Լերմոնտովի քաղաքային օկրուգ

Քաղաք Լերմոնտով
ռուս.՝ Муниципальное образование город Лермонтов
Դրոշ Զինանշան


ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Կարգավիճակքաղաքային օկրուգ
Մտնում էՍտավրոպոլի երկրամաս
Ներառում է2 բնակավայր
ՎարչկենտրոնԼերմոնտով
Հիմնական լեզուռուսերեն
Բնակչություն (2016)24 746[1]
Ազգային կազմռուսներ, ուկրաինացիներ, հայեր
Կրոնական կազմքրիստոնյաներ
Տարածք30,78[2]
Հիմնադրված է2004 թ.
Ժամային գոտիUTC+3[3]
Ավտոմոբիլային կոդ26, 126[4]
lermsk.ru

Քաղաք Լերմոնտով (ռուս.՝ Муниципальное образование город Лермонтов) կամ պարզապես Լերմոնտովի քաղաքային օկրուգ (ռուս.՝ Городской округ Лермонтов), մունիցիպալ կազմավորում Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասում։ Վարչական կենտրոնը Լերմոնտով քաղաքն է։

Քաղաքային օկրուգի կարգավիճակ է ստացել Ստավրոպոլի երկրամասի՝ 2004 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված համապատասխան օրենքի համաձայն[5]։

Բնակավայրեր

Քաղաքայի օկրուգի կազմում ընդգրկված է 2 բնակավայր․

  • վարչական կենտրոն — քաղաք Լերմոնտով — 22 635 բնակիչ[1],
  • գյուղ Օստրոգորկա — 2 111 բնակիչ[1]։

Բնակչություն

2016 թվականի տվյալներով օկրուգում բնակվում է 24 746 մարդ[1]։

Ազգային կազմը

2010 թվականի մարդահամարի արդյունքներով քաղաքային օկրուգում 24 702 բնակվողներից 22 543-ը նշել են իրենց ազգությունը[6]

Ազգություն Բաժինը Թվաքանակը
Ռուսներ 91,02 % 20 519
Ուկրաինացիներ 2,32 % 524
Հայեր 2,14 % 482
Բելառուսներ 0,52 % 118
Գնչուներ 0,52 % 117
Կաբարդացիներ 0,49 % 110
Այլ ազգություններ 2,99 % 673

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ