|
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Իմունոլոգիա (իմունիտետ և ..լոգիա), գիտություն օրգանիզմի պաշտպանական ռեակցիաների մասին, որոնք առաջանում են օրգանիզմի կառուցվածքային և ֆունկցիոնալ ամբողջականությունն ու կենսաբանական անհատականությունը պահպանելու համար։ Իմունոլոգիան կենսաբանական պրոֆիլի արագ զարգացող գիտություն է, բժշկական մանրէաբանության մի ճյուղը։ Իմունոլոգիաի տեսական ուղղությունը հակամարմինների առաջացման մեխանիզմների ուսումնասիրությունն է՝ բջջային և մոլեկուլային մակարդակով։ Վաղուց նկատվել էր, որ վարակիչ հիվանդությամբ հիվանդացածներն առանց վարակման վտանգի կարող են տվյալ հիվանդության համաճարակների ժամանակ խնամել հիվանդներին։ 1796 թվականին անգլիացի բժիշկ Է. Ջենները մշակեց ծաղկի պատվաստման եղանակը՝ վարակելով մարդուն կովի ծաղկի հարուցիչներով։ Ֆրանսիացի մանրէաբան Լ. Պաստյորր 1880 թվականին հայտնաբերեց հավերի խոլերայի, հետագայում սիբիրյան խոցի և կատաղության դեմ վակցինաներ, առաջարկեց վերջիններիս ստացման հիմնական սկզբունքները։ 1887 թվականին Ի. Մեչնիկովը բացահայտեց ֆագոցիտոզը և ստեղծեց իմունիտետի բջջային տեսությունը։ 1890 թվականին գերմանացի բակտերիալոգ Է. Բերինգն իր աշխատակիցների հետ ապացուցեց, որ մանրէների և նրանց տոքսինների դեմ օրգանիզմում առաջանում են պաշտպանական նյութեր՝ հակամարմիններ։ 1898, 1900 թվականին գերմանացի քիմիկոս Պ. Էռլիխը առաջ քաշեց իմունիտետի հումորալ տեսությունը։ 1898-1899 թվականին բելգիացի գիտնական Ժ. Բորդեն և ռուս գիտնական Ն. Չիստովիչը հայտնաբերեցին հակամարմիններ՝ օրգանիզմ ներմուծված օտար էրիթրոցիտների և շիճուկային սպիտակուցների նկատմամբ և դրանով հիմք դրեցին ոչ ինֆեկցիոն իմունոլոգիաին։ 1900 թվականին ավստրիացի իմունոլոգ Կ. Լանդշտեյները հայտնաբերեց մարդու արյան խմբերը և հիմք դրեց հյուսվածքային իզոանտիգենների ուսմունքին։ Տարբերում են իմունոլոգիաի մի շարք ուղղություններ, իմունոմորֆոլոգիա, ուսումնասիրում է օրգանիզմի իմուն-համակարգի անատոմիան, հյուսվածաբանությունը, բջջաբանությունը։ Շնորհիվ իմունոմոր-ֆոլոգիայի հնարավոր եղավ ավշային բջիջներում տեղի ունեցող առաջնային իմունռեակցիայի ամբողջ պրոցեսն ստանալ փորձանոթում (in vitro) և պարզել, որ յուրահատուկ իմուն ռեակցիան և մասամբ օրգանիզմի բնական անընկալությունը պայմանավորված է ավշային հյուսվածքով և ամբողջ օրգանիզմում տարածված ֆագոցիտային բջիջներով։ Այն տիգեն կլանելու հատկությամբ օժտված են արյան նեյտրոֆիլային և էոզինոֆիլային գրանուլոցիտները, մոնոցիտները, թրոմբոցիտները, շարակցական հյուսվածքի հիստիոցիտները, լյարդի, փայծաղի, ավշային հանգույցների, ոսկրածուծի, ուրցագեղձի ռեթիկուլային բջիջները։ Օրգանիզմ ներմուծված անտիգենի հիմնական մասը կլանվում, քայքայվում և հեռացվում է վերոհիշյալ բջիջներով և միայն մի փոքր մասն է պահպանվում ու առաջացնում իմուն ռեակցիա։ համեմատական իմունոլոգիա ուսումնասիրում է իմուն ռեակցիաները տարբեր տեսակի և հասակի կենդանիների օրգանիզմում։ Ավշային համակարգը և յուրահատուկ հակամարմիններ առաջացնելու հատկությունն առաջինը ի հայտ են գալիս միայն ողնաշարավորների մոտ։ Իմուն ռեակցիաները հիմնականում զարգանում են ծնվելուց հետո և ծերության հասակում նվազում են։ Իմուն ռեակցիաների ֆիզիոլոգիա, ուսումնասիրում է այն մեխանիզմները, որոնց օգնությամբ օրգանիզմը հայտնաբերում է «օտար» նյութերը և սինթեզում նրանց նկատմամբ հակամարմիններ, ինչպես նաև այն գործոնները (նյարդային համակարգ, հորմոններ, հասակ, սնունդ, արտաքին միջավայր), որոնք կարգավորում են իմուն ռեակցիայի քանակական կողմը։ Իմունոախտաբանություն, ուսումնասիրում է օրգանիզմին վնասող աուտոիմուն ռեակցիաները և այն հիվանդությունները, որոնք ուղեկցվում են իմուն համակարգի արատով (ժառանգական և ձեռքբերովի ագամմագլոբուլինեմիա և իմունոգլոբուլինոպաթիա)։ Իմունոախտաբանության մեջ հատուկ ուշադրություն է դարձվում իմուն ռեակցիաների խթանման և արգելակման մեթոդներին։ Վերջիններս հնարավորություն են տվել ոչ սպեցիֆիկ խթանիչներով (ադյուվանտներով) ուժեղացնելու իմուն պատասխանը, որն արդյունավետ է վարակիչ հիվանդությունների, իմուն համակարգի արատների ժամանակ և, ընդհակառակը, ճառագայթահարման, կորտիկոստերոիդ հորմոնների, հակալիմֆոցիտային շիճուկի օգնությամբ ճնշելու օրգանիզմի չափից ավելի և վտանգավոր իմունոակտիվությունը։ Վերջին տարիներին արագորեն զարգանում է նաև ոչ ինֆեկցիոն՝ տրանսպլանտացիոն իմունոլոգիա Uուռուցքային իմունոլոգիա, որոնց նպատակն է մշակել իմունոլոգիական տոլերանաության այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն կտան կատարելու օրգանների պատվաստում բոլոր հիվանդությունների ժամանակ։ Գործնական, ինչպես և կլինիկական, իմունոլոգիա հնարավորություն է ստեղծում իմունոլոգիական ռեակցիաներն օգտագործելու տարբեր հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման նպատակներով։
|
---|
| Մասնագիտություններ և բաժիններ | Մանկաբարձություն և գինեկոլոգիա | |
- Գինեկոլոգիա
- Գինեկոլոգիական ուռուցքաբանություն
- Պերինատալոգիա
- Մանկաբարձություն
- Վերարտադրողական էնդոկրինոլոգիա և անպտղություն
- Ուրոգինեկոլոգիա
|
|
---|
| Բժշկական կրթություն |
- Բժշկական դպրոց
- Բժշկության բակալավր
- Բժշկական գիտությունների բակալավր
- Բժշկական գիտությունների մագիստրոս
- Վիրաբուժության մագիստրոս
- Բժշկական գիտությունների դոկտոր
- Օսթեոպատ գիտությունների դոկտոր
- Բժշկական գիտությունների դոկտոր
|
---|
| Առնչվող հոդվածներ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 332)։
|