Թեյսպ

Թեյսպ (հուն․՝ Τεΐσπης) կամ Չիշպիշ (հին պարսկ.՝ 𐎨𐎡𐏁𐎱𐎡𐏁[1], Čišpiš[2]), պարսից Աքեմենյան թագավոր (675—Ք․ա․640), Աքեմենի որդի։ Համադանում հայտնաբերված ոսկե թիթեղներին նշված է, որ նա կրել է «Անշանի մեծ թագավոր» տիտղոսը[3]։ Եղած տվյալների համաձայն` նրա որդիներն են եղել ինչպես Կյուրոս I-ը՝ Կյուրոս II Մեծի պապը, այնպես էլ Արիարամնան` Դարեհ Մեծի նախապապը։ Ք.ա. 17֊րդ դարի փաստաթղթերի համաձայն` Թեյսիպը, որը Էլամից կախյալ վիճակում էր գտնվում, այն բանից հետո, երբ ազատագրվել է մեդիական լծից և ընդարձակել իր ոչ մեծ թագավորությունը, գրավել է էլամական Անշան քաղաքը։ Նրան հաջորդել է նրա երկրորդ որդին` Կյուրոսը։ Շմիտի կարծիքով, Չիշպիշ անունը իրանական ծագում ունի, միայն թե նրա ստուգաբանությունն անհայտ է։ Այս անունը ստուգաբանությամբ կապված է նաև հինխուրիտական աստծո՝ Թեշուբի հետ։

Նախնիներ

  • Կյուրոս I (մահացել է Ք.ա. 580 թվականին, Աքեմենյանների ղեկավարը Ք.ա.640֊ 580 թվականներին)
  • Կամբիզ I
  • Արիարամնա
  • Արշամա
  • Փարնակ (բաբելոնյան սատրապ (մահացել է Ք.ա. 497 թվականին)
  • Հիստասպ (մահացել է Ք.ա. 521 կամ 493 թվականին)

Գրականություն

  • Akbarzadeh D.; A. Yahyanezhad (2006)։ The Behistun Inscriptions (Old Persian Texts) (Persian)։ Khaneye-Farhikhtagan-e Honarhaye Sonati։ ISBN 964-8499-05-5 
  • Kent Ronald Grubb (1384 AP)։ Old Persian: Grammar, Text, Glossary (Persian)։ translated into Persian by S. Oryan։ ISBN 964-421-045-X 
  • Schmitt, Rüdiger (1992). «ČIŠPIŠ». Encyclopaedia Iranica. 5. 1992.

Ծանոթագրություններ

  1. Akbarzadeh (2006), page 56
  2. Kent (1384 AP), page 394
  3. Куликан Уильям Персы и мидяне. Подданные империи Ахеменидов. — М.: Центрполиграф, 2002.
Աքեմենյաններ
Նախորդ
Աքեմեն
Պարսից թագավոր
675 — 640
Հաջորդ
Կյուրոս I

}