Դույլ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ենթակատեգորիա | կոնտեյներ, ջրի պահեստարան, գործիք | |
---|---|---|
Կիրառությունը | տրանսպորտ | |
Նյութ | պլաստմասսա | |
Փոխազդեցություն | հեղուկ, սորուն նյութ | |
Բնութագրվում է | Կոշտություն | |
Օգտագործող | բանական մարդ | |
Կազմված է | դույլի բռնակ |
Դույլ, անոթ հեղուկի և սորուն նյութերի պահպանման ու դրանց ոչ մեծ հեռավորություններով փոխադրման համար։ Դույլ (ջրկիր) անվանումը օգտագործվել է նաև Աստվածաշնչում։ Դոմետրիկական (ռուսական չափման միավոր) չափման միավորով դույլը կազմում է տակառի մեկ քառասուներորդ մասը, ինչը հավասար է մոտավորապես 12,3 լիտրի։
Չափեր
Դույլերը լինում են 3-30 լիտր տարողությամբ։ Մեծ տարածում ունեն երկաթե դույլերը։ Դրանք ունեն 12 լիտր տարողություն։
Ձևը և նշանակությունը
Առավել մեծ տարածում ունեն կտրված կոնի տեսք ունեցող և լայն գագաթով դույլերը։ Այդպիսի ձևը թույլ է տալիս դատարկ դույլերը իրար մեջ դնելու եղանակով՝ որոշակի տեղ տնտեսել։ Հարմարության համար դույլերը կարող են ունենալ դուրս եկած «քիրթ», որն ավելի հեշտ կդարձնի ոչ մեքենայացված ճանապարհով կաթի փոխանցումը։ Գլանաձև դույլերը շատ դիմացկուն են, և այդ նախադրյալը նպաստավոր է դարձնում ներկերի, լաքերի և այլ քիմիական նյութերի պահպանումը և օգտագործումը։ Այդպիսի դույլերը սովորաբար ունենում են հերմետիկ կափարիչներ։ Այս դույլերի կափարիչները և ներքևի մասում ավելի նեղ լինելը քանի վերևի մասում թույլ են տալիս դրանք պահպանելի մի քանի շարքով։
Ջրհորային դույլեր
Ջրհորային դույլերը ունեն բարձր և նեղ մխոցի տեսք, որը թույլ է տալիս, հեշտ անցնել ջրհորի արտաքին մասում գտնվող մտոցով և հեշտացնում է ջուրը մտնելիս նրա շրջվելը։ Ժամանակակից ջրհորները գյուղական բնակավայրերում սանիտարական նորմերի պահպանման համար ներկայումս առանձնացվում են ցանցերով։
Հրշեջ դույլեր
Հրշեջ դույլերը լինում են կոնաձև և երկաթե, այսպիսի տեսքը թույլ է տալիս հեշտությամբ կարգավորել ջրի ուղությունը։ Բացի դրանից դույլերի կոնաձև տեսքը թույլ է տալիս դրան օգտագործել նաև կենցաղային նպատակներով։
Տեսակներ և օգտագործումը
Կան տարբեր տեսակի դույլեր․
- Ջրի դույլը օգտագործվում է ջուր տեղափոխելու համար,
- Տնային և այգու դույլերը օգտագործվում են հեղուկներ և հատիկեղեն տեղափոխելու համար,
- Բրոնզե, փղոսկրե և այլ նյութերից պատրաստված դույլերը օգտագործվում են արարաողությունների և ծեսերի ժամանակ։ Սրանք օգտագործվել են մի շարք հին և միջնադարյան մշակույթներում, և հաճախ անվանվում են դույլ բառի լատիներեն թարգմանությամբ՝ «սիտուլա»,
- Մեծ դույլեր, որոնք ամրացված են բեռնիչ և ամբարձիչ մեքենաներին գյուղատնտեսական և երկրագործական աշխատանքներ իրականացնելու համար,
- Էքսկավատորներին ամրացված դույլերը օգտագործվում են շինարարական արդյունաբերության մեջ տարբեր նյութեր փշրելու և վերաօգտագործելու նպատակով,
- Լանչի տուփը երբեմն նաև կոչում են լանչի դույլ կամ լանչի զամբյուղ,
- Դույլերը կարող են ձեռք բերել նոր գործառույթներ՝ դառնալով նստատեղ, աշխատանքային գորխիքների տուփ, սենյակային զամբյուղ, տարա և այլն,
- Երեխաները հաճախ օգտագործում են դույլերը որպես խաղալիք ծովափում կամ ավազե խաղահրապարակներում ավազը ձևավորելու կամ տեղափոխելու համար։
Բեռնարկղեր
Գործնականում, այն դույլերը, որոնք կնքված են վերևից և օգտագործվում են որպես բեռնատար արկղեր քիմիական նյութեր և արդյունաբերական ապրանքներ տեղափոխելու համար, անվանում են լայնաբերան կիսատակառ[1]։
Ծանոթագրություններ
- ↑ Soroka, W. Illustrated Glossary of Packaging Terminology (Second ed.). Institute of Packaging Professionals. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին.