Դացիտ (լատին․՝ dacia), հրաբխային թթվային ապար՝ կազմված պլագիոկլազ, քվարց, փայլար, պիրոքսեն, երբեմն՝ սանիդին միներալներից։ Կառուցվածքը հոծ կամ շերտավոր է, գույնը՝ սև կամ մոխրագույն։ Բնորոշ է դաշտային սպաթների սպիտակավուն բյուրեղիկների առկայությունը։ Առաջացնում է բրգաձև կամ գմբեթաձև ներդրումներ, հաճախ՝ լավային հոսքեր։ Տարածված է ՀայաստանիԱրագած, Իշխանասար, Հատիս, Գութանասար, Իրինդ և այլ հրաբխային զանգվածներում։ Դայքից պատրաստում են կենցաղային թթվակայուն իրեր, օգտագործվում է նաև որպես շինանյութ։
Անվան ծագումնաբանություն
Դացիտ անունը ծագել է Դացիա՝ Ռումինիայի տարածքի մի մասի հռոմեական անվանումից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 319)։