Ժիզել (ռեփեր)
Ժիզել | |
---|---|
Նաև հայտնի է որպես | Giselle |
Ծնվել է | հոկտեմբերի 30, 2000 (24 տարեկան) Գանգնամ շրջան, Սեուլ, Հարավային Կորեա[1] |
Երկիր | Ճապոնիա |
Ժանրեր | քեյ փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, ռեփեր և պարուհի |
Անդամակցություն | Aespa |
Giselle (singer) Վիքիպահեստում |
Ուտինագա Էրի (ճապ.՝ うちなが えり,կորեերեն՝ 우치나가 애리, անգլ.՝ Uchinaga Eri, հոկտեմբերի 30, 2000, Գանգնամ շրջան, Սեուլ, Հարավային Կորեա[1]), ավելի հայտնի է իր Ժիզել (կորեերեն՝ 지젤) կեղծանունով։ Նա կորեաճապոնացի երգչուհի և ռեփեր է, Aespa խմբի անդամ։
Կյանք և կարիերա
Վաղ կյանքը և կարիերայի սկիզբը
Ուտինագա Էրին ծնվել է Սեուլում, Հարավային Կորեա, բայց իր ողջ մանկությունն ու երիտասարդությունն անցկացրել է Ճապոնիայում։ Աղջկա մայրը կորեացի է[2], իսկ հայրը՝ ճապոնացի։ Էրին սովորել է Տոկիոյի միջազգային դպրոցում և Սուրբ սրտի միջազգային դպրոցում։ Մասնակցել է բոլոր ուսումնական հաստատությունների երգչախմբերին և մեկում մնացել 4 տարի՝ որպես ալտ[3]։ Նաև, բացի դպրոցից, նա նվագել է բազմաթիվ մյուզիքլներում և պիեսներում[4]։
2020-ներկա։ Aespa
Էրին մասնակցեց SM Entertaiment-ի բաց լսումներին և հրավիրվեց 11 ամսով թրեյնի դառնալու, ինչը զարմանալիորեն կարճ ժամանակ է։
2020 թվականի հոկտեմբերի 29-ին Ժիզելը ներկայացվեց որպես SM Entertainment-ի նոր աղջիկների խմբի՝ Aespa[5] 4-րդ և վերջին անդամը։ Խմբի դեբյուտը տեղի ունեցավ նոյեմբերի 17-ին «Black Mamba»[6] սինգլով, որից հետո Ժիզելը դարձավ առաջին ճապոնացի կին այդլը, որը դեբյուտ ունեցավ SM Entertainment-ում։
Անձնական կյանք
Էրին վարժ տիրապետում է ճապոներենին, կորեերենին և անգլերենին։ Սիրելի գույնը սևն է, իսկ կենդանին՝ շունը[7]։
Սկավառակագրություն
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Giselle Is aespa's Determined Vibe-Setter / M. Boardman — NYC: 1984. — ISSN 1073-9122
- ↑ Тоя (2020 թ․ դեկտեմբերի 2). «aespa поделились мыслями о дебюте, изучении корейского языка и многом другом во время первого появления на радио-шоу». YESASIA (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Here's Everything We Know About aespa's Giselle—The 4th Member Of SM's New Girl Group». Koreaboo (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Интервью aespa для NME — Unnie.ru». unnie.ru. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «https://twitter.com/aespa_official/status/1321829350098939904» (ռուսերեն).
{cite web}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ «SMTOWN».
- ↑ «우리 좀 더 친해질까요? aespa TMI 대방출!». 멜론 (կորեերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժիզել (ռեփեր)» հոդվածին։ |
|