Լարս Փիթեր Հանսեն
Լարս Փիթեր Հանսեն անգլ.՝ Lars Peter Hansen | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1952[1] (71 տարեկան) Ուրբանա, Իլինոյս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | տնտեսագետ, մանկավարժ, համալսարանի դասախոս և վիճակագրագետ |
Հաստատություն(ներ) | Չիկագոյի համալսարան և Քարնեգի Մելոն համալսարան |
Գործունեության ոլորտ | Մակրոէկոնոմիկա |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[2] |
Ալմա մատեր | Մինեսոտայի համալսարան, Յուտա նահանգի համալսարան և Logan High School? |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[3] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[4] |
Գիտական ղեկավար | Քրիսթոֆեր Սիմս |
Եղել է գիտական ղեկավար | Նարայանա Կոչերլակոտա, Մասաո Օգակի, Թիմոթի Ջ․ Քոնլի, Ջոն Չարլզ Հիթոն[5], Բո Օնորե[5], Վասկո Մ. Կարվալյու[5], Ting Zhang?[5], Տարուն Գուպտա[5], Յիլի Վանգ[5], Մարիամ Ֆարբուդի[5], Ադրիեն Վերդելհան[5], Հիրոացու Տանակա[5], Ալեխո Դեմիան Կոստա[5], Գիլյերմո Մոլոչե[5] և Յարոսլավ Բորովիչկա |
Ազդվել է | Թոմաս Սարջենթ, Քրիսթոֆեր Սիմս |
Պարգևներ | |
Lars Peter Hansen Վիքիպահեստում |
Լարս Փիթեր Հանսեն (անգլ.՝ Lars Peter Hansen, հոկտեմբերի 26, 1952[1], Ուրբանա, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի ականավոր տնտեսագետ, էկոնոմետրիստ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ ակտիվների գների փոփոխման էմպիրիկ վերլուծության համար (2013)։
Կենսագրություն
Յուտայի պետական համալսարանն ավարտելուց հետո, որտեղ 1974 թ. ստացավ բակալավրի աստիճան, ինչպես նաև Մինեսոտայի համալսարանն ավարտելուց հետո (դոկտոր, 1978), աշխատել է Կարնեգի Մելոնի համալսարանում որպես պրոֆեսորի ասիստենտ։ 1981 թ. տեղափոխվում է Չիկագոյի համալսարան, որտեղ դառնում է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։ 1984 թ. Քեննեթ Սինգլթոնի հետ ստացել է Ֆրիշի մեդալ, իսկ 2006 թ.՝ Նեմերսի մրցանակ։
Հանսենը հայտնի է որպես մոմենտների ընդհանրացված մեթոդի մշակող, տարբեր ոլորտներում այս մեթոդի կիրառմանը նվիրված բազում աշխատությունների հեղինակ է՝ ներառյալ աշխատանքի տնտեսագիտությունը, միջազգային ֆինանսները, ֆինանսները և մակրոտնտեսագիտությունը։ Advances in Economics and Econometrics և Handbook of Financial Econometrics ամսագրերի խմբագիրներից մեկն է։ Ռավի Ջագանաթանի հետ համատեղ ստացել է մի թեորեմ, որը հայտնի է որպես Հանսեն-Ջագանաթանի թեորեմ։
Աշխատություններ
- Hansen, L.P. Generalized Methods of Moments: A Time Series Perspective, in International Encyclopedia of the Social and Behavior Sciences, 2000.
- Hansen, L.P., (1982), "Large Sample Properties of Generalized Methods of Moments Estimators" in Econometrica, Vol. 50, page 1029-1054, where he proposed the GMM-procedure.
- Hansen, L. P., Jagannathan, R. (1991)։ "Implications of Security Market Data for Models of Dynamic Economies", Journal of Political Economy, 99 225-262.
- Hansen, L. P., Singleton, K.J., (1982) "Generalized Instrumental Variables Estimation of Nonlinear Rational Expectations Models," Econometrica, Econometric Society, vol. 50(5), pages 1269-86.
- Hansen, L.P., Hodrick, R.J. (1980) "Forward Exchange-Rates As Optimal Predictors of Future Spot Rates - An Econometric-Analysis." Journal of Political Economy 88։ 829-853.
- Hansen, L.P., Sargent, T.J. (1980) "Formulating and Estimating Dynamic Linear Rational-Expectations Models." Journal of Economic Dynamics & Control 2։ 7-46, 1980.
- Hansen, L.P., Heaton, J.C., Li, N. (2008) "Consumption Strikes Back? Measuring Long-Run Risk," Journal of Political Economy (April 2008), 116(2)։ 260-302.
- Hansen, L.P., Sargent, T.J., (2007) "Recursive Robust Estimation and Control without Commitment," Journal of Economic Theory, 2007, 136(1)։ 1-27.
- Hansen, L.P., Sargent, T.J., (2008). Robustness. Princeton University Press.
- Hansen, L.P., Scheinkman, J., (2009) "Long Term Risk: an Operator Approach," (January 2009). Econometrica, Vol. 77, No. 1, pp. 177–234.
- Hansen, L.P., (2007) The Richard T. Ely Lecture ։ "Beliefs, Doubts and Learning: Valuing Macroeconomic Risk," The American Economic Review (May 2007), 97(2)։ 1-30
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/current
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #130587087 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.youtube.com/watch?v=7T-nJVssaoo
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2013 — Nobel Foundation.
- ↑ http://www.nemmers.northwestern.edu/economics.html
- ↑ https://clarivate.com/citation-laureates
Արտաքին հղումներ
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարս Փիթեր Հանսեն» հոդվածին։ |
|