Դենիզլի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Չշփոթել Դենիզի հոդվածի հետ։
Բնակավայր | ||
---|---|---|
Դենիզլի | ||
թուրքերեն՝ Denizli | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Դենիզլիի մարզ | |
Մակերես | 798,75 կմ² | |
ԲԾՄ | 324 մետր | |
Բնակչություն | ▲1 027 782 մարդ (2018) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային դասիչ | 20 000 | |
Պաշտոնական կայք | denizli.bel.tr(թուրքերեն) | |
| ||
Դենիզլի (թուրքերեն՝ Denizli), քաղաք Թուրքիայի հարավարևմտյան մասում, Դենիզլիի մարզի վարչական կենտրոն։ Բնակչությունը 498 643 մարդ է (2004 թ-ի մարդահամարի տվյալներով)։
1912 թ-ին քաղաքի բնակչությունը կազմում էր. թուրքեր՝ 33 316 մարդ, հույներ՝ 3580 մարդ, հայեր՝ 1897 մարդ[1]։
Տեսարժան վայրեր
Դենիզլիից ոչ հեռու գտնվում են՝
- Փամուքքալե — տաք աղբյուրներ և ունիկալ կալցիումային նստվածքներ,
- Հիերապոլիս — անտիկ քաղաքի ավերակներ,
- Լաոդիկիա — Փռյուգիայի մայրաքաղաքի ավերակներ
- Կոլոսսի — անտիկ քաղաքի ավերակներ։
Տնտեսություն
Քաղաքը հայտնի է իր տեքստիլ գործվածքներով և խալեգործությամբ։ Քաղաքի եկամուտների զգալի մասը գալիս է տուրիզմից։
Սպորտ
Քաղաքը ունի իր ֆուտբոլային ակումբը՝ «Դենիզլիսպորը», որը մասնակցում է Թուրքիայի պրեմիեր լիգային։
Քույր քաղաքներ
Մուշ, Թուրքիա
Բուրսա, Թուրքիա
Եվդոկիա, Թուրքիա
Ամասիա, Թուրքիա
Ալմելո, Նիդեռլանդներ
Պավլոդար, Ղազախստան
Բրէիլա, Ռումինիա
Սամարա, Ռուսաստան
Հռոդոս, Հունաստան
Բեցդորֆ, Գերմանիա
Մոգիլյով, Բելառուս
Լարիսա, Հունաստան
Թբիլիսի, Վրաստան
Մուան, Հարավային Կորեա
Դամասկոս, Սիրիա
Ծանոթագրություններ
- ↑ George Sotiriadis, An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիզլի» հոդվածին։ |
|