Դանիել Դրինքուոթեր
Դանի Դրինքուոթեր անգլ.՝ Danny Drinkwater | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Դանիել Նոել Դրինքուոթեր | ||||||||||||||||||||
Ազգությունը | Անգլիացի | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 5, 1990[1][2] (34 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր |
![]() | ||||||||||||||||||||
Հասակ | 175 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 70 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Լեսթեր Սիթի | ||||||||||||||||||||
Համար | 4 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Դանիել Նոել Դրինքուոթերը (անգլ.՝ Daniel Noel Drinkwater մարտի 5, 1990[1][2], Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն) - անգլիացի ֆուտբոլիստ, Պրեմիեր Լիգայի «Լեսթեր Սիթի» ակումբի և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան։ Դանին «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան է։
Ակումբային կարիերա
Մանչեսթերում ծնված Դանին մարզվել սկսել է 9 տարեկանից՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայում։ 2006 թվականի հուլիսին նա ակումբի մանկապատանեկական թիմիմ հետ պայմանագիր կնքեց։ 2008 թվականի հուլիսի 31-ին Լանկաշիրայի Մեծ գավաթի եզրափակչում՝ «Լիվերպուլի» ակադեմիայի դեմ խաղում Դրինքուոթերը փոխարինման դուրս եկավ Ռոդրիգո Պոսսեբոնի փոխարեն և խաղի ավարտից երեք րոպե առաջ խփեց հաղթական գոլը։ 2008-09 մրցածրջանում Դանին անցկացրեց 18 խաղ «Յունայթեդի» պահեստային կազմում և 2 գոլ խփեց։
2009 թվականի մայիսի 24-ին Պրեմիեր Լիգայի վերջին տուրում՝ «Հալլ Սիթի» դեմ խաղում Դրինքուոթերը առաջին անգամ թիմի հիմնական կազմում տեղ գտավ՝ «46» համարով, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[3];
2009 թվականի օգոստոսի 14-ին Դանին մինչև 2009-10 մրցաշրջանը վարձավճարով տեղափոխվեց «Հադերսֆիլդ Թաուն»[4]։ Արդեն հաջորդ օրը նա նորամուտը նշեց ակումբում, խաղալով «Սաութհեմփթոնի» դեմ խաղում[5]։ Ամբողջ մրցաշրջանում նա անցկացրեց 39 հանդիպում և 2 գոլ խփեց։
2010 թվականի հուլիսի 8-ին Դրինքուոթերը վարձավճարով տեղափոխվեց ուելսյան «Քարդիֆ Սիթի», որը հանդես էր գալիս Պրեմիեր Լիգայում[6]։ Օգոստոսի 8-ին նա նորամուտը նշեց «Քարդիֆ Սիթիի» կազմում՝ «Շեֆֆիլդ Յունայթեդի» դեմ խաղում[7]։ 2011 թվականի հունվարի 25-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Դրինքուոթերին վերադարձրեց ակումբ։ Վարձավճարով հանդես գալու ժամանակ Դանին անցկացրեց 12 հանդիպում[8]։
«Քարդիֆ Սիթիից» «Յունայթեդ» տեղափոխվելուց երեք օր անց՝ 2011 թվականի հունվարի 28-ին Դրինքուոթերը մինչև մրցաշրջանի վերջը վարձավճարով տեղափոխվեց «Ուոթֆորդ»[9]։ «Ուոթֆորդի» կազմում նա անցկացրեց 12 հանդիպում։
2011 թվականի օգոստոսի 23-ին Դրինքուոթերը վարձավչարով ուղարկվեց «Բարնսլի»[10]։ «Բարնսլիի» կազմում նա անցկացրեց 18 հանդիպում և 1 գոլ խփեց («Քարդիֆ Սիթիի» դարպասը)։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9a/Drinkwater_2013.jpg/220px-Drinkwater_2013.jpg)
2012 թվականի հունվարի 20-ին Դանի Դրինքուոթերը փոխեց ակումբային գրանցումը՝ տեղափոխվելով «Լեսթեր Սիթի», իսկ տրանսֆերի արժեքը չհրապարակվեց[11]։
2013-14 մրցաշրջանը Դրինքուոթերի համար հաջողված էր. առաջնության 45 խաղում նա 7 գոլ խփեց, և դեկտեմբեր ամսին ստացավ «Ամսվա ֆուտբոլիստ» կոչումը[12], և բացի այդ առաջադրվեց առաջնության «տարվա ֆուտբոլիստ» կոչմանը[13]։ Նա մտավ առաջնության տարվա լավագույն կազմի ֆուտբոլիստների մեջ, որտեղ էին նաև նրա ակումբակիցներ Կասպեր Շմեյխելը և Ուես Մորգանը[14], իսկ «Լեսթեր Սիթին» հաղթեց առաջնությունը, ստանալով թույլատրություն խաղալու Պրեմիեր Լիգայում[15]։
2014 թվականի հունիսի 7-ին Դրինքուոթերը «Լեսթերի» հետ պայմանագիրը երկարաձգեց 4 տարով[16]։
Կարիերան հավաքականում
Դրինքուոթերը Անգլիայի հավաքականում նորամուտը նշել է 18 տարեկանում՝ 2007 թվականի նոյեմբերի 20-ին խաղալով Գանայի հավաքականի դեմ, խփեց 2-րդ գոլը խաղի, որը ավարտվեց անգլիացիների հաղթանակով (2:0)։ Իսկ ավստրալիացիների դեմ խաղը նրա համար երկրորդն էր[17]։
2008-2009 թվականներին Դանին Անգլիայի մինչև 19 տարեկանների հավաքականում անցկացրեց 12 հանդիպում[17]։
2016 թվականի մարտի 29-ին նորմաուտը նշեց Անգլիայի հավաքականի հիմնական կազմում՝ խաղալով Հոլանդիայի հավաքականի դեմ խաղում[18]։
Վիճակագրությունը հավաքականում
Դանի Դրինքուոթերի խաղերը Անգլիայի հավաքականի կազմում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Գոլ | Առաջնություն | |
1 | 29 մարտի, 2016 թվական | ![]() |
1 : 2 | - | Ընկերական խաղ | |
2 | 22 մայիսի, 2016 թվական | ![]() |
2 : 1 | - | Ընկերական խաղ | |
3 | 27 մայիսի, 2016 թվական | ![]() |
2 : 1 | - | Ընկերական խաղ |
Տիտղոսներ
Ակումբային տիտղոսներ
- Անգլիայի 2-րդ առաջնության հաղթող - 2013-14
- Պրեմիեր Լիգայի չեմպիոն - 2015-16
Անձնական տիտղոսներ
- Առաջնության «տարվա թիմ»-ի կազմի անդամ - 2013-14
- Առաջնության ասմվա լավագույն խաղացող - 2013 թվականի դեկտեմբեր
- «Լեսթեր Սիթիի» կազմի տարվա խաղացող - 2013-14
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Hughes, Ian (2009 թ․ մայիսի 24). «Hull 0-1 Man Utd» (անգլերեն). BBC Sport.
- ↑ «Drinkwater moves to Huddersfield» (անգլերեն). BBC Sport. 2009 թ․ օգոստոսի 14.
- ↑ «Huddersfield 3-1 Southampton» (անգլերեն). BBC Sport. 2009 թ․ օգոստոսի 15.
- ↑ «Man United youngster Daniel Drinkwater joins Cardiff on loan» (անգլերեն). BBC Sport. 2010 թ․ հուլիսի 8.
- ↑ «Cardiff 1-1 Sheff Utd» (անգլերեն). BBC Sport. 2010 թ․ օգոստոսի 8.
- ↑ «Danny Drinkwater returns to Man United from Cardiff» (անգլերեն). BBC Sport. 2011 թ․ հունվարի 25.
- ↑ «Watford sign Manchester United midfielder Drinkwater» (անգլերեն). BBC Sport. 2011 թ․ հունվարի 28.
- ↑ Marshall, Adam (2011 թ․ օգոստոսի 23). «Danny joins Barnsley» (անգլերեն). ManUtd.com.
- ↑ Marshall, Adam (2012 թ․ հունվարի 20). «Drinkwater joins Leicester» (անգլերեն). ManUtd.com.
- ↑ «Drinkwater Wins Player Of The Month» (անգլերեն). LCFC.com. 2014 թ․ հունվարի 10.
- ↑ «Football League nominates Ings, Drinkwater & McCormack» (անգլերեն). BBC Sport. 2014 թ․ մարտի 13.
- ↑ «Leicester City trio make the PFA Championship Team of the Year» (անգլերեն). Sky Sports. 2014 թ․ ապրիլի 27.
- ↑ «Leicester City promoted to Premier League after QPR defeat» (անգլերեն). The Guardian. 2014 թ․ ապրիլի 5.
- ↑ «Transfer news: Leicester midfielder Danny Drinkwater signs new four-year contract» (անգլերեն). Sky Sports. 2014 թ․ հունիսի 17.
- ↑ 17,0 17,1 «Danny Drinkwater» (անգլերեն). theFA.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «England 1-2 Netherlands» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ մարտի 29.
Արտաքին հղումներ
- Ֆուտբոլիստի էջը LCFC.com կայքում (անգլ.)
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Դրինքուոթեր» հոդվածին։ |
|