Սենեգալի դրոշ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սենեգալի դրոշ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ազգային դրոշ |
Իրավասության տարածք | Սենեգալ |
Նշան | 🇸🇳 |
Հարաբերություն | 3:2 |
Ընդունված է | օգոստոսի 20, 1960 |
Գույներ | կանաչ, դեղին և կարմիր |
Պատկերված է | դաշտ և հնգաթև աստղ |
Սենեգալի դրոշը Սենեգալի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Այն սահմանված է Սենեգալի Հանրապետության Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է դեղին, կանաչ և կարմիր գույներից ՝ լայնքի և երկայնքի 2։3 հարաբերակցությամբ։ Ընդունվել է 1960 թվականի օգոստոսի 20-ին։
Խորհրդանիշները
Սենեգալի կառավարությունը ներկայացրել է դրոշի հետևյալ մեկնաբանությունը. «Կանաչը մուսուլմանների համար Մարգարեի գույնն է, քրիստոնյաների համար` հույսի խորհրդանիշը, իսկ անիմիստների համար՝ արգավանդության գույնը։
Ոսկին հարստության նշանն է, խորհրդանշում է հանուն ժողովրդի կատարված աշխատանքի արդյունքները՝ նախապատվությունը տալով տնտեսական խնդիրների լուծմանը, ինչն ուղղված է մշակութային մակարդակի բարձրացմանը։ Դա Սենեգալի ժողովրդի երկրորդ հիմնական նպատակն է։ Ոսկին համապատասխանում է դեղին գույնին, որ արվեստի, գրության, մտքի գույնն է։
Կարմիրը արյան գույնն է, կյանքի գույնը։ Այն հիշեցնում է Սենեգալի ժողովրդի տված զոհերի հիշատակը, ինչպես նաև անզուսպ ցանկությունը պայքարել թույլ զարգացվածության դեմ։
Աստղի հինգ թևերը խորհրդանշում են հինգ մայրցամաքների բնակիչների գիտելիքները Սենեգալի մասին։ Այն ներկայացնում է երկինքն ու բարձր ձգտումներն այն ժողովրդի, որ ապրում է ոչ միայն բրնձով ու հացով։ Նրա կանաչ գույնը խորհրդանշում է հույսն ու Սենեգալի Հանրապետության նոր հռչակված անկախությունը։
Պատմական դրոշներ
|