Ժորժ Պոմպիդու
Ժորժ Պոմպիդու ֆր.՝ Georges Pompidou | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատների միություն հանուն Հանրապետության, Նոր հանրապետության միություն և Ֆրանսիայի ժողովրդի հանրահավաք |
---|---|
Կրթություն՝ | Լյուդովիկոս Մեծի լիցեյ, Բարձրագույն նորմալ դպրոց, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և lycée Pierre-de-Fermat? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և բանկիր |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | հուլիսի 5, 1911[2][3][4][…] |
Ծննդավայր | Մոնբուդիֆ[5][1] |
Վախճանի օր | ապրիլի 2, 1974[5][2][3][…] (62 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ[5][1] |
Թաղված | Orvilliers |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ի ծնե անուն | ֆր.՝ Georges Jean Raymond Pompidou[1] |
Հայր | Léon Pompidou? |
Ամուսին | Կլոդ Պոմպիդու |
Զավակներ | Ալան Պոմպիդու |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ժորժ Պոմպիդու (ֆր.՝ Georges Pompidou, հուլիսի 5, 1911[2][3][4][…], Մոնբուդիֆ[5][1] - ապրիլի 2, 1974[5][2][3][…], Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ[5][1]), ֆրանսիացի պետական և քաղաքական գործիչ, Ֆրանսիայի վարչապետը 1962-1968 և նախագահը 1969-1974 թվականներին։
Կենսագրություն
1934 թվականին ստացել է Քաղաքագիտական գիտելիքների ազատ դպրոցի դիպլոմ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–1945) ժամանակ հարել է Դիմադրության շարժմանը, Շառլ դը Գոլի մերձավոր գործակիցներից էր։
Գործուն մասնակցություն է ունեցել «Ֆրանսիական ժողովրդի միավորում» կուսակցության կազմակերպմանը։ 1958 թվականին նշանակվել է դը Գոլի կաբինետի գործերի կառավարիչ (տնօրեն), մասնակցել 1958 թվականի սահմանադրության մշակմանը։
1962–1968 թվականներին երկրի վարչապետն էր, իսկ 1969 թվականից՝ նախագահ։
Շարունակել է դը Գոլի արտաքին քաղաքական կուրսը՝ Ֆրանսիայի համար ապահովել անկախ գործողություններ միջազգային ասպարեզում՝ պահպանելով դաշնակցային հարաբերությունները արևմտյան պետությունների հետ, ինչպես նաև զարգացրել հարաբերությունները ԽՍՀՄ–ի և սոցիալիստական ճամբարի մյուս երկրների հետ։
Եղել է ԽՍՀՄ–ում։ Ստորագրել է խորհրդա–ֆրանսիական արձանագրություն միջազգային կարևոր հարցերի շուրջ խորհրդակցելու վերաբերյալ (1970, Մոսկվա), «ԽՍՀՄ–ի ու Ֆրանսիայի միջև համագործակցության սկզբունքներ»-ը (1971, Փարիզ) և քաղաքական այլ փաստաթղթեր։
Հեղինակ է ֆրանսիական գրականության պատմության վերաբերյալ աշխատությունների։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Fichier des personnes décédées mirror
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Georges Pompidou (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 4,0 4,1 Georges Jean Raymond Pompidou (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Помпиду Жорж // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ Պոմպիդու» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |