Իրինա Խակամադա
Իրինա Խակամադա (ռուս.՝ Ирина Муцуовна Хакамада, ապրիլի 13, 1955[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս քաղաքական գործիչ և հրապարակախոս, տնտեսագիտության թեկնածու, գրող, ռադիո- և հեռուստահաղորդավարուհի։ Պետական դումայի երեք գումարումների պատգամավոր (1993-2003), «Աջ ուժերի միություն» քաղաքական կուսակցության համանախագահ (1999-2003), Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու (2004), «Ռուսաստանի նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի» անդամ (2012 թվականից)։
Հոր ազգանունն է վերցրել Կոնստանտին Բորովոյի խորհրդով (մինչ այդ եղել է Իրինա Զլոբինա)[2][3]։
Կենսագրություն
Ծնվել է 1955 թվականի ապրիլի 13-ին Մոսկվայում։ Հայրը՝ Մուցուո Խակամադան (ճապ.՝ 袴田陸奥男, ճապոներեն արտասանությամբ՝ Հաքամադա) ճապոնացի կոմունիստ էր, գաղթել է Խորհրդային Միություն 1939 թվականին[4]։ Մայրը՝ Նինա Սինելնիկովան ուներ ռուսական, հայկական և լեզգինական արմատներ[5], աշխատում էր որպես անգլերենի ուսուցչուհի։
Արյունակից ավագ եղբայրը՝ Սիգեկի Հակամադան (ճապ.՝ 袴田茂樹) Տոկիոյի Աոյամա համալսարանի պրոֆեսոր է։
Կրթությունը բարձրագույն է, ավարտել է Պատրիս Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանը։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում։ 1983 թվականին ստացել է դոցենտի գիտական աստիճան «քաղաքական տնտեսագիտություն» մասնագիտության համար։ Տիրապետւմ է անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։
1980 թվականին եղել է ՌԽՖՍՀ ԳՀԻ Պետպլանի կրտսեր գիտաշխատող։
Մինչ 1990-ականների սկիզբը զբաղվել է գիտական և դասախոսական աշխատանքներով։ Եղել է «Системы + программы» կոոպերատիվի ղեկավարներից մեկը, Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրենը, Ռուսական ապրանքահումքային բորսայի խորհրդի անդամը և գլխավոր փորձագետը։
Քաղաքական գործունեություն
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/34/Direct_Line_with_Vladimir_Putin_%282014-04-17%29_21.jpeg/250px-Direct_Line_with_Vladimir_Putin_%282014-04-17%29_21.jpeg)
1984-1989 թվականներին՝ ԽՄԿԿ անդամ։
1992-1994 թվականներին Պետական դումայի առաջին գումարման պատգամավոր։
1995-1999 թվականներին «Ընդհանուր գործ» հասարակական շարժման նախագահ, վերընտրվել է Պետական Դումայի երկրորդ գումարման պատգամավոր։ 1997 թվականին Պետական դումայում ընտրվել է Փոքր ձեռնարկատիրության աջակցության և զարգացման պետական կոմիտեի նախագահ։ Եղել է Ռուսաստանի կառավարության օպերատիվ հարցերի կոմիտեի անդամ, տնտեսական բերափոխումների կոմիտեի անդամ։ ԱՊՀ երկրներում տնտեսական բարեփոխումների, փոքր ձեռնարկատիրության աջակցության և զարգացման կոմիտեի անդամ։ Այս պաշտոնում էլ, ըստ «Московский комсомолец» թերթում Ալեքսանդր Խեյնշտեյնի արտահայտած կարծիքի, չարաշահել է դիրքը՝ օգնելով իր ամուսնու ընկերությանը։
1999-2003 թվականներին «Աջ ուժերի միություն» (ԱՈՒՄ) կուսակցության համանախագահ, վերընտրվել է Պետական դումայի երրորդ գումարման պատգամավոր, Պետդումայի փոխնախագահ, «Աջ ուժերի միության» խմբակցության անդամ։
2003 թվականին Իրինա Խակամադան չի կարողացել անցնել Պետդումայի 4-րդ գումարում։
2004 թվականին առաջադրել է իր թեկնածությունը Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում և հավաքել է 3.84% ձայն։
2004 թվականից Ռուսական դեմոկրատական «Մեր ընտրությունը» կուսակցության նախագահ։ 2008 թվականին դուրս է եկել կուսակցությունից սեփական որոշմամբ՝ բացատրելով, որ դադարեցնում է քաղաքական գործունեությունը։
2012 թվականին ընդգրկվել է «Ռուսաստանի նախագահին կից քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների հարցերով խորհրդի» մեջ[6][7]։
2016 թվականին ընդգրկվել է քաղաքական «Աճի կուսակցության» խորհրդի անդամների կազմում[8]։ Պետդումայի 7-րդ գումարման ընտրություններում առաջադրվել է որպես պատգամավոր «Աճի կուսակցությունից»[9]։
Պետդումայի պատգամավոր
1995 թվականին «Թայմ» ամսագիրը Իրինա Խակամադային ընդգրկել է 21-րդ դարի 100 հայտնի կանանց շարքում։ 1977-1999, 2001-2005 թվականների սոցիոլոգիական հարցումների արդյունքներով՝ անվանվել է տարվա կին, իսկ 1999 և 2002 թվականին հաղթել է այդ անվանակարգում։ 2005 թվականին առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու։
2002 թվականին մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 57-րդ նստաշրջանին։
Հասարակական դիրքորոշում
2014 թվականի ապրիլի 25-ին «Էխո Մոսկվի» ռադիոյի «2014» ծրագրին տված հարցազրույցին Ղրիմի Հանրապետությունը Ռուսաստանին միացումը «անեքսիա» է անվանել։ Նույն հարցազրույցին հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայից Ղրիմը վերցրել է, որպեսզի կոնսոլիդացնի ազգը[10]։
Ընտանիք
- Հայրը՝ Մուցուո Հակամադա,
- Մայրը՝ Նինա Իոսիֆի Սիլնիկովա,
- Ամուսիններ՝
- Սերգեյ Զլոբին (առաջին)՝ գործարարը,
- Դմիտրի Նիկոլայի Սուխինենկո (երկրորդ)՝ «РИНАКО» ներդրումային ընկերության նախկին նախագահ,
- Վլադիմիր Եվգենիի Սիրոտինսկի (երրորդ)՝ ֆինանսական խորհրդատու, մենեջեր,
- Երեխաներ՝
- Դանիել (1978 թվականի ծնունդ),
- Մարիա (1997 թվականի ծնունդ),
- Սիգեկի Հակամադա՝ արյունակից եղբայր, գիտնական, Տոկիոյի Աոյամա համալսարանի պրոֆեսոր։
Ֆիլմագրություն
Տարի | Տեսակ | Անվանում | Բնօրինակ
անվանում |
Դեր |
---|---|---|---|---|
1991 | ֆիլմ | Հանճարը | Гений | կամեո |
1999 | ֆիլմ | Դ․Դ․Դ Դետեկտիվ
Դուբրովսկու դոսյեն |
Д. Д. Д. Досье детектива Дубровского | Լենա |
2011 | ֆիլմ | Իմ ընկերը հրեշտակ է | Мой парень — ангел | կինոռեժիսոր |
2011 | սերիալ | Երջանիկ կյանքի
համառոտ դասընթաց |
Краткий курс счастливой жизни | Վերա Ռոդինկա |
2013 | ֆիլմ | Բուքը | Метель | VIP-մարդ |
Մատենագիտություն
- Ирина Хакамада. Общее дело. - М.: Ректор комьюникейшнз, 1995
- Ирина Хакамада. Девичья фамилия. - М.: Подкова, 1999
- Ирина Хакамада. Особенности национального политика. - М.: Олма-пресс, 2002
- Ирина Хакамада В предвкушении себя: От имиджа к стилю. — М.: Альпина Паблишер, 2014. — 234 с. — ISBN 978-5-9614-4729-3
- Ирина Хакамада Дао жизни: Мастер-класс от убежденного индивидуалиста. — М.: «Альпина Паблишер», 2012. — С. 204. — ISBN 978-5-9614-1827-9
- Ирина Хакамада Sex в большой политике. Самоучитель self-made woman. — М.: Новая газета, Книжный клуб 36.6, 2006. — 232 с. — ISBN 5-91147-001-2
- SUCCESS (Успех) в большом городе.
- Ирина Хакамада Любовь, вне игры. История одного политического самоубийства. — М.: Аст, 2007. — 192 с. — ISBN 978-5-271-16838-3
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Ирина Хакамада: Дочь самурая Արխիվացված 2013-04-17 archive.today.
- ↑ http://www.whoiswho.ru/old_site/russian/Password/papers/21r/hakamada/st1.htm
- ↑ «Ирина Хакамада: Дочь самурая». www.hakamada.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Гостьей Киры Прошутинской в очередном выпуске программы Жена. MAGMETALL.RU». magmetall.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 12 ноября 2012 г. № 1513
- ↑ Совет при Президенте РФ / Состав совета
- ↑ «Совет Партии Роста, Хакамада Ирина Муцуовна». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Выборы 2016, Хакамада И.М. Партия Роста». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Программа «2014» от 25.04.2014. Граждане и власть: есть ли возможность диалога? Ведущая — Ксения Ларина, гость — Ирина Хакамада». Эхо Москвы. 2014 թ․ ապրիլի 25.
Արտաքին հղումներ
- Ирина Хакамада. В предвкушении себя: От имиджа к стилю. — «Альпина Паблишер», 2014. — 234 с. + 16 с. вкл. с. — ISBN 978-5-9614-4729-3
- http://www.shalomnews.ru/2010/06/18/4719/(չաշխատող հղում) Ирина Хакамада. Неделя деловой литературы
- Официальный сайт
- Ирина Хакамада Թվիթթերում
Իրինա Խակամադայի – բլոգը Կենդանի Մատյանում
- Марка одежды Ирины Хакамады «Хакама»
- Лицом к лицу
- Хакамада уходит из политики Արխիվացված 2008-06-13 Wayback Machine
- Ирина Хакамада. Биография из первых уст. Эфир на радио «Маяк» 5 августа 2008 г. Արխիվացված 2011-11-18 Wayback Machine
- Ирина Хакамада на радио «Эхо Москвы»
- Интервью Ирины Хакамады для журнала «New Times» — (видео), 25 января 2008 г.
- Интервью Ирины Хакамады: жизнь на позитиве в стиле айкидо (2012)
- Ирина Хакамада в «Школе злословия»
- Интервью сайту OFF | THE | RECORD: о свободный отношениях, гей-браках и депутате Мизулиной (2013 Արխիվացված 2013-11-29 Wayback Machine
- «Культ личности. Ирина Хакамада. Ведущий — Леонид Велехов». Радио «Свобода». 24.10.2015.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա Խակամադա» հոդվածին։ |
|