Դաշնության ժողով
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դաշնության (Դաշնային) Ժողով (ռուս.՝ Федера́льное собра́ние), Ռուսաստանի մշտապես գործող բարձրագույն ներկայացուցչական և օրենսդիր մարմին, երկրի խորհրդարանը։ Դաշնության Ժողովի կարգավիճակը հաստատված է ՌԴ Սահմանադրության 5-րդ գլխում։ Համաձայն Սահմանադրության 95-րդ հոդվածի Դաշնության Ժողովի ֆունկցիաները և լիազորությունները բաշխված են երկու պալատների՝ Պետական Դումայի և Դաշնության Խորհրդի միջև։
Երկու պալատն էլ կարող է համատեղ հավաքվել երկրի Նախագահի, Սահմանադրական դատարանի, օտարերկրյա պետությունների ղեկավարների ուղերձների ունկնդրման համար։
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայքը
- Ռուսաստանի պետական իշխանության կառուցվածքը և Դաշնության Ժողովը Արխիվացված 2017-02-02 Wayback Machine
|
|