Եղբորոսին (լատին․՝ Cephalanthera), առէջագլխիկ, խոլորձազգիների ընտանիքի կոճղարմատավոր բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 14, Հայաստանում՝ 5 տեսակ՝
- Եղբորոսին կարմիր (Cephalanthera rubra),
- Եղբորոսին քրդական (Cephalanthera curdica),
- Եղբորոսին երկարատերեվ (Cephalanthera longifolia),
- Եղբորոսին դամասոնյան (Cephalanthera damasonium),
- Եղբորոսին կովկասյան (Cephalanthera caucasica)։
Հանդիպում է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է նախալեռնային և լեռնային գոտիներում (700-2000 մ բւսրձրություններում), ասեղնատերև, և խառնանտառներում, խճահողերում, կրաքարոտ վայրերում և այլն։ Բարձրությունը 15-60 սմ է։ Տերևները խոշոր են, նստադիր, հերթադիր, լայն-նշտարաձև կամ էլիպսաձև։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ սպիտակ, դեղնավուն կամ վարդագույն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը տուփիկ է։ Կովկասյան եղբորոսին ՀՀ բնաշխարհիկ է։ Դամասոնյան եղբորոսին (հանդիպում է Տավուշի և Սյունիքի մարզերի միջին և ստորին լեռնային գոտիների հաճարենու, բոխու և կաղնու անտառներում), կարմիր եղբորոսին (հանդիպում է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի նախալեռնային և լեռնային գոտիներում, խճոտ ու կրաքարերի առաջացման վայրերում) և քրդական եղբորոսին (հանդիպում է միայն Սյունիքի մարզի ստորին և միջին լեռնային գոտիներում, խճոտ ու կրաքարերի առաջացման վայրերում) տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Գեղազարդիչ է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|