Ժան Պոլ Բելմոնդո
Ժան Պոլ Բելմոնդո ֆր.՝ Jean-Paul Belmondo | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9, 1933[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա[4][5][6] |
Մահացել է | սեպտեմբերի 6, 2021[7][8][6][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 7-րդ շրջան, Ֆրանսիա[6] |
Կրթություն | Էլզասի դպրոց, Բարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա և Լյուդովիկոս Մեծի լիցեյ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, կինոդերասան, կասկադյոր, թատրոնի դերասան, դերասան և թատերական ռեժիսոր |
Ծնողներ | հայր՝ Պոլ Բելմոնդո[9] |
Ամուսին(ներ) | Élodie Constantin? և Natty Tardivel? |
Համատեղ ապրող(ներ) | Լաուրա Անտոնելի և Ուրսուլա Անդրես |
Երեխա(ներ) | Պոլ Բելմոնդո, Stella Belmondo?, Patricia Belmondo? և Florence Belmondo? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Q3508321?[17] |
Ժան Պոլ Բելմոնդո (ֆր.՝ Jean-Paul Belmondo, ապրիլի 9, 1933[1][2][3][…], Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա[4][5][6] - սեպտեմբերի 6, 2021[7][8][6][…], Փարիզի 7-րդ շրջան, Ֆրանսիա[6]), ֆրանսիացի դերասան։
Կենսագրական
Ժան Պոլ Բելմոնդոն ծնվել է Նյոյի սյուր Սենում 1933 թ., քանդակագործ Պոլ Բելմոնդոյի ընտանիքում։ 20 տարեկանում գերադասում է դերասանի մասնագիտությունը, քան սպորտային կարիրերան։ Ընդունվում է Դրամատիկ արվեստի ազգային բարձրագույն կոնսերվատորիա։ Ավարտելուց հետո աշխատում է թատրոնում։ Առաջին կինոդերը 1957 թ. նկարահանված «Ոտքով, ձիով և ավտոմեքենայով» (ֆր.՝ À pied, à cheval et en voiture) կինոնկարում էր, սակայն կինոնկարի առաջին ցուցադրումից առաջ նրա խաղացած հատվածը կտրեցին։ Առավել նշանակալի դեր նրան հասավ «Եղիր գեղեցիկ և լռիր» (ֆր.՝ Sois belle et tais-toi) կինոնկարում։ 26-ամյա դերասանին հռչակ բերեց «Վերջին շնչով» (ֆր.՝ À bout de souffle) կինոնկարը։
Նա ժամանակակից երիտասարդության հոգսերի, ուրախությունների և դժվարությունների թարգմանն է։ - Ժան Միտրի
|
Ռեժիսոր Մարկ Ալեգրեի «Եղիր գեղեցիկ և լռիր» կինոնկարով (1958) Բելմոնդոն մուտք է գործում կինոաաշխարհ։ Նրա կինոխաղացանկում նշանակալից տեղ են գրավում ռեժիսորներ Մարսել Կառնեի «Զեղծարարները» (1958), Մարկ Ալեգրեի «Տարօրինակ մի կիրակի» (1960), Ժան Լյուկ Գոդարի «Վերջին շնչում» (1959) և «Թիվ 2 վերջին շնշում» (1975), Ժակ Դյուբոնի «Զվարճանք» (1960), Ալբերտ Լատուադայի «Նորելուկը» (1960), Վիտտորիո Դե Սիկայի «Չոչարա» (1960), Գեզա Ռադվանիի «Օրիորդ հրեշտակ» (1963), Կլոդ Լելուշի «Մարդ, որին հավանում եմ» (1969), Ժիլբեր Պրուտոյի «Աստված ընտրեց Փարիզը» (1969) : Ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյը առաջիններից մեկն էր, որ հնարավորություն ընձեռեց դերասանին լիովին բացահայտելու իր տաղանդը, նրան վստահելով գլխավոր դերեր՝ «Ֆրանսուհին և սերը» (1966), «Կապիկը ձմռանը» (1967), «Դրամարկղը» (1972) և ուրիշ կինոերկերում։ 1972 թվականին Բելմոնդոն նկարահանվեց ռեժիսոր Կլոդ Շաբրոլյի «Բժիշկ Պոպոլ» կինոժապավենում և հաջողությամբ մարմնավորեց գլխավոր հերոսի՝ բժշկի դերը։ Պրեզիդենտ Քենեդիի սպանության փաստին նվիրված ռեժիսոր Ֆիլիպ Լաբրոյի «Ժառանգորդը» կինոնկարում (1973) Բելմոնդոն զորեղ ու գեղեցիկ խաղով կարողացավ իր մարմնավորած բարդ ու հետաքրքիր կերպարը բացահայտել և վերամարմնավորել դիպուկ շտրիխներով։ 1975 թվականին նա նկարահանվեց Վերնոյի «Սարսափ քաղաքում» կինոնկարում, մարմնավորելով ոստիկանին՝ Փարիզի քրեական բաժնի պետին։
1964 թվականին Բելմոնդոն տպագրեց «30 տարի և 25 կինոնկար» ինքնակենսագրական գիրքը[18]։
Ֆիլմագրություն
Դերակատարումներ
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1956 | Մոլյեր | Molière | Լե Մերլուչե | Կարճամետրաժ | Նոբերտ Տիլդան | Գաստոն Վաչիա, Անդրե Հեկաուդ, Քաթրին Սամի, Ջին Պայբերնեու |
1957 | Ոտքով, ձիով և մեքենայի վրայով | À pied, à cheval et en voiture | Վենին | Կատակերգություն | Մորիս Դելբեզ | Նոել-Նոել, Դենիզ Գրեյ, Ջիլ Վիդալ, Ժակ Ֆաբրի, Աիմե Կլարիոնդ |
1958 | Կիրակնօրյա ընկերները | Les copains du dimanche | Տրեբոիս | Կատակերգություն | Հենրի Աիսներ | Իվ Դենյաուդ, Պոլ Ֆրանկյոր, Մարկ Կասո, Ժյուլեն Բերտո |
1958 | Եղիր գեղեցիկ և լռիր | Sois belle et tais-toi | Ճնճղուկ | Կատակերգություն | Մարկ Ալեգրե | Ալեն Դելոն, Անրի Վիդալ, Միլեն Դեմոնժո, Բեատրիս Ալտարիբա, Ռենե Լեֆևր |
1958 | Խաբեբաները | Les Tricheurs | Լոու | Դրամա | Մարսել Կարնե | Պասկալ Փեթի, Անդրեա Պարիզի, Ժակ Շարե, Լորան Տերզիեֆ |
1958 | Տարօրինակ կիրակի | Un drôle de dimanche | Պատրիկ | Կատակերգություն | Մարկ Ալեգրե | Դանիել Դարյո, Արլեթի, Բուրվիլ, Ռոժե Անեն, Կատյա Կարո |
1958 | Շարլոտան և Ժյուլի որդին | Charlotte et son Jules | Ջին, հին ընկերը | Կարճամետրաժ, Դրամա |
Ժան-Լյուկ Գոդար | Էն Կոլեթ, Ժերար Բլեն, Ժան-Լյուկ Գոդար |
1959 | Երկրի միակ հրեշտակը | Ein Engel auf Erden | Միշել Բարոտt | Մելոդրամա, Կատակերգություն |
Գեզա ֆոն Ռադվանի | Ռոմի Շնայդեր, Անրի Վիդալ, Միշել Մերսե, Էրիկա վոն Թելման |
1959 | Բանալու կրկնակի շրջադարձ | À double tour | Լասզլո Կովաց | Դրամա | Կլոդ Շաբրոլ | Մադլեն Ռոբինսոն, Անտոնելա Լուալդի, Ժակ Դակմին, Ժաննա Վալերի |
1959 | Երեք հրացանակիրները | Les trois mousquetaires | Դ'Արտանյան | Արկածային | Կլոդ Բարմա | Ռենե Ալոնե, Ժան-Կլոդ Արնո, Պեր Ասո, Ժորժ Օբեր |
1960 | Վերջին շնչով | À bout de souffle | Միշել Պոիկարդ / Լազլո Կովաց | Դրամա, Քրեական |
Ժան-Լյուկ Գոդար | Ջին Սիբերգ, Դանիել Բուլանժե, Անրի-Ժակ Յուե, Ռոժե Անեն |
1960 | Թեժ ասֆալտ | Classe tous risques | Էրիկ Ստարկ | Թրիլեր, Դրամա, Մելոդրամա, Քրեական |
Կլոդ Սոտե | Լինո Վենտուրա, Սանդրա Միլո, Մարսել Դալիո, Միշել Արդան |
1960 | Մոդերատո կանտիբալե | Moderato cantabile | Չաուվին | Դրամա | Փիթեր Բրուկ | Ժաննա Մորո, Պասկալ դե Բուասոն, Ժան Դեշամ, Դիդե Օդպեն |
1960 | Ֆրանսուհին և սերը | La française et l'amour | Ջիլես (էպիզոդիկ) | Կատակերգություն | Միշել Բուարոն Քրիստիան-Ժակ Ռենե Կլեր |
Ժակլին Պորել, Պիեռ-Ժան Վաիլարդ, Դարի Կոուլ, Միշլին Դեքս, Նոել Ռոկվեր |
1960 | Զվարճություն | Les distractions | Պոլ Ֆրայեր | Դրամա | Ժակ Դյուպոն | Ալեքսանդրա Ստյուարտ, Սիլվա Կոշինա, Կլոդ Բրասյոր, Եվա Դամեն |
1960 | Մոնթի նամակը | Lettere di una novizia | Ջուլիանո Վերդի | Դրամա | Ալբերտո Լաթուադա | Պասկալ Պետի, Մասիմո Ջիրոթի, Լիլա Բրինոնե, Հելա Պետրի |
1960 | Չոչարա | La ciociara | Միշել դի Լիբերո | Դրամա, Ռազմական |
Վիթորիո Դե Սիկա | Սոֆի Լորեն, Էլեոնորա Բրաուն, Կարլո Նինկի, Անդրեա Կեքի |
1961 | Լա Վյաչա | La viaccia | Ամերիգո | Դրամա | Մաուրո Բոլոնինի | Կլաուդիա Կարդինալե, Պետրո Ջերմի, Ռոմոլո Վալի, Գաբրիելա Պալոտա |
1961 | Կինը մնում է կին | Une femme est une femme | Ալֆրեդ Լուբիթչ | Երաժշտական, Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն |
Ժան-Լյուկ Գոդար | Ժան-Կլոդ Բրիալի, Աննա Կարինա, Անրի Աթալ, Կարին Բալմ |
1961 | Քահանա Լեոն Մորեն | Léon Morin, prêtre | Լեոն Մորին | Դրամա | Ժան-Պեր Մելվիլ | Էմանյուել Ռիվա, Իրեն Տունկ, Նիկոլ Միրել, Ժիզել Գրիմ |
1961 | Հանրաճանաչ սիրային պատմություններ | Amours célèbres | Լաուզան (էպիզոդիկ) | Մելոդրամա, Պատմական |
Միշել Բուարոն | Ֆիլիպ Նուարե, Դանի Ռոբեն, Պելո, Լիլիան Բրյուս |
1961 | Մարսելացու վրեժը | Un nommé La Rocca | Ռոբերտո Լա Ռոքա | Դրամա | Ժան Բեկեր | Քրիստինա Կաուֆման, Պեր Վանեկ, Բեատրիս Ալտարիբա, Անրի Վիրլոժյո |
1961 | Ռիվյերի պատմածը | Riviera-Story | Մելոդրամա | Վոլֆգանգ Բեքեր | Ուլա Յակոբսոն, Վոլֆգան Պրեյս, Հարտմուտ Ռեկ, Ժան-Ժակույ Դելբո | |
1961 | Կարտուշ | Cartouche | Լուիս-Դոմինիկ Բուրգույգնոն | Մարտական, Դրամա, Կատակերգություն, Արկածային |
Ֆիլիպ դե Բրոկա | Կլաուդիա Կարդինալե, Ջես Հան, Մարսել Դալիո, Ժան Ռոշֆոր |
1962 | Կապիկը ձմռանը | Un singe en hiver | Գաբրիել Ֆուկո | Դրամա, Կատակերգություն |
Անրի Վերնոյ | Ժան Գաբեն, Սյուզան Ֆլոն, Գաբրիել Դորզիա, Հելա Պետրի |
1962 | Ծախուն | Le doulos | Silien | Թրիլեր, Դրամա, Քրեական |
Ժան-Պեր Մելվիլ | Սերժ Ռեջանի, Ժան Դեսայի, Ռենե Լեֆևր, Մարսել Կյուվելե |
1963 | Բանանի կլեփ | Peau de banane | Միշել Տիբալթ | Կատակերգություն | Մարսել Օֆյուլս | Ժաննա Մորո, Կլոդ Բրասյոր, Ժան-Պեր Մարել, Գերտ Ֆրյոբե |
1963 | Ավագ Ֆերշոն | L'aîné des Ferchaux | Միշել Մաուդեթ | Դրամա | Ժան-Պեր Մելվիլ | Շարլ Վանել, Միշել Մերսե, Մալվինա Սիլբերբերգ, Ստեֆանիա Սանդրելի |
1963 | Պղպեղով դրաժե | Dragées au poivre | Ռայմոնդ | Կատակերգություն | Ժակ Բարատե | Ժան Բաբիլե, Գի Բեդոս, Ֆրանսիս Բլանշ, Ժան-Մարկ Բորի |
1963 | Մարդը Ռիոյից | L'homme de Rio | Ադրիեն Դուֆորկուեթ | Մարտական, Մելոդրամա, Կատակերգություն, Արկածային |
Ֆիլիփ դե Բրոկա | Ֆրանսուազա Դորլեակ, Ժան Սերվե, Ռոժե Դյումա, Դանիել Սեքալդի |
1963 | Մոլեգին ծովը | Mare matto | Իլ Լիվորնես | Կատակերգություն | Ռենատո Կաստելանի | Ջինա Լոլոբրիջիդա, Թոմաս Միլիան, Օդոարդո Սպադարո, Նոել Ռոկվեր |
1964 | Հարյուր հազար դոլար արևի վրա | Cent mille dollars au soleil | Ռոկո | Մարտական, Կատակերգություն, Արկածային |
Անրի Վերնոյ | Լինո Վենտուրա, Ռեջինալդ Կերնան, Բերնար Բլիե, Անդրեա Պարիզի |
1964 | Երջանիկ տոմս | Échappement libre | Դավիդ Լադիսլաս | Կատակերգություն, Քրեական, Արկածային |
Ժան Բեկեր | Ջին Սիբերգ, Էնրիկո Մարիա Սալերնո, Ռենատա Էվերտ, Ժան-Պեր Մարել |
1964 | Որս տղամարդու հետևից | La chasse à l'homme | Ֆերնանդ | Կատակերգություն | Էդուար Մոլինարո | Ժան-Կլոդ Բրիալի, Ֆրանսուազա Դորլեակ, Մարի Լաֆորե, Կլոդ Ռիշ |
1964 | Զյուդկոտի ուիքենդը | Week-end à Zuydcoote | Ժուլյեն Մաիլատ | Դրամա, Ռազմական |
Անրի Վերնոյ | Կատրին Սպաակ, Ժորժ Ժերե, Ժան-Պեր Մարել, Պեր Մոնդի |
1965 | Առատաձեռն սիրտը | Un coeur gros comme ça | Փաստագրական | Ֆրանսուա Ռեյշենբախ | Աբդուլաի Ֆեյ, Բուշար, Միշել Մորգան, Միլո Պլանդեր | |
1965 | Ամառային հիանալի գիշերով | Par un beau matin d'été | Ֆրանցիս | Դրամա, Քրեական |
Ժակ Դերե | Սոֆի Դոմե, Ջերալդինա Չապլին, Գաբրիելե Ֆերցեթի, Ժորժ Ժերե |
1965 | Խելագար Պեռոն | Pierrot le fou | Ֆերդինանտ Գրիֆոն, 'Պեռո' | Երաժշտական, Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն, Քրեական |
Ժան-Լյուկ Գոդար | Աննա Կարինա, Գրացիելա Գալվանի, Այշա Աբադիր, Անրի Աթալ |
1965 | Չինացու տվայտանքները Չինաստանում | Les tribulations d'un Chinois en Chine | Արթուր Լեմպերուր | Կատակերգություն, Արկածային |
Ֆիլիփ դե Բրոկա | Ուրսուլա Անդրես, Մարիա Պակոմ, Վալերի Լագրանժ, Վալերիյ Ինկիժինով |
1966 | Համեստ անցորդը | Tendre voyou | Թոնի Մարեչալ | Կատակերգություն | Ժան Բեկեր | Նադյա Տիլեր, Ժան-Պեր Մարել, Ռոբերտ Մորլի, Ժենևև Պաժ |
1966 | Այրվում է արդյո՞ք Փարիզը | Paris brûle-t-il? | Պիրելոտ Յվոն Մորանդատ | Դրամա, Ռազմական, Պատմական |
Ռենե Կլեման | Շարլ Բուայե, Լեսլի Կարոն, Ժան-Պեր Կասել, Ջորջ Չակիրիս |
1967 | Գողը | Le voleur | Ջորջ Ռանդալ | Դրամա, Կատակերգություն, Քրեական |
Լուի Մալ | Ժենևև Բյուժո, Մարի Դյուբուա, Ժյուլեն Գիոմար, Պոլ Լե Պերսոն |
1967 | Կազինո Ռոյալ | Casino Royale | ֆրանսիական լեգիոներ | Մարտական, Թրիլեր, Կատակերգություն, Արկածային |
Վել Գեսթ Քեն Հյուզ Ջոն Հյուսթոն |
Փիթեր Սելերս, Ուրսուլա Անդրես, Դևիդ Նիվեն, Օրսոն Ուելս, Ջոանա Պեթետ |
1968 | Դիվահարը | Le démoniaque | խաղում է ինքն իրեն | Քրեական | Ռենե Գաինվիլ | Անն Վերնոն, Ջես Հան, Ֆրանսուա Գեբրիել, Ժենևև Գրադ, Աննա Գաել |
1968 | Ինձ կոչեք 'Հո' | Ho! | Ֆրանսիս Հոլին, Հո | Մարտական | Ռոբեր Էնրիկո | Ջոաննա Շիմկուս, Ռայմոն Բյուսեր, Պոլ Կրոշե, Ստեֆան Ֆեյ |
1969 | Գերուղեղը | Le cerveau | Արթուր Լեսփինասե | Կատակերգություն, Քրեական |
Ժերար Ուրի | Բուրվիլ, Դևիդ Նիվեն, Էլի Ուոլախ, Սիլվիա Մոնտի |
1969 | Միսիսիպիի ծովահարսը | La sirène du Mississipi | Լուիս Մահե | Դրամա, Մելոդրամա, Քրեական |
Ֆրանսուա Տրյուֆո | Կատրին Դենյով, Նելի Բորժո, Մարտինա Ֆերեր, Մարսել Բերբեր |
1969 | Աստված ընտրել է Փարիզը | Dieu a choisi Paris | պատմող / ներկայացնող (հնչյունավորում) | Փաստագրական | Ֆիլիպ Արթուրուս Գիլբերտ Պրոուտեու |
Պասկալ Օդրե, Ժյուլեն Բերտո, Միշել Բուկե, Պեր Ֆրենե |
1969 | Մարդ, որն ինձ դուր է գալիս | Un homme qui me plaît | Հենրի | Դրամա, Կատակերգություն |
Կլոդ Լելուշ | Աննի Ժիրարդո, Մարիա Պիա Կոնտե, Մարսել Բոզյուֆի, Ֆարա Ֆոսեթ |
1970 | Բորսալինո | Borsalino | Ֆրանսուա Կապելլա | Դրամա, Քրեական |
Ժակ Դերե | Ալեն Դելոն, Կատրին Ռուվել, Ֆրանսուազա Քրիստոֆ, Կորին Մարշան |
1971 | Կրկնվող ամուսնություն, կամ երկրորդ տարվա ամուսինները | Les mariés de l'an deux | Նիկոլաս Փիլբերտ | Մարտական, Մելոդրամա, Կատակերգություն, Արկածային |
Ժան-Պոլ Ռափենո | Մարլեն Ժոբեր, Լաուրա Անտոնելի, Միշել Օկլեր, Ժյուլեն Գիոմար |
1971 | Գողություն | Le casse | Ազադ | Մարտական, Թրիլեր, Քրեական |
Անրի Վերնյոյ | Օմար Շարիֆ, Դայան Կենոն, Ռոբեր Օսեյն, Նիկոլ Կալֆան |
1972 | Բարձր կրունկներ | Docteur Popaul | դոկտոր Պաուլ Սիմայ | Կատակերգություն | Կլոդ Շաբրոլ | Միա Ֆերոու, Լաուրա Անտոնելի, Դանիել Լեկուրտուա, Մարլեն Ափել |
1972 | Սկումոն. Դժբախտություններ բերողը | La scoumoune | Ռոբերտո Բորգո | Դրամա, Քրեական |
Ժոզե Ջովաննի | Կլաուդիա Կարդինալե, Միշել Կոնստանտեն, Էնրիկե Լուսերո, Ալան Մոտե |
1973 | Ժառանգորդը | L'héritier | Բարտ Կորդել | Մարտական, Թրիլեր, Դրամա |
Ֆիլիպ Լաբրո | Կարլա Գրավինա, Ժան Ռոշֆոր, Շարլ Դեներ, Ժան Դեսայի |
1973 | Հիանալին | Le magnifique | Բոբ Սաինթ-Կլեր / Ֆրանսուա Մերլին | Ֆենտեզի, Մարտական, Մելոդրամա, Կատակերգություն |
Ֆիլիպ դե Բրոկա | Ժակլին Բիսետ, Վիտորիո Կապրիոլի, Գանս Մեյեր, Մոնիկ Տարբես |
1974 | Ստավսկիյ | Stavisky... | Սերժ Ալեքսանդր Ստավսկիյ | Դրամա, Քրեական |
Ալեն Ռենե | Ֆրանսուա Պերե, Աննի Դյուպրե, Միկաել Լոնսդալ, Ռոբերտո Բիզաքո |
1975 | Սարսափ քաղաքի վրա | Peur sur la ville | կոմիսար Ժան Լետելյեր | Մարտական, Թրիլեր, Դրամա |
Անրի Վերնյոյ | Շարլ Դեներ, Լեա Մասարի, Ռոզի Վարտ, Ռոլանդ Դյուբիյար |
1975 | Անուղղելին | L'incorrigible | Վիկտոր Վաութեր | Կատակերգություն | Ֆիլիփ դե Բրոկա | Ժենևև Բյուժո, Ժյուլեն Գիոմար, Շարլ Ժերար, Դանիել Սեքալդի |
1976 | Մասնավոր խուզարկու | L'alpagueur | Ռոջեր Պիլարդ | Մարտական, Թրիլեր, Քրեական |
Ֆիլիպ Լաբրո | Բրունո Կրեմեր, Ժան Նեգրոնի, Պատրիկ Ֆերի, Ժան-Պեր Ժորի |
1976 | Իմ թշնամու դին | Le corps de mon ennemi | Ֆրանսուա Լեկլերք | Թրիլեր, Դրամա, Քրեական, Դետեկտիվ |
Անրի Վերնյոյ | Բերնար Բլիե, Մարի-Ֆրանս Պիզե, Շարլ Ժերար, Դանիել Իվերնել |
1977 | Հրեշը | L'animal | Մայք Գաուչեր և Բրունո Ֆերարի | Մարտական, Մելոդրամա, Կատակերգություն |
Կլոդ Զիդի | Ռաքել Ուելչ, Դանի Սավալ, Ռայմոն Ժերոմ, Ջեյն Բիրկին |
1979 | Ով ո՞վ է | Flic ou voyou | Անտոնիո Կերատի / Ստանիսլաս Բորովիչ | Մարտական, Թրիլեր, Դրամա, Կատակերգություն, Քրեական |
Ժորժ Լոտներ | Ժորժ Ժերե, Ժան-Ֆրանսուա Բալմեր, Կլոդ Բրոսե, Ժյուլի Ժեզեկել |
1980 | Խաղ չորս ձեռքերով | Le guignolo | Ալեքսանդր Դյուպրե | Մարտական, Կատակերգություն |
Ժորժ Լոտներ | Միրելա Դ’Անջելո, Միշել Գալաբրյու, Կարլա Ռոմանելի, Պաոլո Բոնաչելի |
1981 | Պրոֆեսիոնալը | Le professionnel | Ջոսելին Բեումոնտ, 'Ջոս' | Մարտական, Թրիլեր, Դրամա, Քրեական |
Ժորժ Լոտներ | Ժան Դեսայի, Սիրիլ Կլեր, Մարի-Քրիստին Դեկուար, Էլիզաբեթ Մարգոնի |
1982 | Ասը ասերից | L'as des as | ձիավոր Ջո | Կատակերգություն, Արկածային, Սպորտային |
Ժերար Ուրի | Մարի-Ֆրանս Պիզե, Ռաշիդ Ֆերաշ, Ֆրանկ Հոֆման, Գյունտեր Մայսներ |
1983 | Օրենքից դուրս | Le marginal | կոմիսար Ֆիլիպ Ջորդան | Մարտական, Թրիլեր, Դրամա, Քրեական |
Ժակ Դերե | Ժան Հերման, Գենրի Սիլվա, Կարլոս Սոթո Մայոր, Պեր Վերնե |
1984 | Արկածախնդիրները | Les morfalous | Սերժանտ Պիեռ Աուգանգեր | Մարտական, Թրիլեր, Դրամա, Կատակերգություն, Ռազմական |
Անրի Վերնոյ | Ժակ Վիլրե, Միշել Կոնստանտեն, Միշել Կրետոն, Մատիաս Հաբիխ |
1984 | Ուրախ զատիկ | Joyeuses Pâques | Ստեֆան Մարգել | Կատակերգություն | Ժորժ Լոտներ | Սոֆի Մարսո, Մարի Լաֆորե, Ռոզի Վարտ, Միշել Բոն |
1985 | Գողություն | Hold-Up | Գրիմ | Կատակերգություն, Քրեական |
Ալեքսանդր Արկադի | Կիմ Քետրոլ, Գի Մարշան, Ժան-Պեր Մարել, Ժակ Վիլրե |
1986 | Միայնակը | Le solitaire | Ստան Ջալարդ | Մարտական, Թրիլեր, Դրամա, Քրեական |
Ժակ Դերե | Ժան-Պեր Մալո, Միշել Բոն, Պեր Վերնե, Ֆրանսուա Դյունոյե |
1988 | Կեան | Kean | Կեան | Դրամա | Պեր Բեդել | Բեատրիս Աժենեն, Դանիել Վոլե, Բերնար Դյումեն, Էստել Կինգոլդ |
1988 | Ճակատագրի սիրելին | Itinéraire d'un enfant gâté | Սամ Լիոն | Դրամա, Կատակերգություն, Արկածային |
Կլոդ Լելուշ | Ռիշար Անկոնինա, Լիո, Բեատրիս Աժենեն, Մարի-Սոֆի Լ. |
1992 | Անծանոթը տանը | L'inconnu dans la maison | Լոուրսատ | Դրամա, Քրեական |
Ժորժ Լոտներ | Ռենե Ֆոր, Քրիստիանա Ռեալի, Սեբասթեն Տավել, Ֆրանսուա Պերո |
1995 | Սիմոն Սինեմայի հազար ու մի գիշերը | Les cent et une nuits de Simon Cinéma | պրոֆեսոր Բեբել | Մելոդրամա, Կատակերգություն, Պատմական |
Անես Վարդա | Միշել Պիքոլի, Մարչելո Մաստրոյանի, Անրի Գարսեն, Ժյուլի Գայե, Մատե Դեմի |
1995 | Թշվառները | Les misérables | Հենրի Ֆորտին / Ժան Վալժան | Դրամա, Պատմական |
Կլոդ Լելուշ | Միշել Բուժենա, Ալեսանդրա Մարտինես, Սալոմե Լելուշ, Աննի Ժիրարդո |
1996 | Դեզիրե | Désiré | Դեզիրե | Կատակերգություն | Բերնար Մյուրա | Ֆանի Արդան, Կլոդ Ռիշ, Բեատրիս Դալ, Ժան Յան |
1997 | Ոջիլն ականջում | La puce à l'oreille | Վիկտոր Էմանուել Չանդեբիս | Կատակերգություն | Իվ Դի Տուլիո | Քրիստիանա Ռեալի, Պեր Վերնե, Շարլոթ Կադի, Անտուան Դյուլերի |
1998 | Մեկ հնարավորություն երկուսի համար | Une chance sur deux | Լեո Բրասակ | Մարտական, Դրամա, Կատակերգություն, Արկածային |
Պատրիս Լեկոնտ | Ալեն Դելոն, Վանեսա Պարադի, Էրիկ Դեֆոս, Ալեքսանդր Յակովլև |
1999 | Հնարավոր է | Peut-être | Ակո | Ֆանտաստիկ, Դրամա |
Սեդրիկ Կլապիշ | Ռոմեն Դյուրիս, Ժերալդին Պայա, Ժյուլի Դեպարդիե, Էմանուել Դևո |
2000 | Դերասանները | Les acteurs | խաղում է ինքն իրեն | Կատակերգություն | Բերտրան Բլիե | Պեր Արդիտի, Ժոզիան Բալասկո, Ֆրանսուա Բերլեան, Դոմինիկ Բլան |
2000 | Ամազոնիա | Amazone | Էդուարդ | Ֆանտաստիկ, Մելոդրամա, Կատակերգություն, Արկածային |
Ֆիլիփ դե Բրոկա | Արիել Դոմբալ, Պատրիկ Բուշիտե, Տիլդա Բարս, Անդրե Պենվերն |
2001 | Ազատ անկում | L'aîné des Ferchaux | Պոլ Ֆերչաքս | Դրամա | Բերնար Ստորա | Սամի Նասերի, Ժյուլի Դեպարդիե, Սիլվիա Մունտ, Բրիժիտ Ռոյուան |
2008 | Մարդը և նրա շունը | Un homme et son chien | Չարլզ | Դրամա | Ֆրանսիս Յուսթեր | Միշել Բերնե, Սարա Բյասինի, Սոֆի Բուիլյու, Ռաշիդա Բրակնի |
2013 | Զինված ավազակներ | Les Bandits manchots | Կատակերգություն | Կլոդ Լելուշ | Օդրի Դանա, Անտուան Դյուլերի, Շարլ Ժերար, Ալդո Մաչոնե |
Պրոդյուսեր
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1976 | Իմ թշնամու դին | Le corps de mon ennemi |
1988 | Ճակատագրի սիրելին | Itinéraire d'un enfant gâté |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 BFI Film & TV Database
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.lipstickalley.com/showthread.php?t=230212&page=109
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Fichier des personnes décédées mirror
- ↑ 7,0 7,1 7,2 Jean-Paul Belmondo est mort (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 2021. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ 8,0 8,1 8,2 https://www.lefigaro.fr/cinema/jean-paul-belmondo-le-magnifique-est-mort-20210906
- ↑ 9,0 9,1 https://www.cnews.fr/culture/2021-09-06/son-pere-paul-sa-carriere-son-heritagequand-jean-paul-belmondo-nous-parlait-de
- ↑ https://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-ou-promotion-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-juillet-2006
- ↑ https://www.festival-cannes.com/fr/74-editions/retrospective/2011/actualites/articles/une-palme-d-or-pour-jean-paul-belmondo
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 Légifrance
- ↑ https://www.academie-cinema.org/palmares/
- ↑ https://www.7sur7.be/cinema/jean-paul-belmondo-decore-de-la-medaille-de-l-ordre-de-leopold~a99e21fe/
- ↑ https://www.labiennale.org/en/history/recent-years
- ↑ http://www.regietheatrale.com/index/index/Theatre-prix%20du%20brigadier.htm#recemment
- ↑ Le Maitron (ֆր.) — 1964.
- ↑ Կինոռեժիսորներ, դերասաններ։ Հակոբ Թահմիզյան, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան-1978։ Հ. 1, Էջ 41-43։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Պոլ Բելմոնդո» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Պոլ Բելմոնդո» հոդվածին։ |
|