Դոն Ժուան կամ Պատժված անառակը (K. 527; իտալ.՝ Il dissoluto punito, ossia il Don Giovanni), Լորենցո դա ՊոնտեիլիբրետտոյովՎոլֆգանգ Ամադեուս Մոցարտի երկու արարից բաղկացած օպերա կամ ուրախ դրամա (իտալ.՝ dramma giocoso)։ Առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1787 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Պրահայի Սոսլովնի թատրոնում։ Համարվում է ավստրիացի երգահանի լավագույն ստեղծագործություններից մեկը, իր մշտական տեղն է զբաղեցնում աշխարհի օպերային թատրոնների խաղացանկում։
Գործող անձինք
Դոն Ժուան (բաս/բարիտոն), երիտասարդ ազնվական՝ ծայրահեղ անառակ վարքի տեր մարդ
Կոմանդոր (բաս)
Դոննա Աննա (սոպրանո), նրա դուստրը, դոն Օտավիոյի նշանածը
Դոն Օտավիո (տենոր)
Դոննա Էլվիրա (սոպրանո), տիկին Բուրգոս քաղաքից՝ դոն Ժուանի կողմից լքված