Լեռնային Ջագիր

Գյուղ
Ջագիր
ԵրկիրԱրևելյան Հայաստան
ՆահանգԵլիզավետպոլի նահանգ
ԳավառԵլիզավետպոլի գավառ
ՀամայնքՇամքորի շրջան և Ելիզավետպոլի գավառ
Այլ անվանումներԱղասիբեգլի, Աղասիբեգլու, Աղասիբեկլի
ԲԾՄ1365 մետր
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմքրիստոնյա
Տեղաբնականունջագիրցի
Ժամային գոտիUTC+3
Լեռնային Ջագիր (Աշխարհ)##
Լեռնային Ջագիր (Աշխարհ)

Ջագիր, գյուղ Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[1], իսկ ապա գյուղ Ադրբեջանական Շամքորի շրջանում։ Գտնվում է Շամքոր քաղաքից 20 կմ հարավ, Չարդախլու գյուղից 9-10 կմ հարավ-արևելք[2]։

Պատմություն

Եղել է հայաբնակ գյուղ։ 1989 թվականին գյուղի բնակիչները արտաքսվել են և վերաբնակվել են Հայաստանի տարածքում։

Բնակչություն

1908 թվականին գյուղն ունեցել է 1397 հայ բնակիչ[1]։

Տնտեսություն

Բնակչության հիմնական զբաղմունքը հացահատիկի, կարտոֆիլի մշակություն, այգեգործություն, բնաջարաբուծությունն ու անասնապահությունն էր։ Գյուղում բուծում էին մերինոս ցեղի ոչխարներ։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղն ուներ Մարիամ Աստվածածին (1655) անունով հայկական եկեղեցի։ Գյուղի շրջակայքում կան կիկլոպյան ամրոցի հետքեր, գյուղատեղիներ, ուխտատեղիներ, մատուռներ, գերեզմաններ և խաչքարեր[2]։

Հասարակական կառույցներ

Գյուղն ուներ միջնակարգ դպրող, ակումբ, գրադարան, բուժկայան[2]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Елисаветпольский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 374