Զոնդյան նեղուց

Զոնդյան նեղուց
(ինդոն.՝ Selat Sunda, սունդ.՝ Selat Sunda)
ԵրկիրԻնդոնեզիա
Բաժանում էՍումատրա և Ճավա կղզիները
Առավելագույն խորություն28 մ
Երկարություն130 կմ
Լայնություն26 կմ
Զոնդյան նեղուց (Ինդոնեզիա)##
Զոնդյան նեղուց (Ինդոնեզիա)

Զոնդյան նեղուց (ինդոն.՝ Selat Sunda, սունդ.՝ Selat Sunda), նեղուց Ինդոնեզիայում, Սումատրա և Ճավա կղզիների միջև։ Խաղաղօվկիանոսյան Ճավայի ծովը միացնում է Հնդկական օվկիանոսին[1]։ Երկարությունը 130 կմ է, նվազագույն լայնությունը 26 կմ, նվազագույն խորությունը նավուղում՝ 28 մ։ Հարավարևելյան մասում խորությունը հասնում է ընդամենը 20 մետրի, ինչը խնդիրներ է ստեղծում օվկիանոսային մեծ նավերի համար: Բացի այդ, խոչընդոտներ են հանդիսանում այնպիսի գործոններ, ինչպիսիք են մակընթացային ուժգին հոսանքները, ծանծաղուտների առկայությունը, Ճավա կղզու ափերի մոտ տեղակայված նավթարդյունահանման հարթակները (պլատֆորմները):

Զոնդյան նեղուցում կան հրաբխային ծագում ունեցող բազմաթիվ կղզիներ ու կղզյակներ: Դրանցից է Կրակատաու կղզին, որտեղ գործող նույնանուն հրաբխի[2] 1883 թ. ժայթքումը համարվում է առավել հզորներից մեկը ժամանակակից պատմության մեջ[3]

Դեռևս 1960-ական թվականներից Զոնդյան նեղուցի վրայով 30 կիլոմետր երկարությամբ կախովի կամուրջ կառուցելու միջոցով Ճավա և Սումատրա կղզիները միմյանց կապելու ծրագրեր են մշակվել, հաշվարկվել է, որ դրա շինարարությունը կարժենա մոտավորապես 15 միլիարդ ամերիկյան դոլար[4]: 2012 թվականի ապրիլին այդ կապակցությամբ պայմանագիր է կնքվել China Railway Construction Corporation (CRCC) —ի հետ, բայց 2014 թվականի նոյեմբերին Ինդոնեզիայի նոր կառավարությունը հետաձգել է կամրջի շինարարության պլանավորումը[5]:

Ծանոթագրություններ

  1. Редко Яванское море относят к Индийскому океану.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  3. Зондский пролив, 2013
  4. Михаил Цыганов (2010-12-21). «Малайзия может построить мост до Индонезии». // РИА Новости. Արխիվացված է օրիգինալից 2018-12-24-ին. Վերցված է 2018-12-23-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Satria Sambijantoro. «No more Sunda Strait Bridge plan» (անգլերեն). // The Jakarta Post, 03.11.2014. Արխիվացված է օրիգինալից 2021-05-08-ին. Վերցված է 2021-05-22-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն

  • Поспелов Е. М. Географические названия мира. Топонимический словарь. — М.: Русские словари, 2002. — 512 с. — ISBN 5-93259-014-9
  • Бандиленко Г. Г., Гневушева Е. И., Деопик Д. В., Цыганов В. А. История Индонезии. — М.: Издательство Московского университета, 1992. — 304 с. — ISBN 5-211-02202-5
  • Зондский пролив: Пролив, где случилась всемирная катастрофа // Атлас. Целый мир в твоих руках. — 2013. — № 194. — С. 15—16. — ISSN 2075-0536.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոնդյան նեղուց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 702