Էմպեդոկլես
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 494[1][2] Acragas, Ագրիջենդո, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն[3][4] |
---|---|
Մահացել է | մոտ մ. թ. ա. 434[2] ենթդ․ Էտնա[5] ենթդ․ ինքնասպանություն[5] |
Քաղաքացիություն | Acragas |
Ուղղություն | Pluralist school? և նախասոկրատյան փիլիսոփայություն |
Մասնագիտություն | բժիշկ, փիլիսոփա, գրող, բանաստեղծ, քաղաքական գործիչ և հռետոր |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն և բժշկություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[6] |
Ազդվել է | Պյութագորաս[7] |
Հայր | ենթդ․ Exainetos of Akragas?[2] |
Ուսուցիչ | Անաքսագորաս[7], Պարմենիդես[7][4], Հերակլիտ[7] և Պյութագորաս |
Աշակերտներ | Գորգիաս[8] |
Ներշնչվել է
| |
Empedocles Վիքիպահեստում |
Էմպեդոկլես (հին հունարեն՝ Ἐμπεδοκλῆς) (մոտ մ.թ.ա. 492, Ակրագաս (ներկայիս Սիցիլիայում – մոտ մ.թ.ա. 432, Պելոպոնես), հույն փիլիսոփա, բանաստեղծ, գիտնական, բժիշկ, հռետոր, քաղաքական գործիչ և քուրմ։ Եղել է Պարմենիդեսի աշակերտը և Զենոն Էլեացու ժամանակակիցը։ Մեծ ազդեցություն է կրել Պյութագորասից. մասնավորապես հավատում է վերամարմնավորմանը։
Հերակլիտի, Լևկիպոսի, Դեմոկրիտեսի և Անաքսագորասի հետ միասին համարվում է բնափիլիսոփայության նախայրերից մեկը։
Կենսագրություն
Ծագումով եղել է ազնվական, հայրը մասնակցել է Սիցիլիայի բռնապետին տապալելու նպատակով կազմակերպված դավադրությանը։ Նա ատել է ազնվականությունը և իր հայրենի քաղաքի դեմոկրատյան գլխավորելով մարտի դրոշ է բարձրացնում ազնվականության տիրապետության դեմ, և երեք տարի պայքարելուց հետո հաղթանակով պսակում այդ պայքարը։ Իր քաղաքական գործունեության համար արիստոկրատյան նրան վտարում է Պելոպոնես, որտեղ և մեռնում է 60 տարեկանում որպես վտարանդի։
Գործունեություն
Էմպեդոկլեսը հայտնի է եղել հռետորական արվեստի մեջ և համարվել է այդ դպրոցի հիմնադիրներից մեկը։ Նրա անունը կապված է նաև բնական գիտությունների հետ։ Նա խոշոր ծառայություն է մատուցել աստղաբաշխությանը, մեխանիկային և բնախոսությանը՝ գիտության այդ ճյուղերում իր կատարած աշխատանքով, որոնց հիման վրա նա համարվում է կենսաբանության հիմնադիրը Հին Հունաստանում։ Նրա տված մեկնաբանությունները բնության երևույթների, մարդկային սաղմի զարգացման մասին թեև նաիվ էին, սակայն իր ժամանակին խոշոր նշանակություն են ունեցել, հատկապես աթենական դեմոկրատիայի շրջանում, նրանով որ սկսել են ուսումնասիրել բնությունը, և ճանաչել բնության երևույթներն ու օրինաչափությունները։
Եթե մինչև Էմպեդոկլեսը, տարբեր փիլիսոափաներ տարրական նյութ էին համարում կրակը (Հերակլետ), ջուրը (Թալես), հողը (Էլեատեն) կամ օդը (Անաքսիմենես), ապա Էմպեդոկլեսը դրանք համարում է որակապես տարբեր, սակայն համարժեք և հավերժագո տարրեր։
Իր գիտական ու փիլիսոփայական հարուստ մտքերը նա շարադրել է չափածո և ամփոփել երկու քերթվածների մեջ, «Բնության մասին» և «Մաքրող երգեր»։ Վերջինը բժշկական պոեմ է։ Պոեմները մեզ չեն հասել ամբողչությամբ, նրանցից մնացել են թվով 450 հատվածներ։
Մեջբերում
«Նախ լսի՛ր, որ համայն գոն չորս արմատ ունի՝ |
Ծանոթագրություններ
- ↑ Bréhier É. Histoire de la philosophie (ֆր.) — Éditions F. Alcan, 1926. — Vol. 1. — P. 59.
- ↑ 2,0 2,1 2,2 https://books.google.cat/books?id=4qtSF3BUbjAC&pg=PA6 — P. 6.
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k3355015p/f46.item.texteImage — P. 30.
- ↑ 4,0 4,1 Stanford Encyclopedia of Philosophy — Stanford University, Center for the Study of Language & Information, 1995. — ISSN 1095-5054
- ↑ 5,0 5,1 https://books.google.cat/books?id=4qtSF3BUbjAC&pg=PA17 — P. 17.
- ↑ CONOR.Sl
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Любкер Ф. Empedocles (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 468.
- ↑ https://books.google.cat/books?id=4qtSF3BUbjAC&pg=PA5 — P. 5.
- ↑ Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմություն. Երևան: «Լույս». էջ 177.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմպեդոկլես» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 47)։ |