Այսպիսի զգալի էքսցենտրիսիտետ այս աստերոիդները ունեն հսկա մոլորակՅուպիտերի շնորհիվ։ Գրիքուայի ընտանիքի աստերոիդները այն փոքր թվով աստերոիդներից են, որոնք գտնվում են աստերոիդների գոտու չափազանց քիչ բնակեցված մասում, որի համար առանձնահատուկ է Յուպիտերի հետ ուժեղագույն 2:1ուղեծրային ռեզոնանս, որտեղ աստերոիդի ամեն երկու պտույտին Արեգակի շուրջ համապատասխանում է Յուպիտերի մեկ պտույտ։ Այսինքն, ամեն երկու (աստերոիդի) տարին մեկ անգամ տեղի է ունենում աստերոիդի և Յուպիտերի մերձեցում, որի ժամանակ մոլորակը ունենում է այս աստերոիդների վրա ուժեղ ձգողական ազդեցություն, ինչը բերում է էքսցենտրիսիտետի աստիճանական աճին։ Այդ պատճառով, այս ընտանիքի աստերոիդների ուղեծրերը չափազանց անկայուն են։ Մոտակա հազարամյակների ընթացքում նրանց էքսցենտրիսիտետը կաճի այնքան, մինչև նրանց ուղեծրերը կսկսեն հատել Մարսի կամ Յուպիտերի ուղեծիրը, որից հետո նրանք կամ դուրս կշպրտվեն իրենց ուղեծրերից ավելի հաստատուն ուղեծրեր, կամ կդառնան մոլորակներից մեկի արբանյակը[4]։