Դեսմոնդ Տուտու
Դեսմոնդ Տուտու անգլ.՝ Desmond Tutu | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1931[1][2][3][…] |
Ծննդավայր | Munsieville, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն[2] |
Մահացել է | դեկտեմբերի 26, 2021[4][5] (90 տարեկան) |
Մահվան վայր | Քեյփթաուն, ՀԱՀ[6] |
Գերեզման | St. George's Cathedral[7] |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Կրոն | Անգլիկան եկեղեցի |
Կրթություն | Բեյթս քոլեջ, Համիլթոն քոլեջ, Հարավաֆրիկյան համալսարան (1954), Լոնդոնի թագավորական քոլեջ (2012) և St. Martin's School? |
Մասնագիտություն | անգլիկանական քահանա, իրավապաշտպան, ոչ գեղարվեստական գրող, Protestant theologian, արքեպիսկոպոս և քաղաքական ակտիվիստ |
Աշխատավայր | National University of Lesotho? |
Ամուսին | Nomalizo Leah Tutu? |
Զբաղեցրած պաշտոններ | Anglican Archbishop of Cape Town?, Bishop of Johannesburg?, bishop of Lesotho? և գերագույն քարտուղար |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Mpho Andrea Tutu? |
Ստորագրություն | |
Desmond Tutu Վիքիպահեստում |
Դեսմոնդ Մըպիլո Տուտու (անգլ.՝ Desmond Mpilo Tutu հոկտեմբերի 7, 1931[1][2][3][…], Munsieville, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն[2] - դեկտեմբերի 26, 2021[4][5], Քեյփթաուն, ՀԱՀ[6]), Քեյփթաուն քաղաքի անգլիացի արքեպիսկոպոս, եղել է առաջին սևամորթ եպիսկոպոսը Հարավային Աֆրիկայում), մարդկության դեմ ուղղված հանցագործության պայքարի ակտիվ մասնակից, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր (1984)։
Կենսագրություն
Ծնվել է Կլերսկդորպում ոսկու հանքավայրերի շրջանում, ընտանիքում երեք երեխաներից միջնեկն էր և միակ որդին։ Երբ նա 12 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Յոհանեսբուրգ։ Տղայի հայրն ուսուցիչ էր, մայրը՝ խոհարար և մաքրուհի՝ կույրերի համար նախատեսված դպրոցում։
Չնայած այն բանին, որ նա երազում էր բժիշկ դառնալու մասին, սակայն ընտանիքն իրեն չէր կարող թույլ տալ նման թանկարժեք կրթուրյան։ Հոր օրինակով դարձել է ուսուցիչ, աշակերտել քոլեջներում և դպրոցներում։ Այնուամենայնիվ, ապարտեիդական քաղաքականության հզորացման հետ կապված և Հարավային Աֆրիկայի սպիտակ և սևամորթ բնակչության կրթության իրավունքի անհավասարության օրենսդրական ամրապնդման պատճառով նա հեռացվեց աշխատանքից։ Դեսմոնդ Տուտուն զբաղվում էր աստվածաբանության ուսումնասիրությամբ և 1960 թվականին դարձավ անգլիկան քահանա։ Նրա առաջին կարևոր հատկանիշը Հարավային Աֆրիկայում սևամորթների համար այդ ժամանակահատվածում միակ Ֆորտ Հար համալսարանում պաշտոն զբաղեցնելն էր։ Այնուհետև Տուտուն շարունակեց կրթությունը, որոշ ժամանակ ապրեց Մեծ Բրիտանիաում, որտեղ ծխական քահանա էր։
1975 թվականին Դեսմոնդ Տուտուն դարձավ Յոհանեսբուրգի Կույս Մարիամ Աստվածածին տաճարի առաջին սևամորթ դեկանը[24][25].
Դեսմոնդ Տուտուն 1970-ական թվականներին ապարտեիդիզմի ռեժիմի դեմ պաայքարի շնորհիվ ճանաչում ստացավ։ 1984 թվականին նա դարձավ առաջին սևամորթ եպիսկոպոսը, ինչպես նաև ղեկավարում էր հարավաֆրիկյան եկեղեցիների խորհուրդը և եկեղեցիների համաաֆրիկյան համաժողովը։
Ապարտեիդիզմի ռեժիմի ոչնչացումից հետո՝ 1970-ական և 1980-ական թվականներին նա գլխավորեց Հարավային Աֆրիկայում կատարված հանցագործությունների բացահայտման հանձնաժողովը։ Տուտուն 1984 թվականին պարգևատրվեց Նոբելյան մրցանակով ապարտեիդիզմի դեմ պայքարի խմբակցությունում՝ ղեկավար դերի համար[26]։
2010 թվականին Դեսմոնդ Տուտուն ավարտեց իր հասարակական գործունեությունը 79 տարեկանում[26].
Նելսոն Մանդելայի մտերիմ ընկերն է եղել և 2013 թվականին կնոջ հետ մասնակցություն է ունեցել Նելսոն Մանդելայի հուղարկավորությանը։ Հուղարկավորման արարողությունը առավել մթագնեց վատ լուրով՝ անհայտ անձինք թալանել էին Տուտուի տունը, երբ հուղարկավորության ժամանակ ելույթ էր ունենում նա[27]։ Գողերն այդ տարում մտան Տուտուի տուն ևս մեկ անգամ՝ օգոստոսին․ մինչ արքեպիսկոպոսը քնած էր, նրանք գողացան կենցաղային պարագաներ[28]։
Պարգևներ
- Նոբելյան մրցանակ (1984) — «ապարտեիդի դեմ պայքարում քաջության և հերոսության համար»
- Թեմփլթոնի մրցանակ (2013)
Ներկայացումներ կինոնկարներում և լրատվամիջոցներում
- The Late Late Show with Craig Ferguson
- Fierce Light documentary by Velcrow Ripper (2008)
- Iconoclasts Desmond Tutu and Richard Branson (2008)
- I Am Because We Are (2008)
- For the Bible Tells Me So (2007)
- Virgin Radio (2007) —
- The Foolishness of God: Desmond Tutu and Forgiveness (2007) (post-production)
- Our Story Our Voice (2007)
- 2006 Trumpet Awards (2006)
- Nobelity DVD (2006)
- De skrev historie (2005)
- The Shot That Shook the World (2005)
- The Peace! DVD (2005)
- The Charlie Rose Show (2005)
- Out of Africa: Heroes and Icons (2005)
- Big Ideas That Changed the World (2005)
- Breakfast with Frost (2004—2005)
- Tavis Smiley (2005)
- The South Bank Show (2005)
- Wall Street: A Wondering Trip (2004)
- The Daily Show (2004)
- Bonhoeffer (2003)
- Long Night’s Journey Into Day (2000)
- Epidemic Africa (1999)
- Cape Divided (1999)
- A Force More Powerful (1999)
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr. — NYC: OUP, 2012.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 South Africa's Archbishop Desmond Tutu dies at 90 — BBC, 2021.
- ↑ 5,0 5,1 5,2 Nobel Prize-winning anti-apartheid hero Desmond Tutu dies aged 90 — 2021.
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.elmundo.es/internacional/2021/12/26/61c813dbfc6c83a27b8b45bc.html
- ↑ https://www.parismatch.com/Actu/International/Afrique-du-Sud-le-cercueil-de-Desmond-Tutu-dans-la-cathedrale-du-Cap-1778756
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1984/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ http://web.gencat.cat/ca/generalitat/premis/pic/
- ↑ https://sydneypeacefoundation.org.au/sydney-peace-prize/page/2/
- ↑ Archbishop Desmond Tutu — Harvard Foundation.
- ↑ Desmond Mpilo Tutu — University of Vienna.
- ↑ Chira S. D. Schmidt, Friedman, Cousteau, 8 Others Receive Honoraries at Commencement(անգլերեն) // The Harvard Crimson — (untranslated): 1979.
- ↑ Ibarretxe afirma que es necesaria la ayuda y el apoyo internacional para resolver el conflicto vasco — Basque Government, 2008.
- ↑ Tutu Desmond — AAS.
- ↑ https://www.parlament.cat/document/altres-publicacions/47214.pdf
- ↑ Honorary Degrees — University of Portland.
- ↑ Order of Jamaica (OJ) — Jamaica Information Service.
- ↑ Grange recalls Tutu's visit to Jamaica in 1986 // The Jamaica Observer — 2021.
- ↑ Desmond Tutu awarded a rare UW honorary degree — 2002.
- ↑ https://www.legifrance.gouv.fr/jorf/id/JORFTEXT000000870841
- ↑ https://www.lemonde.fr/archives/article/1988/08/02/afrique-du-sud-mgr-desmond-tutu-docteur-honoris-causa-de-l-universite-de-strasbourg_4087237_1819218.html
- ↑ Desmond Tutu. — Awareness Publishing, 2003-01-01. — 34 с. — ISBN 9781919910772
- ↑ Steven Gish Desmond Tutu: A Biography. — Greenwood Publishing Group, 2004-01-01. — 206 с. — ISBN 9780313328602
- ↑ 26,0 26,1 Lenta.ru: Мир: Архиепископ Десмонд Туту ушел на покой
- ↑ Lenta.ru: Мир: Преступность: Дом друга Манделы обокрали во время его траурной речи
- ↑ Lenta.ru: Мир: Преступность: В ЮАР обокрали дом нобелевского лауреата
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեսմոնդ Տուտու» հոդվածին։ |
|