Երկրաշարժ Կոբեում
Հանշին Ավաձի մեծ երկրաշարժ | |
---|---|
![]() ![]() Երկրաշարժ Կոբեում, Ճապոնիա | |
Տեսակ | երկրաշարժ, աղետ և տարերային աղետներ |
Երկիր | ![]() |
Տեղանք | Հյոգո (պրեֆեկտուրա) |
Տարեթիվ | 1995 թվականի հունվարի 17 (Հեյսեյի 7-րդ տարի), JST 05:46[1][2] |
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով | 6,9[2][3][4] |
Հիպոկենտրոնի խորություն | 16 կմ[1][5] |
Էպիկենտրոնի տեղագրություն | Ավաձի կղզի, Ճապոնիա |
Տուժածներ | 6 434 մահացել է[4][5] 300 000 մնացել են առանց բնակարանի[4] |
Զոհվածներ | 6 434 |
Վիրավորներ | 43 792[6] |
Անհայտ կորածներ | 3[6] |
Տնտեսական վնաս | 102,5 մլրդ $ |
![]() |
Երկրաշարժ Կոբեում (ճապ.՝ 阪神・淡路大震災, Հանշին Ավաձի մեծ երկրաշարժ), Ճապոնիայի պատմության մեջ խոշորագույն երկրաշարժերից մեկը։
Երկրաշարժը եղել 1995 թվականի հունվարի 17-ի առավոտյան՝ տեղական ժամանակով (JST) 05:46-ին։ Նրա ակնթարթային մագնիտուդը կազմել է 6,9 (Ռիխտերի սանդղակով 7,3 մագնիտուդ)[1][2]։ Երկրաշարժի օջախը տեղակայված է եղել Ավաձի կղզու տակ՝ 15-20 կմ խորության վրա, և կապված եղել Ակաշի նեղուցում քաղաքի տակ գտնվող տեկտոնիկ բեկման հետ։
Հաշվարկների համաձայն՝ երկրաշարժի ընթացքում զոհվել է 6434 մարդ։ Բնական աղետի հետևանքները՝ 200 000 շենքերի, Հանշին արագընթաց մայրուղու 1 կիլոմետրի, Կոբե նավահանգստում 150 կառամատույցներից 120-ի ոչնչացում, քաղաքի էլեկտրամատակարարման խախտում։ Բնակիչները, ստորգետնյա ցնցումների պատճառով, վախեցել են տուն վերադառնալ, որոնք շարունակվել են մի քանի օր։ Տնտեսական վնասը կազմել է մոտ 10 տրլն իեն կամ 102,5 մլրդ $, կամ այն ժամանակ Ճապոնիայի ՀՆԱ-ի 2,5%-ն[5][7]։ Փրկարարական աշխատանքների շինարարության և կազմակերպման մեջ հայտնաբերվել են բազմաթիվ կառուցողական թերություններ։ Կառավարության հանդեպ դժգոհությունն այնքան մեծ էր, որ նույնիսկ մաֆիան (յակուձա) օգնության էր հասել տուժածներին՝ ջուր և սննդամթերք բերելով[8]։
1995 թվականից քաղաքում յուրաքանչյուր տարի անցկացվում է լույսի փառատոնը՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 «The Great Hanshin-Awaji Earthquake Statistics and Restoration Progress» (PDF) (անգլերեն). The City of Kobe. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Kōbe earthquake of 1995» (անգլերեն). Encyclopaedia Britannica. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «The ISC-GEM Global Instrumental Earthquake Catalogue (1900-2012)» (անգլերեն). ISC. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Historic Earthquakes: Kobe, Japan» (անգլերեն). USGS. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Lydia Smith (2015 թ․ հունվարի 16). «Kobe earthquake 20th anniversary: Facts about the devastating 1995 Great Hanshin Earthquake» (անգլերեն). International Business Times. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ 6,0 6,1 http://web.pref.hyogo.lg.jp/kk42/pa20_000000015.html
- ↑ Anderson, CNR.Colostate.edu Արխիվացված 2008-09-07 Wayback Machine, «The Kobe Earthquake of 1995»
- ↑ Дрожащая земля. // The New Times, 21.03.2011
Արտաքին հղումներ
- Great Hanshin Earthquake and the destruction of the infrastructure Արխիվացված 2014-10-14 Wayback Machine – Ministry of Land, Infrastructure, Transport and Tourism
- Kunii et al., The Medical and Public Health Response to the Great Hanshin-Awaji Earthquake in Japan: A Case Study in Disaster Planning Արխիվացված 2018-11-23 Wayback Machine
- Sawada and Shimizutani, Are People Insured Against Natural Disasters? Evidence from the Great Hanshin-Awaji (Kobe) Earthquake in 1995
- Seismic Activity in Japan – Headquarters for Earthquake Research Promotion
- Special Great Hanshin Earthquake Edition - [St. Cloud State University - Links to lists of the deceased and injured, including Japanese citizens and foreign students at Kobe University
- Kansai Area Earthquake information - ソニーコンピュータサイエンス研究所} (ソニーコンピュータサイエンス研究所)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկրաշարժ Կոբեում» հոդվածին։ |
|