Լետիցիա Թայլեր
Լետիցիա Թայլեր անգլ.՝ Letitia Tyler | |
![]() | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և նախագահ |
---|---|
Ծննդյան օր | նոյեմբերի 12, 1790[1] |
Ծննդավայր | Նյու Քենթ Շրջան, Վիրջինիա, ԱՄՆ |
Վախճանի օր | սեպտեմբերի 10, 1842[1] (51 տարեկան) |
Վախճանի վայր | Սպիտակ տուն, Վաշինգտոն, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | նորվ.՝ Letitia Christian |
Ամուսին | Ջոն Թայլեր |
Զավակներ | Ռոբերտ Թայլեր[1], Ջոն Թայլեր կրտսեր.[1], Լետիցիա Թայլեր Սեմփլ[1], Էլիզաբեթ Թայլեր[1], Մերի Թայլեր[1], Ann Contesse Tyler?[1], Alice Tyler?[1] և Tazewell Tyler?[1] |
Ինքնագիր | ![]() |
Լետիցիա Քրիստիան Թայլեր (անգլ.՝ Letitia Christian Tyler,նոյեմբերի 12, 1790[1], Նյու Քենթ Շրջան, Վիրջինիա, ԱՄՆ - սեպտեմբերի 10, 1842[1], Սպիտակ տուն, Վաշինգտոն, ԱՄՆ[2]), նախագահ Ջոն Թայլերի կինը և Միացյալ Նահանգների առաջին տիկինը`1841 թվականից մինչև իր մահը։
Կենսագրություն
Լետիցիան մեծացել է Վիրջինիայի ագարակում։ Լետիցիան լավ կրթություն չի ստացել, բայց արագ սովորել է կառավարել պլանտացիան և մեծացրել է երեխաներին։ 1808 թվականին հանդիպել է Ջոն Թայլերին։ Նրանք ամուսնացել են 1813 թվականի մարտի 29-ին Սիդար Գրովում։ Նրանք ունեցել են ութ երեխա։ Աննայի դուստրը մահացել է փոքր տարիքում, երկուսը մահացել են 27 տարեկանում, մեկը 33 տարեկանում։
Միշտ տանն է եղել երեխաների հետ և միայն մեկ անգամ է ձմռանը ապրել Վաշինգտոնում։
1839 թվականին կաթված է ստացել, որից հետո տեղափոխվել է միայն անվասայլակով։ Կաթվածից հետո չի կարողացել կատարել առաջին տիկնոջ պարտականությունները, ուստի Ռոբերտի որդու կինը՝ Պրիսկիլա Թայլերը, 24 տարեկանում ստանձնել է Առաջին տիկնոջ պարտականությունները։
Երեխաներ
Նրանք ունեցել են հինգ դուստր և երեք որդի
- Մերի Թայլեր Ջոնս (1815-1848)
- Ջոն Թայլեր III (1819–1896)
- Ռոբերտ Թայլեր (1816-1877)
- Լետիցիա Թայլեր-Սեմփլ (1821-1907)
- Էլիզաբեթ Թայլեր-Ուոլեր (1823-1850)
- Աննա Թայլեր (1825-1825)
- Ալիս Թայլեր-Դենիսոն (1827-1854)
- Թազվել Թայլեր (1830-1874)
Մահ
Մահացել է 1842 թվականի սեպտեմբերի 10-ի երեկոյան։ Նրան թաղել են այն ագարակի մոտ, որտեղ նա ծնվել է։
Ի պատիվ Լետիցիա Թայլերի, նրա դիմանկարով փոստային նամականիշ է տպվել Մեն կղզում։
Ծանոթագրություններ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լետիցիա Թայլեր» հոդվածին։ |
|
|