և Ֆիզիկա-մաթեմատիկական լիցեյ № 239
Տիրապետում է լեզուներինռուսերեն և անգլերեն[9][10][11]
Գիտական ղեկավարԱլեքսանդր Ալեքսանդրով և Yuri Burago?
Պարգևներ
ՀայրYakov Perelman?[13]
ՄայրLyubov Steingolts?[13]
 Grigori Perelman Վիքիպահեստում

Գրիգորի Յակովլևիչ Պերելման (ռուս.՝ Григорий Яковлевич Перельман, հունիսի 13, 1966(1966-06-13)[1][2][3][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]), ռուս մաթեմատիկոս։ Նա մեծ ներդրումներ ունի ռիմանյան երկրաչափության և երկրաչափական տոպոլոգիայի մեջ։

1994 թվականին Պերելմանը ապացուցել է Սոուլի թեորեմը, իսկ 2003 թվականին՝ Թյուրսթոնի երկրաչափական վարկածը (հաստատված 2006 թվականին)։

2006 թվականի օգոստոսին Պերելմանին առաջարկվել է Ֆիլդսյան մրցանակ[14] մաթեմատիկայում նրա կատարած ներդրումների համար, որից ինքը հրաժարվել է՝ ասելով, որ նրան չեն հետաքրքրում փողը կամ փառքը[15]։ 2006 թվականի դեկտեմբերի 22-ին Science ամսագիրը որակեց նրա աշխատանքը, որպես տարվա հայտնություն։ Այդպիսի որակում դեռևս չէր եղել մաթեմատիկայի ասպարեզում[16]։

2010 թվականի մարտի 18-ին հայտարարվեց, որ Պերելմանին տրվելու է Միլենիումի մրցանակ[17]՝ Փուանկարեի վարկածը ապացուցելու համար, որից նույնպես հրաժարվեց։ Նա հրաժարվել է նաև մաթեմաիկայի եվրոպական ասոցիացիայի կողմից տրվող հեղինակավոր մրցանակից։

Ներկայումս Պերելմանի ապացույցը Փուանկարեի վարկածի համար միակն է։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Պերելման» հոդվածին։