Լետսիլե Տեբոգո

Լետսիլե Տեբոգո
Դիմանկար
Ծնվել էհունիսի 7, 2003(2003-06-07)[1][2] (21 տարեկան)
ԾննդավայրKanye, Բոտսվանա[2]
Քաղաքացիություն Բոտսվանա
Մասնագիտությունթեթևատլետ
Պարգևներ և
մրցանակներ
 Letsile Tebogo Վիքիպահեստում

Լետսիլե Տեբոգո (անգլ.՝ Letsile Tebogo; հունիսի 7, 2003(2003-06-07)[1][2], Kanye, Բոտսվանա[2]), բոտսվանացի աթլետ, որը մասնագիտացած է սպրինտում, 2024 թվականի օլիմպիական չեմպիոն 200 մետր վազքում, 2024 թվականի էստաֆետի աշխարհի չեմպիոն, 2023 թվականի աշխարհի առաջնության կրկնակի մեդալակիր, 2022 թվականի Աֆրիկայի չեմպիոն: Բոտսվանայի պատմության առաջին օլիմպիական չեմպիոնը։

Կենսագրություն

2022 թվականի փետրվարի 19-ին 18-ամյա մարզիկը 10.08 վայրկյանով նոր ազգային ռեկորդ է սահմանել 100 մետր վազքում Բոտսվանայի թեթև ատլետիկայի առաջնությունում: Երկու ամիս անց նա դարձել է առաջինը Բոտսվանայից, ով հաղթահարել է 10 վայրկյան տևողությամբ արգելքը մրցումներում՝ արագացնելով 9,96 վայրկյան և սահմանելով մինչև 20 տարեկանների աշխարհի նոր ռեկորդ: 2022 թվականի հուլիսի 15-ին նա բարելավել է իր ռեկորդը Յուջինում կայացած մեծահասակների աշխարհի առաջնությունում իր առաջին մեկնարկում 9,94 վայրկյան ժամանակով։ Հաջորդ ամիս Տեբոգոն կրկին գերազանցել է իր ռեկորդը՝ Կոլումբիայի Կալի քաղաքում կայացած Մ20 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչում գրանցելով 9,91 վայրկյան արդյունք:

2023 թվականին Բուդապեշտում կայացած աթլետիկայի աշխարհի առաջնությունում բոտսվանացի մարզիկը 100 մետր վազքում 9,88 վայրկյան արդյունքով և ազգային ռեկորդով նվաճել է աշխարհի առաջնության արծաթե մեդալ[4]։ Մի քանի օր անց Տեբոգոն 200 մետր վազքում 19,81 վայրկյան արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ։

2024 թվականի օգոստոսի 8-ին Փարիզի Օլիմպիական խաղերում «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում նա ոսկի է նվաճել 200 մետր վազքում՝ աֆրիկյան ռեկորդով (19.46)[5]։ Սա Բոտսվանայի պատմության մեջ առաջին օլիմպիական ոսկե մեդալն էր ցանկացած մարզաձևում:

Ծանոթագրություններ