Եթովպիայի դրոշըԵթովպիայի պետական խորհրդանիշերից է։ Այն հանդիսանում է երեք մասի բաժանված մի ուղղանկյուն, կազմված հաջորդաբար կանաչ, դեղին և կարմիր գծերից։ Կենտրոնական մասում Եթովպիայի զինանշանն է նկարված. կապույտ վահանակ, կենտրոնում՝ ոսկե եզրերով հնգակողմ աստղ, որի շուրջը՝ ճառագայթներ։ Դրոշի երկարությունն ու լայնքի հարաբերակցությունը կազմում է 1։2։