Իդրիա քաղաքը գտնվում է Իդրիա ավազանում, շրջապատված է Իդրիա բլուրներով։ Քաղաքի միջով հոսում է Իդրիա գետը։ Իդրիան ներառում է Brusovše, Cegovnica, Prenjuta և Žabja Vas գյուղակներ, որոնք գտնվում են քաղաքի կենտրոնի մոտ, ինչպես նաև Češnjice, Ljubevč, Kovačev Rovt, Marof, Mokraška Vas, Podroteja, Razpotje, Staje և Zahoda ավելի հեռավոր գյուղակները։ Մարոֆ հիդրոէլեկտրակայանը գտնվում է Իդրիա գետի վրա, Իդրիայի հյուսիսային ծայրամասում։
Պատմություն
15-րդ դարի վերջում Իդրիայում հայտնաբերվել է սնդիկ (տարբեր աղբյուրներում նշվում է 1490[4][5][6], 1492[7][8], և 1497[4][6] թվականները)։ Հանքարդյունահանման աշխատանքները կառավարությունը ստանձնել է 1580 թվականին։ 1832 թվականին այստեղ հայտնաբերված իդրիալիտ (idrialite) քարատեսակը կոչվում է քաղաքի անունով։
Լեգենդ
Լեգենդի համաձայն, 500 տարի առաջ, մի դույլագործ այստեղ հայտնաբերել է փոքր քանակությամբ հեղուկ սնդիկ։ Իդրիան աշխարհի մի քանի վայրերից մեկն է, որտեղ սնդիկը հայտնվում է ինչպես իր սովորական՝ հեղուկ վիճակում, այնպես էլ կինովար (սնդիկի սուլֆիդ) հանքաքարի ձևով։ Ստորերկրյա հանքավայրի մուտքը հայտնի է Antonijev rov անվանումով։ Այսօր նրա վերին մակարդակը օգտագործվում է որպես շրջագայության վայր, որտեղ պատկերում է տեղի աշխատավորների կյանքը։ Ստորին մակարդակում՝ 400մ ներքև, այլևս ակտիվ աշխատանքներ չեն կատարվում, և դրանց մեծ մասը այսօր փակվել են։
Եկեղեցի
Քաղաքի ծխական եկեղեցին նվիրված է Սուրբ Հովսեփին, և պատկանում է Կոպերի թեմին։ Այնտեղ կան Սուրբ Երրորդությանը, Անտոնիոս Պադուացուն և Տիրամորը նվիրված եկեղեցիներ[9]։
↑ 4,04,1Arko, Mihael. 1931. Zgodovina Idrije: po raznih arhivalnih in drugih virih. Ljubljana: Katoliška knjigarna, p. 1.
↑Savnik, Roman, ed. 1968. Krajevni leksikon Slovenije, vol. 1. Ljubljana: Državna založba Slovenije, p. 70.
↑ 6,06,1Kmecl, Matjaž. 1981. Treasures of Slovenia. Ljubljana: Cankarjeva založba, p. 262.
↑Budkovič, Tomaž, Robert Šajn, & Mateja Gosar. 2003. "Vpliv delujočih in opuščenih rudnikov kovin in topilniških obratov na okolje v Sloveniji ." Geologija 46(1): 135–140, p. 136.
↑Svetličič, Marjan, & Matija Rojec. 2000. "Kolektor." In Saul Estrin et al. (eds.), Foreign Direct Investment in Central Eastern Europe, pp. 3–28. New York: M. E. Sharpe, p. 3.