Զուռիկ (մալթ.՝ Iż-Żurrieq), քաղաք Մալթային Հանրապետությունում՝ Մալթա կղզու հարավային շրջանում, երկրի մայրաքաղաք Վալետայից ութ կիլոմետր, Միջերկրական ծովի ափից՝ մեկ կիլոմետր հեռավորության վրա[4]։ Համարվում է Մալթայի ամենահին քաղաքներից մեկը. պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1436 թվականին։ Քաղաքում պահպանվել են պատմաճարտարապետական բազմաթիվ գեղեցիկ հուշարձաններ։
Աշխարհագրություն
Ծովի մակերևույթից բնակավայրի միջին բարձրությունը 111 մետր է։ Զբաղեցնում է 10,5 քառակուսի կիլոմետր տարածք։ Վարչականորեն Զուռիկի կազմի մեջ են մտնում նաև հարևանությամբ գտնվող Ֆիլֆլա կղզին և մերձակա մի քանի գյուղ։ Բնակչության թվաքանակը 2014 թվականիմարտի 31-ի տվյալներով եղել է 11.823[5][6]: