Էդմունդ Լանդաու
Էդմունդ Գեորգ Գերման (Եզեկիլ) Լանդաու (գերմ.՝ Edmund Georg Hermann (Yehezkel) Landau), փետրվարի 14, 1877[4][12], Բեռլին, Գերմանական կայսրություն[11] - փետրվարի 19, 1938[11][4][12], Բեռլին, Նացիստական Գերմանիա[11]), գերմանացի մաթեմատիկոս, ով մեծ ներդրում է ունեցել թվերի տեսության մեջ (ավելի քան 250 աշխատություն և 7 գիրք)։
Կենսագրություն
Ծնվել է բեռլինյան հրեա-բժիշկ պրոֆեսոր՝ Լեոպալդ Լանդաուի (1848-1920) ընտանիքում[13], մայրը՝ Իոհաննա Յակոբը, սերում էր հայտնի բանկիրների տնից Յակոբ, շուրջ 16 տարի սովորել է բեռլինյան Ֆրանսիական գիմնազիայում(Collège Français), որը հաջողությամբ ավարտել է նախատեսվածից 2 տարի շուտ։ 1899 թ․ Ֆրոբենիուսի ղեկավարությամբ գրել և պաշտպանել է «Թվերի տեսություն» թեմայով թեզը, որից հետո դարձել է Բեռլինի համալսարանի դոցենտի կոչում։ Այդ տարիներին լույս է ընծայել մաթեմատիկական գլուխկոտրուկների 2 ժողովածու՝ կապված շախմատի հետ։ 1901 թ․ պաշտպանել է դոկտորական թեզը՝(habilitation thesis), Դիրիխլեի շարքերի մասին Անալիտիկ թվերի տեսություն մեջ։1905 թ․ ամուսնացել է նոբելյան մրցանակակիր Պաուլ Էրլիխի դստեր՝ Մարիաննա Էրլիխի հետ։
Գերման Մինկովսկիի մահից հետո 1909 թ․ ղեկավարել է նրա ամբիոնը ու դառնում է Գյոթեի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր։ Այստեղ նա աշխատել է մինչև 1934 թ․, երբ ազգայնամոլները սկսեցին համալսարանը մաքրել «հրեա տարրերից»։ 1920֊ական թվականների վերջում գնացել է Պաղեստին և ընտրվել է Էյրուսալիմի Եվրոպական համալսարանի պրոֆեսոր, մասնակցել է Ինստիտուտ մաթեմատիկայի հիմնադրմանը, որտեղ կարդացել է եբրայերեն լեզվով առաջին դասախոսությունը[14]։. 1934 թվականին ազգայնամոլների ճնշման տակ Լանդաուն ստիպված անցել է հանգստի։ Կյանքը շարունակել է Բեռլինում։ 1935 դասավանդել է Քեմբրիջի, 1937-1938 թ. Բրյուսելի համալսարաններում։ Վախճանվել է 1938 թվականին սրտի կաթվածից։
Գիտական գործունեությունը
Լանդաուի հիմնական հայտնագործությունները վերաբերում են Անալիտիկ թվերի տեսությանը և Կոմպլեքս անալիզին։ Նրա աշխատությունների մեծ մասը վերաբերում է մաթեմատիկային։ Նա ուսումնասիրել է պարզ թվերի բաշխվածությունը և 1909 թ․ լույս է ընծայել երկհատորանի մենագրությունայս տեսության համակարգված շարադրանքով։ Լանդաուն ելույթ է ունեցել Քեմբրիջի հինգերորդ Մաթեմատիկոսների միջազգային կոնգրեսին (որտեղ ընտրվել է նախագահ)։ Նա թվարկել է չորս կարևոր չլուծված Լանդաուի պրոբլեմը, որոնցից ոչ մեկը ոչ մեկը լուծված չէ։ Լանդաուն մեծ ներդրում է ունեցել Ռիմանի ζ֊ֆունկցիա։ 1930 թ․ հրատարակեց «Անալիզի հիմունքներ» գիրքը (Grundlagen der Analysis), որը մինչ օրս համարվում է առարկայի դասական շարադրանքը։ Ամբողջ ֆունկցիայի հատուկ կետերի մասին թեորեմը անվանել են Լանդաուի անունով։Դիրիխլեի շարքերի տեսության մեջ Լանդաուն ապացուցեց, որ կետը համարվում է հատուկ , если ֆունկցիայի համար, եթե ֊ն ֊ի զուգամիտության աբսցիսն է համարվում։
Լանդաուի ամենահայտնի աշակերտներից են․
- Պաուլ Բեռնայս
- Խառալդ Բոռ
- Կարլ Լյուդվիգ Զիգել
Նվաճումները և պարգևները
1924 թ․ Լանդաուն ընտրվել է Լոնդոնի մաթեմատիկական ընկերության պատվավոր անդամ։ Շատ եվրոպական երկրների Ակադեմիաների արտասահմանյան անդամ է, այդ թվում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան թղթակից֊անդամ(1924) և արտասահմանյան պատվավոր անդամ է АН СССР (1932)։
Էդմունդ Լանդաուն և ֆերմայականները
Լանդաուին շատ են անհանգստացրել «Ֆերմայականները»,որոնք փորձում էին ապացուցել Ֆերմայի Մեծ թեորեմը և ցանկանում էին ստանալ նախատեսված մեծ մրցանակը։ Որպեսզի հիմնական աշխատանքից չշեղվի, Լանդաուն պատվիրեց մի քանի հարյուր բլանկներ հետևյալ տեքստով. «Հարգելիս...:Շնորհակալ եմ Ֆերմայի Մեծ թեորեմի ձեռագիր ապացույցի համար,առաջի սխալը գտնվում է էջ ... -ում ... տողում ...» Նա իր ասպիրանտներին հանձնարարել է գտնել սխալը և լրացնել բաց թողնվածը
Ծանոթագրություններ
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Segal S. L. https://books.google.fr/books?id=GC7aBAAAQBAJ&pg=PAPR454 — Princeton University Press, 2014. — ISBN 978-1-4008-6538-3
- ↑ 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 10,17 10,18 10,19 10,20 10,21 10,22 10,23 10,24 10,25 10,26 10,27 10,28 10,29 10,30 10,31 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Ландау Эдмунд Георг Герман // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 12,0 12,1 12,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Евгений Беркович. «Символы Ландау Արխիվացված 2009-01-25 Wayback Machine» (журнальный вариант).
- ↑ Дербишир, Джон. Простая одержимость. Бернхард Риман и величайшая нерешенная проблема в математике. — Астрель, 2010. — С. 282-285. — 464 с. — ISBN 978-5-271-25422-2
Նայեք նաև
- Լանդաուի խնդիրը
- «O» մեծ և «o» փոքր
Հրատարակումներ
Գրքեր ռուսերեն լեզվով
- Ландау Э. Основы анализа. — М.: ИЛ, 1947.
- Ландау Э. Введение в дифференциальное и интегральное исчисление. — 2-е изд. — М.: КомКнига, 2005. — ISBN 5-484-00092-0
Գրքեր անգլերեն լեզվով
- Handbuch der Lehre von der Verteilung der Primzahlen. Teubner, 1909.
- Vorlesungen über Zahlentheorie, 1927.
- Grundlagen der Analysis. Akademische Verlagsgesellschaft, 1930.
- Աշխատությունների ժամանակակից հրապարակումներ Արխիվացված 2007-12-18 Wayback Machine.
Գրականություն
- Боголюбов А. Н. Математики. Механики. Биографический справочник. — Киев: Наукова думка, 1983.
Արտաքին հղումներ
- Евгений Беркович «Символы Ландау: Часть I, Часть II». (полная версия статьи)
- Биография, Mac Tutor Արխիվացված 2016-05-15 Wayback Machine (անգլ.).
- Биография, Еврейский университет (անգլ.)
- Eli Maor. Edmund Landau: The Master Rigorist (անգլ.)
- Kurzbiografie an der Mathematischen Fakultät Göttingen Արխիվացված 2007-12-05 Wayback Machine (գերմ.)